ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոտարի աշխատասենյակից հափշտակվել է կնիքը ու աշխատասենյակը հրկիզվել՝ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Բատիկյանի քավորությամբ. Խարդախությունների մի ամբողջ կծիկի հետքերով 06/17/2022 17:36 | ԳՈՐԾ #

2008 թվականի դեկտեմբերին հրդեհ էր բռնկվել «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակում, որով հիմք դրվեց մի ամբողջ մեքենայությունների՝ շուրջ 1,5 մլն դոլար արժողության:
Հրդեհի բռնկումը նոտարի աշխատասենյակում սոսկ պատահականություն չէր, այլ կանխամտածված գործողություն, որով նախ քողարկվեց դրան նախորդած մեկ այլ հանցագործություն՝ այդպիսով կանաչ լույս վառելով հրդեհի կազմակերպիչների համար : Խնդիրն այն է, որ նախքան հրդեհվելը նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակից հափշտակվել էր նոտարի կնիքն ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները եւ հրդեհը կազմակերպվել էր Երկրապահ կամավորականների միության Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Բատիկյանի քավորությամբ, գողության փաստը քողարկելու համար :
Նկատենք, որ գողությունը նույնպես ի սկզբանե մտահղացել էր Մ.Բատիկյանը՝ այդ «պատասխանատու» աշխատանքը վստահելով իր ծանոթ Վարդան Խաչատրյանին : Հատուկ քննչական ծառայության մեզ փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Մ.Բատիկյանը 2008թ. դեկտեմբերի 28-ի՝ լույս 29-ի գիշերը Վարդան Խաչատրյանին ավտոմեքենայով տարել, ցույց է տվել «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի պատուհանները ու անգամ տվել աքցան, դանակ՝ տարածք մուտք գործելու համար, 2 լիտր բենզին՝ գողությունից հետո աշխատասենյակը հրդեհելու համար եւ խոստում՝ վճարել 50.000 դրամ:
Վարդան Խաչատրյանն աքցանով կտրել է «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի ճաղավանդակի ճաղերից մեկը, բացել պատուհանի փեղկը եւ մուտք գործել աշխատասենյակ, երկաթյա պահարանից հափշտակել նոտարի թիվ 83145593 համարի ՀՀ զինանշանով կնիքի ռետինե շերտն ու թիվ 2686636-ից մինչև 2686946 հերթական համարների ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, ապա հրկիզել աշխատասենյակը:
Նոտարի կնիքն ու պիտակները ձեռք բերելուց հետո Մանվել Բատիկյանն իր ծանոթուհու՝ Նազիկ Խաչատրյանի հետ անցնում են գործի, որը պետք է դրսեւորվեր կեղծ գործարքներ կնքելով: Վերջինս՝ «Գինդ» թերթից առանձնացրել է Երևան քաղաքում վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների վերաբերյալ հայտարարություններ, դրանց միջոցով ծանոթացել, ապա վարձակալության պայմանագիր է կնքել Երևան քաղաքի Զաքյան փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկի սեփականատեր Նինել Միրզոյանի հետ եւ խաբեությամբ վերցրել նրա բնակարանի սեփականության վկայականը։
«Նոտարը» կար՝ կնիքի եւ ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների տեսքով, բնակարանի սեփականաշնորհման վկայականը կար՝ մնում էր միայն ձեւակերպումը : Մանվել Բատիկյանն ու Նազիկ Խաչատրյանը, օգտագործելով Երևանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կեղծ կնիքն ու նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակից հափշտակված ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, 2008թ. դեկտեմբերի 30-ին իրավունք վերապահող կեղծ լիազորագիր են կազմել՝ թե իբր Նինել Միրզոյանը լիազորել է Նազիկ Խաչատրյանին լինել իր ներկայացուցիչը գործարքի համար անհրաժեշտ պետական բոլոր մարմիններում: Արդյունքում շատ կարճ ժամանակ անց Նինել Միրզոյանին պատկանող բնակարանի սեփականատեր է դառնում Նազիկ Խաչատրյանը :
Այս եղանակով նշված զույգս տիրացել է երկու բնակարանի, իսկ երրորդ փորձը տապալվել է սեփականատիրոջ զգոնության շնորհիվ եւ Ն.Խաչատրյանի մտահղացումը հօդս է ցնդել, երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն ավարտվել է, քանզի մնում էր միայն նոր վկայականը ստանալ, սակայն սեփականատերն անմիջապես դիմում է կադաստր, որն էլ անմիջապես դադարեցնում է գործընթացը:
Սակայն հնարամիտները դադարել չէին պատրաստվում : Ծրագրած հանցագործությունը ձախողվելուց հետո՝ 2009թ. օգոստոսի սկզբին, Մանվել Բատիկյանի ծանոթ Հակոբ Անդրեասյանը նրան տեղեկացնում է մեկ այլ «զոհի» մասին՝ առաջարկելով հարձակվել Ջրվեժ գյուղում միայնակ բնակվող, թանկարժեք հնաոճ իրերի առքուվաճառքով զբաղվող մի մեծահասակ տղամարդու վրա: Համաձայնությունը ձեռք է բերվում եւ համատեղ որոշմամբ գործին ներգրավվում է նաեւ երրորդ անձը՝ Արթուր Ներսիսյանը։ Ավազակային հարձակման մասնակցելու դեպքում Հակոբ Անդրեասյանը խոստացել էր չեղյալ համարել նրա՝ 640 հազար դրամի հասնող պարտքը։
Ըստ դերաբաշխման՝ 2009թ. օգոստոսի 6-ի՝ լույս 7-ի գիշերը, ուղիղ կեսգիշերին, Մանվել Բատիկյանի «Լեքսուս» մակնիշի, 16 ՍԼ 115 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ, որտեղ մեքենայի մեջ սպասել են մինչև ժամը 5։30-ը, ապա ոտքով գնացել նշված գյուղի 4-րդ փողոցի 10ա հասցեում գտնվող հնահավաք Մանվել Մարգարյանի տան մոտ Արթուր Ներսիսյանը դարպասի վրայով անցել է հիշյալ տան բակ, բացել դարպասը, որից հետո Հակոբ Անդրեասյանն ու Մանվել Բատիկյանը նույնպես մտել են բակ, և երեքով դիմակավորված, զինված 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակով, էլեկտրահարման սարքով ու ձեռնաշղթայով ու սպասել են մինչև Մանվել Մարգարյանի տնից դուրս գալը։
Առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում, երբ Մանվել Մարգարյանը դուրս է եկել տնից ու մտել խորդանոց, Մանվել Բատիկյանը, Հակոբ Անդրեասյանն ու Արթուր Ներսիսյանը հարձակվել են նրա վրա: Չեն զլացել նաեւ ատրճանակի խզակոթով հարվածներ հասցնել Մանվել Մարգարյանի գլխին, դեմքին, ապա՝ կպչուն ժապավենով կապել: Հնահավաքի տնից հանցագործները հափշտակել են ավելի քան 6 մլն դրամի գույք, ինչպես նաև 550.000 դրամ արժողության 1954թ. գործարանային արտադրության «ՕՊ ՍԿՍ» տեսակի 7,62մմ տրամաչափի, «իկ 6801» համարի որսորդական ինքնալից կարաբին օպտիկական նշանառության հարմարանքով, գործարանային արտադրության «ՄՌ-251» մոդելի «99 Ծ1635» համարի երկփողանի որսորդական կոմբինացված հրացան՝ իր բաղկացուցիչ մասերը կազմող երեքական երկփողանիներով, և ռազմամթերք հանդիսացող 17 հատ տարբեր տրամաչափի և նմուշի՝ գործարանային արտադրության որսորդական փամփուշտներ:
Այսքանով այս մի հանցավոր խմբի գործունեությունը դադարում է եւ բոլոր մասնակիցներն էլ կալանավորված են, սակայն այլ խմբեր շարունակում են իրենց գործունեությունը, ինչն առավել ագրեսիվ երանգներ է սկսել ստանալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 18:06 Հրատապ. ահազանգ է ստացվել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը