Թեմաներ
Երկուշաբթի 12 / 04 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/03/2023   21:58 Պարզ միջոց՝ 26%-ով նվազեցնելու սրտի կաթվածի ռիսկը 12/03/2023   21:44 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 12/03/2023   21:17 Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել 12/03/2023   21:13 Վաղը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեղադրվող 11 անձի դատական նիստը. Բաբայան 12/03/2023   20:55 Փաշինյանն ասելու է`ժողովուրդն ինձ է ընտրել, ուրեմն ուզում է, որ Սյունիքն իր կազմում չլինի. Բագրատյան (տեսանյութ) 12/03/2023   20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ 12/03/2023   20:16 Հովտամեջում այրվել է վագոն-տնակ 12/03/2023   20:09 Արդեն 24 Bastion ֆրանսիական զրահամեքենա Հայաստանում է. ԶԼՄ 12/03/2023   19:38 «Առողջ ափսե» հանրային միջոցառում՝ Երևանում 12/03/2023   18:44 Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել 12/03/2023   18:25 «Հայասաթ-1» արբանյակը արդեն ազդանշաններ է ուղարկել տիեզերքից 12/03/2023   17:46 Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին 12/03/2023   17:42 «Զանգ» նախաձեռնութունը կոչ է անում երկուշաբթի 8:00-9։00 և 17։30-ից 18։30 պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները 12/03/2023   17:22 Էս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան 12/03/2023   17:00 «Ապրելու երկիր»-ը ապօրինի հայտարարությունն արել է Ալավերդիում լարվածություն ստեղծելու համար. ՔՊ խմբակցություն 12/03/2023   16:23 ՀՀԿ գրասենյակում հանդիպում է անցկացվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ 12/03/2023   16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը 12/03/2023   15:42 Իջևանում և Կապանում +25 աստիճան տաք է գրանցվել. Գագիկ Սուրենյան 12/03/2023   15:13 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել 12/03/2023   15:04 53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com 12/03/2023   14:49 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց 12/03/2023   14:24 Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/03/2023   14:04 Ադրբեջանը ՀՀ-ից 800 քկմ է գրավել․ Բագրատյան 12/03/2023   13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023   13:14 Ավելի քան 3 տասնյակ արցախցիների խնդրում են դիմել ԱՀ առողջապահության նախարարություն 12/03/2023   13:02 Հզոր «Օլիվեր» ցիկլոնը ծածկել է Մոսկվան. առատ ձյան տեղումներ են սպասվում 12/03/2023   12:49 Տղամարդու քթից կերակրի փայտիկներ են դուրս բերել 12/03/2023   12:13 Հրդեհ Սվերդլով գյուղում 12/03/2023   12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի 12/03/2023   11:20 Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին 12/03/2023   11:11 Հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների. ՄԻՊ 12/03/2023   11:03 Ավիավթարի հետևանքով զոհվել է Պարագվայի խորհրդարանի պատգամավոր 12/03/2023   10:56 Իրավիճակը՝ հանրապետության ավտոճանապարհներին 12/03/2023   10:26 «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 և 19-ամյա տղաներ են դանակահարվել. հայտնաբերվել է նաև BMW՝ ներսում արնանման հետքեր. shamshyan.com 12/03/2023   10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով 12/03/2023   10:09 Երկրագնդի ամենագեղեցիկ լեռը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 12/02/2023   22:15 Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան․ Շարմազանով 12/02/2023   22:00 Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի. Հայրապետյան 12/02/2023   21:42 «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել են ՔԿՀ աշխատակցի վրա. Նրանցից մեկը փորձել է դանակահարել ծառայողին 12/02/2023   21:38 Հայաստանի 10 լավագույն շախմատիստները 12/02/2023   21:26 Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները՝ հարցազրույցների ձևաչափով 12/02/2023   21:18 Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան 12/02/2023   21:11 Շուրջ 100 ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակեր 12/02/2023   20:48 Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում 12/02/2023   20:46 Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու համգիստ փող աշխատե՞լ․ Զաքարյան 12/02/2023   20:26 Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան 12/02/2023   19:46 Օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ․ Սաղաթելյան 12/02/2023   19:29 Փաշինյանը Հրազդանում քննարկել է ՏԻՄ-երում ՔՊ խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցերը 12/02/2023   19:27 Տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ եւ դեղահաբ 12/02/2023   19:20 Էրդողանը հայտարարել է Գազայում խաղաղության կորցրած հնարավորության մասին
12/03/2023   21:44 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 12/03/2023   15:04 53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com 12/03/2023   10:26 «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 և 19-ամյա տղաներ են դանակահարվել. հայտնաբերվել է նաև BMW՝ ներսում արնանման հետքեր. shamshyan.com 12/03/2023   15:13 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել 12/02/2023   19:27 Տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ եւ դեղահաբ 12/03/2023   14:49 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց 12/03/2023   17:22 Էս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան 12/03/2023   13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023   17:42 «Զանգ» նախաձեռնութունը կոչ է անում երկուշաբթի 8:00-9։00 և 17։30-ից 18։30 պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները 12/03/2023   21:58 Պարզ միջոց՝ 26%-ով նվազեցնելու սրտի կաթվածի ռիսկը 12/03/2023   10:09 Երկրագնդի ամենագեղեցիկ լեռը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 12/02/2023   10:58 «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին 12/02/2023   21:11 Շուրջ 100 ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակեր 12/02/2023   12:05 Նոր մանրամասներ՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին 12/03/2023   18:44 Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել 12/03/2023   13:02 Հզոր «Օլիվեր» ցիկլոնը ծածկել է Մոսկվան. առատ ձյան տեղումներ են սպասվում 12/03/2023   11:20 Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին 12/02/2023   08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ» 12/03/2023   14:24 Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/02/2023   11:15 Ագարակ բնակավայրում 93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին

Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում 07/18/2018   12:48  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

GPartners իրավաբանական ընկերությունն այսօր հրապարակել է «Իրավական դիրքորոշում արտակարգ դրություն հայտարարելու ՀՀ նախագահի լիազորությունների վերաբերյալ» փաստաթուղթը:

Այն, ըստ էության, պատասխան է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին, որը հրապարակվել էր դեռեւս 2010 թվականի մայիսին:

Gpartners-ի կազմած փաստաթուղթը բաղկացած է 5 մասից.

1.    Փաստական հանգամանքները մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը
2.    Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը
3.    Կիրառված միջոցառումները եւ ներգրավված ուժերը
4.    Պետության անվտանգությունը
5.    Եզրակացություն

1.    ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

1.1 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները եւ նույն թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ զուգորդված զանգվածային անկարգություններով: Արդյունքում, մեղադրանք է առաջադրվել 152 անձի, իսկ դատարան է ուղարկվել 93 քրեական գործ: Զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 10 անձ, որից 8-ը՝ քաղաքացիական անձինք, 2-ը՝ ոստիկանության զինծառայող եւ սպա: Մարմնական վնասվածքներ են ստացել 221 քաղաքացիական անձ եւ ոստիկանության զինծառայող: Այրվել է 92 տրասպորտային միջոց եւ վնասվել եւ թալանվել է 12 օբյեկտ. 

1.2 2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-736 որոշումով ուժի մեջ է թողել 2008 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 24-Ա որոշումը:   

2. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

2.1 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական հիմքը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի Սահմանադրության փոփոխություններ) 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որի հիման վրա 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունվել է թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը (Հրամանագիր): Համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի Նախագահը պարտավոր էր գործել Սահմանադրությանը համապատասխան, որը ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:  

2.2 Սահմանադրությունը 55-րդ հոդվածի 14-րդ կետում հստակ սահմանում է, որ եթե առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ապա Հանրապետության Նախագահը, կատարելով իր սահմանադրական պարտականությունները, ունի բացառիկ իրավունք հայտարարելու արտակարգ դրություն եւ իրականացնելու իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այսինքն` Սահմանադրությունը Նախագահին տալիս է առկա դրության` սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում իրավական արձանագրման իրավունք: 

2.3 Սահմանադրությունը 117-րդ հոդվածի 6-րդ կետում (Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պարունակում կարեւոր նորմ.  

մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2.4 «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» միջազգային իրավական փաստաթղթերում եւ դատական պրակ նշանակում է վտանգ, որն ուղղված է հասարակական եւ պետական կյանքի հիմքերին, ընդգրկելով` պետության ինքնիշխանությունը, ամբողջականությունը եւ իհարկե մարդու իրավունքների պաշտպանությունը:  

2.5 2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` 60 պատգամավորների նախաձեռնությամբ, որի նպատակն էր գնահատական տալ նախորդ օրը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պետք է նշել, որ Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց հայտարարությանը, որով անհրաժեշտ եւ իրավաչափ ճանաչեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագիրը:

2.6 Կարեւոր է նշել նաեւ, որ արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը եւ իրավական ռեժիմի վերաբերյալ պահանջները սահմանված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով  եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայով: Նշված համատեքստում պետք է նշել, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային եւ թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: 

2.7 Միեւնույն ժամանակ կարեւոր է հստակ տարանջատել Հանրապետության Նախագահի ռազմական դրություն եւ արտակարգ դրություն հայտարարելու սահմանադրական լիազորությունները: Չնայած որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ռազմական դրությունը դիտարկվում է որպես արտակարգ դրության ձեւերից մեկը, Սահմանադրություն 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվում է Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Այսինք` վերընշված սահմանադրական նորմը կիրառելի չէ փաստական հանգամանքներին: 
Լուսանկարը` Photolure

3. ԿԻՐԱՌՎԱԾ ՄԻԶՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՒԺԵՐԸ

3.1 Համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետի, Նախագահն իրավասու էր սահմանել արտակարգ դրության ռեժիմն ապահովող միջոցառումներ` այն հայտարարելու հետ միաժամանակ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա էր դրվել Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության վրա՝ նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

3.2 Արտակարգ դրություն հայտարարելիս Նախագահի լիազորությունները Սահմանադրության շրջանակներում հստակ են: Կարեւոր է ընդգծել, որ իրավիճակից թելադրվող միջոցառումները ամբողջությամբ համապատասխանել են միջազգային իրավական փաստաթղթերին, մասնավորապես.

1.    արտակարգ դրության ամբողջ ընթացքում կիրառված սահմանափակումները  եղել են բացառապես իրավաչափ; 
2.    սահմանափակման ոչ ենթակա իրավունքները մնացել են անձեռնմխելի; 
3.    Սահմանադրությամբ սահմանված պահանջի համաձայն քննարկումներ են իրականացվել Ազգային ժողովի եւ Հանրապետության վարչապետի հետ; 
4.    կիրառված սահմանափակումները բավարարել են հետեւյալ չափանիշներին՝ նախատեսված էին օրենքով, հետապնդել են իրավաչափ նպատակ, անհրաժեշտ էին ժողովրդավարական հասարակության մեջ; 
5.    արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հասանելի է դարձվել հասարակությանը;
6.    ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան միջազգային կազմակերպություններին իրավիճակի մասին տեղյակ պահելու համար;
7.    ապահովվել է արդյունավետ դատաքննության իրավունքի իրացումը;
8.    օրինաչափ էր ոչ միայն արտակարգ դրության հայտարարումը, այլեւ դրա ընթացքում կիրառված միջոցառումները:

3.3 Ի լրումն բերված փաստերի անհրաժեշտ է հավելել, որ արտակարգ դրության պայմաններում կիրառված միջոցառումները իրենց բովանդակությամբ ամբողջովին համահունչ են 2012 թվականի մարտի 21-ին ընդունված “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցառումներին եւ ներգրավված ուժերին, որտեղ հաշվի են առնվել երկրի ընդունված միջազգային իրավական պարտավորությունները: 

3.4 Վերլուծելով 2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, պետք արձանագրել, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է, որը կայացվել է օրենսդրությամբ նախատեսված մարմնի կողմից` սահմանադրական պարտականությունների կատարումը Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով: 2008 թվականի փետրվարի 24-ի դրությամբ գործող “Պաշտպանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

3.5 Այստեղ պետք է արձանագրել նաեւ, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

4.1 Կարեւոր է նշել, որ Սահմանադրության “Սահմանադրական կարգի հիմունքների” գլխում` Հոդված 8.2-ում, ամրագրված է նորմ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Վերընշված հոդվածը պարունակում է կարեւոր հիմնադրույթ` զինված ուժերի սահմանադրական գործառույթները (առաքելությունը):

4.2 Այսինքն, զինված ուժերի սահմանադրական գործառույթն է անվտանգության ապահովումը:  2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (Անվտանգության ռազմավարություն), որը պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է:  Համաձայն Անվտանգության ռազմավարության 2-րդ մասի անկախության ոլորտում ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են` 

•    սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
•    ժողովրդավարական համակարգի զարգացումը եւ պաշտպանությունը,
•    մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովումը:

4.3 Սահմանադրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում Հանրապետության Նախագահը, որը համակարգում է բոլոր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

4.4 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործել է “Պաշտպանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը,  որի հոդված 4-ի երկրորդ պարբերության զ) կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին եւ տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ: Պետք է նշել, որ նույն օրենքի հոդված 10-ը ամրագրում է, որ զինված ուժերի ղեկավարումն իրականացնում են Հանրապետության Նախագահը եւ Կառավարությունը` իրենք լիազորությունների շրջանակներում: Այսինք, Նախագահը ուներ օրենսդրական լիազորություններ որոշումներ կայացնելու զինված ուժերի ղեկավարման կամ օգտագործման վերաբերյալ:

4.5 Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 15-րդ հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում, մասնավորապես, որ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ ցանկացած պետություն կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Lawless v. Ireland (գործ թիվ 332/57) գործում սահմանել է, որ արտակարգ իրավիճակ նշանակում է ճգնաժամ, որը բացասական ազդեցություն ունի ամբողջ բնակչության վրա եւ հանդիսանում է վտանգ հասարակության համար: Ավելին, 1967 թվականին Դատարանը իր հայտնի “Հունական գործ” վճռում սահմանել է, որ արտակարգ վիճակ նշանակում է կոնֆլիտ կամ վտանգ, որը ազդում է հանրային անվտանգությանը, առողջությանը եւ կարգին:

4.6 2004 թվականի ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարի հաշվետվությունը անվտանգության վերաբերյալ, ամրագրում է, որ ներքին կոնֆլիկտները նույնպես դասվում են անվտանգության իրավական եզրույթի մեջ:   Ավելին՝ միջազգային սովորութային իրավունքը ընդլայնել է անվտանգության եզրույթը ներառելով ոչ միայն ազգային անվտանգությունը  այլեւ մարդու անվտանգությունը՝ (human security):  

5. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

•    2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարեկու վերաբերյալ համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրության (Հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ` իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

•    2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:

•    Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ զինված ուժեր ներգրավվելու եւ բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային եւ ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարեւոր է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 17/07/2018Ռոբերտ Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել. «Ժամանակ»
00:02 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին
11:01 10/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի մեկի գործով ՀՔԾ-ն հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
09:47 10/07/2018  |  ՄամուլՅուրի Խաչատուրովը ևս կհարցաքննվի՝ վկայի կարգավիճակով. «Ժամանակ»
23:03 09/07/2018  |  ՔաղաքականԻնչ է փոխանցել Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին՝ 2008 թվականի մարտի 1-ին
14:58 09/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և նա որևէ մտավախություն չունի
09:47 06/07/2018  |  ՄամուլԵթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից. «Հրապարակ»
17:17 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն անդրադարձել է 2008-ի ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությանը
21:07 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով.Դավիթ Հարությունյան
16:38 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆորայր Նորիկյանը պնդում է՝ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]