ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ 05/02/2021 17:57 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Պատերազմով պայմանավորված տեւական դադարից հետո «Փաստինֆո»-ի եթերում իր աշխատանքն է վերսկսում «Եղեք Իրազեկ» հաղորդաշարը:
Փաստաբան Մինաս Մուրադյանը հեղինակային հաղորդման ընթացքում անդրադարձել է կարմիր գծերին առնչվող օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին։
Կարեւոր է իմանալ` կայանատեղիի համար վճարվելիք դրույքաչափերը 2021 թվականի համար մնացել են անփոփոխ։ Մասնավորապես՝
ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ /ընդ որում, կայանելու առաջին 15 րոպեների համար վճար չի գանձվում/,
բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ,
գ) մեկ շաբաթվա համար` 1000 դրամ,
դ) մեկ ամսվա համար` 2000 դրամ,
ե) մեկ տարվա համար` 12000 դրամ։
Հիշեցնենք, որ նախկինում կարմիր գծերի տուգանքները դատական կարգով բողոքարկելիս վճիռները հիմնականում կայացվում էին հօգուտ քաղաքացիների։ Կայացված վճիռների հիմքում դրվում էր այն, որ վարչական մարմնի կողմից տեղում չէր կազմվում խախտման արձանագրություն։ Մինչդեռ, օրենքի նախկին կարգավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում կազմելը պարտադիր պայման էր։
«Հիմա ուշադիր, սկսած 2021 թվականի մարտ ամսից օրենքում կատարված փոփոխություններով այլևս պարտադիր պայման չէ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը», - հայտնել է փաստաբանը ու մանրամասնել, որ օրենքի ներկա կարգավորումների համաձայն՝ կարմիր գծերին վերաբերող վարչական վարույթը բաղկացած է երկու փուլից։
Առաջին փուլում վարչական մարմինը տվյալ տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը համադրում է տվյալ օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի հետ։
Եթե պարզվում է, որ տվյալ օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվին անհրաժեշտ վճար մուտք չի եղել, ապա վարչական մարմինը կայացնում է վարչական ակտ, այսինքն՝ տուգանում է տվյալ մեքենայի սեփականատիրոջը։ Տուգանքի կայացումը վարչական վարույթի երկրորդ փուլն է։
«Հարգելի քաղաքացիներ, ամփոփելով միտքս, ցանկանում եմ հիշեցնել, որ կարմիր գծերին վերաբերող վարչական վարույթներում խախտման արձանագրության կազմումը այլևս պարտադիր չէ։ Հորդորում եմ լինել զգոն և ուշադիր, որովհետև կարմիր գծերին վերաբերող ցանկացած տուգանք այլևս հնարավոր չի լինի բողոքարկել դատական կարգով և հասնել դրական արդյունքի՝ հիմքում դնելով միայն վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում չկազմելու հանգամանքը», - հաղորդման ընթացքում հայտնել է փաստաբան Մինաս Մուրադյանը։
«Եղեղ իրազեկ» հաղորդաշարը եթերում շաբաթ օրերին` «Փաստինֆո»-ի եթերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
- 08/12/2022 14:44 Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով.Արթուր Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը