ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024 13:36 | ԼՐԱՀՈՍ
Կիրանցում վճռվում է ամբողջ հայոց պետականության ոչ միայն ներկայի հարցը, այլև՝ գալիքը։ Այն ապօրինի գործընթացը, որ սկսել են ՀՀ կառավարությունը՝ իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի են։ Այս մասին Կիրանցից իր ուղերձում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Անդրադառնալով երեկ Կիրանցում տեղի ունեցած իրադարձություններին՝ Սրբազանը մանրամասներ հայտնեց։
«Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշի մեքենայով, անհայտ ինքնության մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն։ Ժողովուրդը պահանջեց, որ անհայտ մեքենայից մարդիկ դուրս գան ու բանական զրույցի բռնվեն, ինչու են գաղտագողի գալիս: Եթե ձեր գործն անկեղծ է, ինչո՞ւ եք այդպիսի ծածկույթով գալիս։ Երբ ժողովուրդն իրավամբ ընդվզեց, ոստիկաններն ուժ կիրառեցին»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ ողջամիտ կասկածներ կային, որ այդ մեքենայի մեջ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևն են եղել․« Վստահաբար չեմ ասում, բայց դուք իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու։ Եթե այդքան պարզ, ազնիվ, շիտակ էիք, թող ուղղությունը տային, մարդիկ էլ իրենց գործն անեին։ Ես չեմ ասում վստահաբար, որ այդպես է, գուցե անձնապես չեմ հավատում, բայց դուք եք իրավունք տվել՝ նման կասկածներ ունենալու»։
Ինչ վերաբերում է ոստիկանների՝ «սևբերետավորների» գործողություններին, Բագրատ Սրբազանը նշեց, թե իրեն Տավուշի մարզային վարչության պետը, փոոստիկանապետը հավաստիացրել են, թե լուսաձայնային նռնակ իրենք չեն կիրառել։
«Ժողովուրդն էլ ինձ ասաց, որ իրենք չեն նետել, երևի երկնքից ասուպ է ընկել։ Դրանից հետո բորբոքումներ ստացան, երկու ոստիկան վիրավորում ստացան, փառք Աստծո՝ ծանր վնասվածքներ չունեցան, դեպքից հետո գնացել այցելել եմ հիվանդանոց, օրհնել, աղոթք արել, որ շուտափույթ ապաքինվեն »,-ասաց Սրբազանը՝ հավելելով, որ հոգևորականներն իրենից առաջ էին այցելել։ Բացի այդ, վիրավորումներ են ստացել նաև գյուղի բնակիչներից երկու կին և մեկ աղջնակ, որին անձամբ տեսել է Սրբազանը։
«Սիրելի՛ ոստիկաններ, էս ձեր խնդիրը չի, մի մտեք դրա մեջ։ Դուք մասնակից եք լինում մի այնպիսի գործընթացի, որը վճռելու է մեր երկրի ճակատագիրը։ Այն երկրի, որին դուք, ենթադրաբար, ծառայում եք։ Ես վստահ չեմ, որ երեկ գիշերը դուք տուն եք գնացել ու հանգիստ քնել եք, որ ոտնակոխ եք արել երեխաների, կանանց։ Ինչի՞ համար, որ պայքարում են հանուն իրենց հայրենիքի՞։ Մի մտեք սրա արանքը, մի մտեք։ Ձեզ մխրճել են այն գործընթացի մեջ, որը ճակատագրական է։ Գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք գտնվում, մտածեք, թե ինչին եք դուք ծառայում։ Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի ո՛չ սպառնալիքով խոսելու, ո՛չ էլ, առավել ևս, ոտնակոխ անելու իմ ժողովրդին։ Ասելիք ունեք՝ եկեք ասեք ու նաև կստանաք ձեր պատասխանները»,-ասաց Սրբազանը։
Նա ոստիկաններին հորդորեց իրենց պահել այնպես, ինչպես վայել է հայ տղամարդուն․ «Դուք ծառայության մեջ եք, դուք ծառա չեք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն