ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և նա որևէ մտավախություն չունի 07/09/2018 14:58 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և նա որևէ մտավախություն չունի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավելելով, որ նախորդ շաբաթա վերջին իրենք ստացել են Հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը՝ որով Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա։
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ և վերադառնալու է հուլիսի 25-ին, ինչից հետո պատրաստ է մասնակցել հարցաքննության։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մտավախություն չունի՞, որ կարող է վկայի կարգավիճակից դառնալ կասկածյալ, կամ մեղադրյալ` Սողոմոնյանը պատասխանել է, որ Քոչարյանը որևէ մտավախություն չունի՝ «Մարտի 1»-ի հետ կապված։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության`վկայի կարգավիճակով:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կան ձայնագրություններ, որտեղ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ասում է, որ գործել է գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ռ. Քոչարյանի ցուցումով, Վիկտոր Սողոմոնյանն ասաց՝ «Եկեք դատենք միասին, փորձենք հասկանալ: Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ, ո՛չ ՍԴ որոշումով: Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է զինված ուժերը ներքաղաքական խնդիրների մեջ ներքաշելուն, ապա Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Սահմանադրության մեջ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել:
«Ուշադրությամբ կարդացեք գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, նրա հրամանագիրը, ուշադիր կարդացեք պաշտպանության նախարարի հրամանը՝ 0038-ը, եւ եզրակացություններ կանեք առանց ինձ: Պարզվելու է, որ դա բավական պարզ խնդիր է:
Բոլորը թվարկում են, բայց մեկ-երկու բառ միտումնավոր բաց են թողնում այն բառերը, Սահմանադրության այն դրույթները, որոնք օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին: Ակնհայտ փաստեր անտեսված են: Հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որոնք հետապնդել է փաստահավաք խումբը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանը նաեւ հավելեց, որ փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ բացեիբաց հայտարարել է, որ իրենց ցույց են տվել դեպի Ռոբերտ Քոչարյան տանող ճանապարհը: «Եթե դուք սա համարում եք օբյեկտիվ, ապաքաղաքական, ուրեմն տարբեր կերպ ենք ընկալում քաղաքականությունը»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում արտակարգ դրության ժամանակ չի թույլատրվում զինված ուժերը ներգրավել քաղաքական գործընթացներին, Վիկտոր Սողոմոնյանը հարցով արձագանքեց. «Դուք այդ մասին որտե՞ղ եք կարդացել, դուք կարդացել եք հատվածական մոտեցումներ: Երբ ամբողջությամբ կկարդաք, մենք միասին կվերլուծենք:
Հորդորում եմ ուշադիր կարդալ 2005թ.-ի Սահմանադրությունը, թե նախագահն ինչ լիազորություններ ունի, երբ է հայտարարում արտակարգ իրավիճակ, ինչին են ծառայում Զինված ուժերը ՀՀ-ում: Այդ ժամանակ կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները եղել են բացարձակ հիմնավորված: Ինչ վերաբերում է հրամանին, այն ՊՆ ներքին հրաման է, եւ Սահմանադրությունը չի ասում, որ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/19/2022 10:41 Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:39 Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:36 «Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:28 Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»
- 08/19/2022 10:23 Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում.«Հրապարակ»
- 08/19/2022 10:19 Հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
- 08/19/2022 10:15 Քարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/19/2022 18:12 Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան
- 08/19/2022 11:02 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում.Դավիթ Բաբայան
- 08/19/2022 10:56 Քո պարտությունները, Դանիել, շարունակվելու են. Բաբայան
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/19/2022 23:36 Ջրվեժ գյուղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
- 08/19/2022 23:25 Ոստիկանները բանակցում են Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած քաղաքացու հետ (տեսանյութ)
- 08/19/2022 23:16 Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան (տեսանյութ)
- 08/19/2022 22:34 Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը