ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորում սպանվել է հայտնի ֆիզիկոս Մնացականյանը. Սպանության առիթը՝ 1000 դրամ 07/20/2020 20:31 | ԳՈՐԾ #

Լոռու մարզում, Վանաձորում տեղի ունեցած այս սպանությունը հիշեցնում է Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», որ սկսվել էր մի կաթիլ մեղրից, ավարտվել՝ գյուղովի իրար դեմ պատերազմով և Ռուսաստանից հարազատներին տեսակցության եկած ֆիզիկոսի սպանությամբ։
2016 թվականի հուլիսի 03-ին, Վանաձոր, բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտակայքից բժշկական կենտրոն է տեղափոխվել 1961թ. ծնված, հայտնի ֆիզիկոս Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»:
Դեպքից 4 տարի անց՝ 2020 թվական, հունիսի 23, Վանաձորում՝ դռնբաց դատական նիստում, ՝ֆիզիկոսի սպանության համար երկարատեւ ազատազրկման դատապարտվեց ծաղկավաճառությամբ զբաղվող անհատ ձեռներեցը՝ ծնված 1986թ.։
Իսկը՝ մի կաթիլ մեղրի պատմություն
Ինչ չէր կիսել երիտասարդը՝ հյուրի կարգավիճակով Վանաձորում գտնվող գիտնականի հետ, որն ավարտվել էր նման ծանր հետեւանքներով։
Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 3-ին` ժամը 12:00-ի սահմաններում, անհատ ձեռներեցն իր իսկ ծաղկի սրահում ակտիվ աշխատելիս է լինում, երբ սրահ է մտել մի տղամարդ՝ խնդրելով 5.000 ՀՀ դրամը մանրել: Դրամը մանրել է. զբաղվածության պատճառով նույնիսկ՝ քաղաքացուն խնդրել 1000-դրամանոցների միջից հաշվել և 5 հատ վերցնել: Նա վերցնում-գնում է: Բայց այստեղ ոչ թե ավարտվում, այլ սկսվում է մի կաթիլ մեղրի նոր տարբերակը: Գործողությունները շատ արագ են զարգանում: Քիչ անց հայտնվում է Ռոբերտ Մարտիրոսյանը, որը հետագայում կճանաչվի սույն գործով տուժող՝ կասկածներ հայտնելով՝ 5000 դրամը մանրելիս 1000 դրամի պակասի մասին, մյուս կողմից էլ՝ հայհոյախառն վիճաբանության, փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորվելու արդյունքում ծաղկավաճառը , իր հետ նախապես վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և փոխադրած հրազենը, Ռոբերտ Մարտիրոսյանի, նրա ընկերներ Հելբերտ Նազլուխանյանի և Արմեն Մնացականյանի հետ, վերջինիս վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով, գնում են Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամաս, որտեղ Ռոբերտ Մարտիրոսյանը և ձեռներեցը զրուցելու նպատակով առանձնանում են: Կրկին վիճաբանելուց հետո ապօրինի կրած հրազենով ձեռներեցը նախ մի քանի անգամ կրակել է Ռ. Մարտիրոսյանի ուղղությամբ, սակայն չի կարողանում սպանել նրան` քանի որ գնդակները Ռոբերտ Մարտիրոսյանին չեն դիպել: Ապա՝ նույն հրազենով կրակոցներ է արձակել նրա ընկերոջ՝ Արմեն Մնացականյանի ուղղությամբ։ Այս անգամ կրակոցները դիպուկ են եղել։
Կրակել է, որ իրեն հանգիստ թողնեն. Մեղադրյալի վարկածը
Դատաքննության ընթացքում այսպես է պատճառաբանել իր արարքը ամբաստանյալը եւ առաջադրված մեղադրանքում` ՀՀ քրեական օրենսգրքի 34,104-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք 1-ին մասով, որն է՝ ապօրինի զենք կրելը:
Նրա խոսքով, 1000 դրամի հարցը չի եղել վեճի առարկան, այլ գումար մանրող տարեց մարդու հանդեպ տուժողի անհարգալից վերաբերմունքը…այդ մարդու դուրս գալուց 1-2 րոպե անց, բարձր խոսակցության ձայներ լսելով, ինքը դուրս գալով տեսել է, որ գործով տուժող համարվող Ռոբերտ Մնացականյանը հայհոյում, անհարգալից է խոսում տաղավար մտած տարեց մարդու հետ և հարցրել է, թե ինչ է եղել «բիձոյին»: Ըստ մեղադրյալի, իրեն կոպիտ են պատասխանել, քաշքշել են, ինքն էլ պահանջել է հարգանքով խոսել: Բայց Ռ. Մնացականյանը մոտենալով իրեն կրկին քաշքշել է հագուստից, ասելով, որ գնան մեկ այլ վայրում խոսեն: Զգալով, որ այդ մարդու պատճառով կարող է անախորժությունների մեջ ընկնել և սխալ համարելով իր այդտեղ մնալը, որոշել է նստել իր մեքենան և հեռանալ: Սակայն նստելով, նկատել է, որ իր մեքենայի հետևում մեկ այլ մեքենա է կայանված, որն իր կարծիքով տուժողի մտերիմներից Սամվելի մեքենան էր:
Ապա՝ Ռ.Մարտիրոսյանը բռնել է իր հագուստից, քաշքշել, իր կամքին հակառակ նստեցրել են իրենց «Լեքսուս»-ը և շատ արագ ընթացել «Վանաձոր» թաղամասի ուղղությամբ: Իսկ երբ առաջարկել է կանգնեցնել մեքենան, ծիծաղել են, ասելով, որ ներկա ջահելները «մեծ» չեն ճանաչում: Հարցրել է, թե ով է «մեծ»-ը, տուժողը պատասխանել է, որ ինքը` «Կաֆոյի Ռոբո»-ն և վարորդին ասել. «Քշի, շուտով թաղում ենք կազմակերպելու»: Այդ ընթացքում նա կարողացել է պարզել, որ «Կաֆոյի Ռոբոն» ճաճոյի Էդոյի «քիլլերներից է»:
Մեղադրյալը նշել է նաև, որ իրեն պատանդի կարգավիճակում զգալով, առաջարկել է մեքենան կանգնեցնել, չեն կանգնեցրել, միայն կանգնել են, երբ իրենց ընկերոջ՝ Սամվելի մեքենան կտրել է առաջները: Հետո իջել են մեքենայից և սկսել են իրեն հարվածել, պաշտպանվել է, բայց ուժերը չեն հերիքել, փորձել է փախչել, ընկել է: Այնուհետև զգալով, որ մոտենում են իրեն, հանել է ատրճանակը և կրակել իր ոտքերի տակ, որպեսզի Ռ.Մարտիրոսյանը չմոտենա: Տեսնելով, որ կողքից հայհոյելով և վազելով իրեն են մոտենում նաև Արմեն Մնացականյանը և ՍամվելՄելքոնյանը, ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել ու փախել: Մտածելով, որ իրեն կհետապնդեն, ատրճանակը ձեռքին ամուր պահած վազել է, թեքվել աջ, սարով գնացել: Վազելու ընթացքում իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել, քնել է, թե որքան ժամանակ` չի հիշում: Արթնացել է և հեռախոսի միջոցով համացանցից տեղեկացել է, որ մարդ է մահացել: Պատասխանելով դատարանի հարցերին՝ մեղադրյալը պնդել է, թե տուժողի և իր միջև վեճը 1000 դրամի պատճառով չի եղել, այլ տուժող Ռ.Մարտիրոսյանի կողմից տարեց մարդու` հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով:
Արա, խփեց Արմենին
Փաստ է, որ կատարվել է սպանություն, ձգանը քաշած անձը կրակել է, իսկ ինքնապաշտպանության վարկածը բացակայում է
Հետաքրքիր է, որ գումարը ծաղկի տաղավարում մանրած տղամարդն իր ցուցմունքում նշել է, որ երբ գումարը տվել է Արմեն Մնացականյանին,վերջինս հաշվել և նկատել է, որ 1000 դրամ պակաս է: Ռոբերտ Մարտիրոսյանը զայրացել է և ցանկացել տեսնել գումարը մանրող անձին, սակայն ինքը նրան ասել է, որ այդ տղան իրականում 5 հատ 1000 դրամանոց է տվել, հավանաբար ինքն է գցել, սակայն Ռոբերտ Մարտիրոսյանն իրեն չի լսել և ներս է մտել ծաղկի սրահ: Երկու րոպե անց նա դուրս է եկել ծաղկավաճառի հետ: Վերջինս Ռոբերտ Մարտիրոսյանին ասել է, թե քշի գնա, ես քո հետևից կգամ ավտոմեքենայով: Ռոբերտ Մարտիրոսյանը նստել է Արմեն Մնացականյանի՝ վարորդի կողքին: Նազլուխանյանի ցուցմունքով՝ մեղադրյալը մի քանի մետր հեռու գնալով, ինչ-որ ավտոմեքենայից բան է վերցրել /ըստ ամենայնի՝ զենքը/մոտեցել Արմեն Մնացականյանի վարած ավտոմեքենային ու նստել իր կողքին:
Ասել է, թե՝ մեղադրյալի ու ականատես վկայի ցուցմունքներում էական տարբերություններ կան:
Նստելուց հետո ըստ Նազլուխանյանի՝ մեղադրյալը Արմեն Մնացականյանին ասել է. «քշի, ուր ուզում ես քշի, կարաս դաժե քաղաքից դուրս քշես»: Իսկ երբ ինչ-որ հեռախոսազանգ է եկել, նա պատասխանել է թե՝ «հետևներիցս չգաս, դու ինձ գիտես, ես բան ունեմ անելու, պետքա անեմ, ուր գնում եմ, ընդեղից մենակ եմ հետ դառնալու», որից հետո անջատել է հեռախոսը: Ի դեպ, այս դրվագի մասին Ռ. Մարտիրոսյաննն էլ իր ցուցմունքում պատմել է, թե ի պատասխան Արմեն Մնացականյանի հարցի՝ ի՞նչ նկատի ունի նա ասելով՝« ընդեղից մենակ եմ հետ դառնալու», իսկ վերջինս պատասխանել է. «քշի ու կտեսնենք, թե ում մերն է տղա ծնել»:
Թե ով որքանով է հավաստի տեղեկություն տալիս առանձին դրվագների մասին, դժվար է ասել, քանի որ յուրաքանչյուրն իրենն է պնդում, իսկ իրականությունն այն է, որ մարդ է սպանվել և սպանողը զենքը հետը հենց այնպես չի վերցրել, այլ՝ հաշվեհարդարի համար:
Դատարանը գտել է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր համարելու ամբաստանյալ Ա.Ոփյանի մեղավորությունը՝ Արմեն Մնացականյանին դիտավորությամբ կյանքից զրկելու սպանելու մեջ, Ռոբերտ Մարտիրոսյանին՝ սպանության սպառնալիքի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու մեջ, որոնք բոլորն ապացուցված են: Ըստ այդմ, Արմեն Սերյոժայի Ոփյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:
Եվ քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, դատարանի վճռով պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11(տասնմեկ) տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը