Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից. Արա Ղազարյան 02/08/2017   20:18  |  Հարցազրույց

 2017թ. փետրվարի 11-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններ: Պետք է նկատել, որ նախընտրական փուլը փաստաբանները բավական ակտիվ են իրականացնում։ Ինչու, ինչ ակնկալիքներ ունեն փաստաբաններն այս ընտրություններից. այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցերին է պատասխանում առաջադրված թեկնածու, հայտնի փաստաբան Արա Ղազարյանը։

- Պարոն Ղազարյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Պալատի խորհրդի ընտրություններում։

Ա.Ղազարյան - Խորհուրդը փաստաբանների համայնքի ներկայացուցչական մարմին է, քաղաքականություն մշակող մարմին, և որպես այդպիսին կարևոր դերակատարում ունի համայնքի ինքնակարգավորման գործունեության ոլորտում։ Այդ պատճառով որոշեցի դառնալ այդ գործընթացի մասնակից։

- Բայց Դուք բոլորովին վերջերս եք դարձել փաստաբան,  հետևաբար նաև փաստաբանների համայնքի անդամ, մինչդեռ խորհրդի անդամը պետք է առնվազն լավ պատկերացնի համայնքի կարիքները։

Ա.Ղազարյան - Համայնքն այն աստիճան մեծ չէ, խնդիրներն էլ այն աստիճան բազմազան ու դժվար ընկալելի չեն, որ հնարավոր չլինի դրանց ծանոթանալ մի քանի օրվա մեջ։ Ընդհանրապես, փաստաբանների համայնքում հիմնախնդիրների մեծ մեծը լուծված է, ինստիտուտը կայացած է ու բնականոն գործում է՝ որպես համակարգ։ Շատ քիչ համակարգային խնդիրներ են մնացել լուծելու։ Իսկ ինչ վերաբերում է իմ ընդհանուր իրազեկվածությանը, ես վաղուց եմ շփվում փաստաբանների համայնքի հետ, այդ թվում նաև՝ Փաստաբանների պալատի հետ՝ տարբեր ձևաչափերով։ Բացի այդ, մասնակցել եմ նաև Պալատի ձևավորման գործընթացին։

- Ինչ նկատի ունե՞ք

 Ա.Ղազարյան - 2004 թվականից սկսվեց գործընթաց գոյություն ունեցող երեք փաստաբանական միությունները միավորելու ուղղությամբ, քանի որ մեծ շռայլություն էր համարվում Հայաստանի նման փոքր երկրում երեք փաստաբանական համայնքներ ունենալը։ Փաստաբանների մի մասը դեմ էր այդ գործընթացին։ Ի վերջո երեք միությունները միավորվեցին մեկ միության մեջ՝ այդպիսով ձևավորվելով ՀՀ փաստաբանների պալատը։ Այդ գործընթացում ամենակարևորը 2005 թվականին անցկացված առաջին ընտրություններն էին։ Ես այդ ժամանակ աշխատում էի Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում, որն ստանձնել էր այդ ողջ գործընթացի տեխնիկական իրավաբանական աջակցությունը՝ այդ թվում նաև լոգիստիկան։

 - Փաստորեն խոսքը գնում է միայն տեխնիկական աջակցության մասին։

 Ա.Ղազարյան -  Որը բնավ չի նշանակում տեխնիկայի տրամադրում։ Դա նշանակում է ոչ միայն գործընթացի ֆինանսավորում, այլ նաև բոլոր անհրաժեշտ կանոնակարգերի մշակում։ Ես այդ ողջ գործընթացին մասնակցեցի որպես ԱՄՆ իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչ և ծրագրի կոորդինատոր։ Դա նշանակում էր ընդհուպ մինչև երեք միությունների ղեկավարների բանակցությունների խրախուսում և մասնակցություն։ Սակայն առավել դժվար էր օրենքի բացակայության և Արդարադատութան նախարարության դոմինանտության պայմաններում կանոնակարգեր մշակելը, ինքնակարգավորման ապագա մարմիններ ստեղծելը, էլ չեմ ասում փաստաբանի անկախության համար հակակշիռներ մշակելը։ 

- Կարող ենք արձանագրել, որ մասնակից եք եղել Պալատի կայացման գործընթացի՞ն։

 Ա.Ղազարյան - Չափազանցված կլինի այդպես նշելը, ես ուղղակի շարունակ ներգրավված եմ եղել  գործընթացներին։ 2007 թվականին, երբ դուրս եկա իրավաբանների ընկերակցությունից, Ռուբեն Սահակյանը ինձ հրավիրեց Պալատ՝ մասնակցելու մի շարք ծրագրերի, ինքս էլ էի ծրագրեր մշակում և օտարերկրյա դոնոր կազմակերպություններ ներգրավում Պալատում տարբեր միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար։ 2010 թվականին կրկին Ռուբեն Սահակյանը իրավիրեց մասնակցելու առաջին ուսումնական մոդուլների պատրաստման, մի շարք ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացներին։ 2014 թվականին արդեն ստեղծված դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի կողմից հրավիրվեցի դպրոց որպես դասվար դասընթացներ վարելու, այնուհետև Արա Զոհրաբյանի կողմից հրավիրվեցի մասնակցելու մի շարք ծրագրերի, իսկ վերջինը Լապշինի գործով մասնագիտական խմբում՝ բայց դա արդեն որպես փաստաբան։ Այսինքն, սկսած 2005 թվականից բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել՝ խորհրդատվական, փորձագիտական, ուսումնական, դատավարական: Բոլորը չեմ կարող թվել, ուղղակի, պատասխանելով Ձեր հարցին, ուզում էի նշել, որ ես այդքան էլ նոր մարդ չեմ փաստաբանների համայնքի համար։

- Իսկ ի՞նչ կասեք այսօրվա Պալատի մասին։

 Ա.Ղազարյան - Ինչպես արդեն նշեցի, դա կայացած ինստիտուտ է, որն ունի հեղինակություն, պետական մարմիններից անկախություն, առկա են ինքնակարգավորվող մի շարք մարմիններ և ամուր կապեր փաստաբանական համայնքի հետ։

- Թեև դուք դրական երանգներով եք ներկայացնում իրավիճակը, այսօր նույն այդ Պալատը գտնվում է սուր քննադատության տակ, որի մասին շարունակաբար բարձրաձայնում են բազմաթիվ փաստաբաններ։ 

Ա.Ղազարյան - Ես հետևում եմ լրահոսին, այդ թվում և մասնագիտական նեղ հարթակում, և հանրային հարթակում, և պետք է ասեմ, որ, այո, սուր քննադատություն հնչում է, և դա արվում է  շարունակաբար, բայց չէի ասի, որ դա հնչում է բազմաթիվ փաստաբանների կողմից։ Իրակականում քննադատությունը բարձրացվում է միայն մի խումբ փաստաբանների կողմից, սակայն ինֆորմացիան գեներացվում է՝ աւրդյունքում, ստեղծվում է տպավորություն, թե Պալատը ենթարկվում է լայն քննադատության։  

 - Այդուհանդերձ, հնչում են քննադատություններ, մասնավորապես, որ Պալատում բացակայում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը։

 Ա.Ղազարյան - Հակակշիռների և զսպումների մեխանիզմների մասին խոսելիս, որպես կանոն, նկատի է առնվում պետական կառավարման հսկայական, բազմածավալ և կոշտ տիրույթը, որտեղ բախվում են հանրային և պետական իշխանության շահերը, որտեղ պետական այն մարմինների միջև, ում շահերը բախվում են, անհրաժեշտ է զսպումների և հակակշիռների մեխանիզմներ ստեղծել, անհրաժեշտ է իշխանության ճյուղերի տարանջատում ու դրանց հակակշռող և զսպող բազմաթիվ մեխանիզմներ, քանի որ դրանք հակված են գերակայել մեկը մյուսի նկատմամբ։ Մինչդեռ տվյալ դեպքում խոսքը համայնքի մասին է, փոքրիկ և մասնագիտական համայնք, որտեղ դրա բոլոր անդամները համախոհներ են, և հենց դրա համար էլ հավաքվել են համայնքի ներսում՝ միասնական գործունեություն իրականացնելու։ Փոքր մասնագիտական համայնքները կառավարվում են փոխհամաձայնության, փոխվստահության, միմյանց աջակցելու, դինամիկ որոշումներ կայացնելու  սկզբունքների հիման վրա, այստեղ անհրաժեշտ չէ և գործնականում կիրառելի չէ ինչ-ինչ զսպումների և հակակշիռների մեխանիզմ։ Ո՞ւմից զսպեն և ո՞ւմ դեմ հակակշիռներ սահմանեն, եթե ամբողջը պատկանում է համայնքին, չկա շահերի բախում, և համայնքի բոլորի անդամների շահերը համընկնում են։ Եթե դա համայնք է, որտեղ բոլորը դրա անդամներ են, հետևաբար՝ համախոհներ, ինչ հակակշիռների կամ զսպումների մասին կարող է խոսք լինել։ Դա պսեվդո գաղափար է։ Կարելի էր առավել կարևոր երևույթների վրա ուշադրություն դարձնել։

- Ինչը նկատի ունեք

 Ա.Ղազարյան - Օրինակ, պետական մարմիններից անկախությունը, որ փաստաբանական կորպուսը ի վերջո ձեռք բերեց։ Այսօր բացակայում են անկախությունը խաթարող արտաքին ազդակներ փաստաբանների նկատմամբ, հետևաբար, յուրաքանչյուր փաստաբան ինքն է որոշում, թե որչափ անկախ լինի պետական մարմիններից։

- Բայց ներքին անկախությունը եւս կարեւոր է

 Ա.Ղազարյան Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ անկախությունը Փաստաբանների պալատից։

Ա.Ղազարյան -  Իսկ ինչպե՞ս կարող է Փաստաբանների պալատը ազդել փաստաբանի անկախության վրա։ Օբյեկտիվորեն դա հնարավոր չէ։ Ես դեռ չեմ լսել որևէ դեպք, երբ Փաստաբանների պալատը միջամտի որևէ փաստաբանի մասնագիտական գործունեությանը, ազդի կոնկրետ գործով նրա որոշում կայացնելու ինքնուրույնության վրա, ինչ-ինչ լծակներ կիրառի փաստաբանի ենթակայության տակ գտնվող որևէ գործի լուծման վրա, դա նույնիսկ համակարգային առումով հնարավոր չէ։

 - Իսկ կարգապահական վարույթնե՞րը, չէ՞ որ դրանց միջոցով հնարավոր է ազդել փաստաբանի վրա:

 Ա.Ղազարյան - Նախ, ինչո՞ւ պետք է Փաստաբանների պալատը կարգապահական վարույթով փորձի ազդել որևէ փաստաբանի վրա։ Եթե դատական, դատախազական, քննչական մարմիններում դա արվում է կոնկրետ գործով ցանկալի լուծում ստանալու համար, ապա Փաստաբանների պալատը, որը նույնիսկ գերատեսչություն չէ, ի՞նչ շահ կարող է ունենալ որևէ կոնկրետ գործով փաստաբանի վրա ազդելու դեպքում։ Սա անտրամաբանական է։

Իրականում, մենք գործ ունենք ընդհամենը արհեստականորեն ստեղծված ստերեոտիպի, կարծրատիպի հետ, թե իբր կարգապահական վարույթների միջոցով փաստաբանների հետապնդում է տեղի ունենում։ Սակայն ցանկացած ստերեոտիպ հեշտությամբ քանդվում է վիճակագրությամբ։ Ըստ այդմ, օրինակ, 2015 թվականին քաղաքացիների կողմից փաստաբանների դեմ մուտքագրված ընդհանուր բողոքների միայն 18% է բավարարվել ու հարուցվել վարույթներ, իսկ հարուցված վարույթների մի զգալի մասն էլ կարճվել է հաջորդ փուլում՝ խախտման բացակայության հիմքով։ Այսինքն, նվազագույն քանակությամբ վարույթներ են իրականում հարուցվում։

 Պարոն Ղազարյան, ցանկանում եմ Ձեզ հաջողություն գալիք ընտրություններում, ամենակարեւորը թերեւս, որ ընտրությունները չխորացնեն առկա տարակարծությունները։

 Ա.Ղազարյան- Շնորհակալություն, նույնիսկ եթե ես կամ իմ գործընկերները չհաղթենք, մենք մի կարևոր նորամուծություն արեցինք․ փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից։ Մենք հրապարակեցինք մեր ցուցակը և հրապարակավ ասացինք․ ահա մենք, ու դա չենք թաքցնում։ Ուրախ եմ, որ մեր օրինակին հետևեցին մյուսները։  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 03/08/2015  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս գալ անմեղության կանխավարկածի սկզբունքի դասական քրեական դատավարության շրջանակներից. Արա Ղազարյան
22:19 16/06/2015  |  Քաղաքացիական իրավունքԿայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար
19:29 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան
22:19 25/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈմն օլիգարխ գալիս, ասում է՝ վեր կաց, գնա այս հողատարածքից, սա արդեն իմն է, կամ՝ մի ձևական աճուրդի պատմության մասին
12:44 18/06/2014  |  Քաղաքացիական իրավունքՍա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը
15:44 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի 11 վճիռներով Կառավարությունն անգործություն է ցուցաբերել
11:44 16/09/2013  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Աթանեսյան. Փաստացի պարտվողներ այս ընտրություններում չկան
23:20 14/09/2013  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Սահակյանը վերադառնում է ակտիվ փաստաբանության
22:40 14/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏիգրան Աթանեսյանը շնորհավորել է Արա Զոհրաբյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]