Թեմաներ
Չորեքշաբթի 03 / 22 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/21/2023   23:43 Ուզբեկստանում երկրաշարժ է տեղի ունեցել 03/21/2023   23:23 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 03/21/2023   23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը 03/21/2023   22:49 Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 03/21/2023   22:42 Իրանական կողմը հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր․ Ոսկանյան 03/21/2023   22:23 Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին․ կա տուժած 03/21/2023   22:07 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերազինել է «Հայաստանի մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնում» մանկական խաղասենյակը  03/21/2023   21:51 Ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»․ Վարուժան Գեղամյան 03/21/2023   21:36 Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 03/21/2023   21:20 Քաղցրաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ 03/21/2023   21:07 Վրաերթի ենթարկված 71-ամյա կինը մահացել է 03/21/2023   20:51 Պուտինը եւ Սի Ցզինպինը համապարփակ գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել 03/21/2023   20:35 Փաշինյանն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը 03/21/2023   20:20 Ադրբեջանը պահպանում է ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը, որն ամեն պահի կարող է օգտագործել. Արմեն Պետրոսյան (տեսանյութ) 03/21/2023   20:16 Համակարգային կոռուպցիա Երևանի քաղաքապետարանում. Բացահայտումները միմյանց են հաջորդում 03/21/2023   20:11 Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է հրավիրել. ՀԺ 03/21/2023   19:55 Թշնամին ուղիղ գծով 3-4 կմ է հեռու. սեպտեմբերյան ռազմագործողություններից հետո անվտանգային խնդիրներն ավելի են խորացել. Սեյրան Զաքարյան 03/21/2023   19:46 Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին 03/21/2023   19:42 Պայմանագրի ստորագրումից հետո Արցախում էթնիկ զտումներ սկսվելու դեպքում ինչ է անելու Հայաստանը, թույլ է տալու, որ Ադրբեջանը բեռներ տեղափոխի Նախիջեւա՞ն. Սոս Հակոբյան 03/21/2023   19:38 100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան 03/21/2023   19:27 Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան 03/21/2023   19:12 Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիեւին 03/21/2023   19:02 Իրանական աղբյուրները հայտնում են, որ Ալի Բաղերի Քանիի այցը Հայաստան միտված է կանխելու հնարավոր պատերազմը 03/21/2023   18:59 ԱԺ-ում ավարտվեց ՔՊ հանդիպումը՝ ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանի հետ 03/21/2023   18:56 Ադրբեջանը պատրաստվում է սադրանքի. կանխավ հայտարարություն են տարածել 03/21/2023   18:35 Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ 03/21/2023   18:32 Ձյուն, մառախուղ. իրավիճակը ավտոճանապարհներին 03/21/2023   18:28 Սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից. Զաքարյան 03/21/2023   18:06 Ի՞նչպես կարող էր դասալիք դժգույն-դժբախտների պարտված հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Կրպեյան (տեսանյութ) 03/21/2023   18:03 Գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 03/21/2023   18:02 Հայկական ինքնաթիռը պարեկություն է իրականացնում հայ-թուրքական սահմանին 03/21/2023   17:57 Ադրբեջանի ՊՆ-ն չի հաստատում հայ զինծառայողի գերեվարումը 03/21/2023   17:48 Մինչ ձեր իշխանության գալը այդ գործընթացը ընթացքի մեջ էր և մենք պատերազմի առաջ կանգնած չէինք. Կյուրեղյան (տեսանյութ) 03/21/2023   17:39 Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը 03/21/2023   17:36 Նոր պարեկային ծառայության ի հայտ գալուց հետո գյուղացիները չեն կարողանում շահագործել իրենց տրանսպորտային միջոցները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 03/21/2023   17:35 Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի 03/21/2023   17:33 Կուսական զարմանքով ասում են՝ այ մենք չգիտենք դուք ինչ եք բանակցում. վարչապետը կանչեց, բայց իրենք շեֆից հարցրել են, շեֆն արգելել ա, չեն եկել էդ քննարկմանը. Կոնջորյան 03/21/2023   17:25 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը (տեսանյութ) 03/21/2023   17:25 Եթե 44-օրյա պատերազմի պարտության պատճառը լիներ կոռուպցիան, մենք վաղուց պետք է ազատագրած լինեինք Ապշերոնյան թերակղզին. Նազարյան (տեսանյութ) 03/21/2023   17:21 ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է «մատնոց ֆռցնողների» վարքագիծ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 03/21/2023   17:18 Ադրբեջանական խոսույթ է, եկեք միմյանց չմեղադրենք. Հակոբ Արշակյան 03/21/2023   17:12 ԱԽ քարտուղարը ընդդիմադիր պատգամավորին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի առաջարկներին. Խամոյանը փաստաթուղթ հրապարակեց (տեսանյութ) 03/21/2023   17:08 Ես դիմում եմ ադրբեջանցի զինծառայողների հարազատներին. մեր մի մասը կզոհվի, բայց կհերոսանա, իսկ ձեր զինվորը կզոհվի հանուն ոչնչի. Թորոսյան 03/21/2023   17:04 Հեղափոխությանը զուգահեռ արթնացավ հակապետական տարրերի գործունեությունը՝ հասնելով անբարոյականության գագաթնակետին. Արթուր Հովհաննիսյան 03/21/2023   16:54 Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցու մռութ ջարդելը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) 03/21/2023   16:50 Հարգելի անեցիներ, վստահ եմ, որ մարտի 26-ին կատարելու եք ճիշտ ընտրություն. ՔՊ-ական պատգամավորը քարոզարշավ էր սկսել 03/21/2023   16:46 Շուրջ 2700 արցախցի դարձել է գործազուրկ. Թադևոս Ավետիսյան 03/21/2023   16:45 Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց 03/21/2023   16:42 Կստացվի էնպես, որ սա հրավառությունների վերջին Նոր տարին կլինի, եթե օրենքը ընդունվի. Սիսակ Գաբրիելյան 03/21/2023   16:36 ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
03/20/2023   18:48 Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. այժմ նա «Նաիրի» ԲԿ-ում է 03/21/2023   15:37 Մեքենան էլ չկա, ինքն էլ չկա. Խնձորեսկում ադրբեջանցիները պայմանագրային զինծառայողին գերի են վերցրել 03/21/2023   19:46 Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին 03/20/2023   22:22 Կարկուտ է, ու դեմը պետք ա հրատապ առնենք, որ առաջ չգան․ Ջերմուկում կրակում են․ Oragir.News 03/20/2023   14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/21/2023   07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ» 03/21/2023   18:56 Ադրբեջանը պատրաստվում է սադրանքի. կանխավ հայտարարություն են տարածել 03/20/2023   20:44 «Բասեյն ունենք, գնացել էինք ջուրը բացելու, այդ ժամանակ կրակեցին». Երանոսյան 03/20/2023   21:53 Հակառակորդը հարձակվել է սահմանի ողջ երկայնքով, որևէ հրամանատար զորքը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չի բերել, բայց մեղադրվում է միայն Սևակ Աբրահամյանը. Պաշտպան (տեսանյութ) 03/21/2023   14:56 Ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչին՝ զինվորին հաց տանելիս 03/20/2023   22:37 «Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը». Արմեն Աշոտյան 03/21/2023   13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան 03/21/2023   19:02 Իրանական աղբյուրները հայտնում են, որ Ալի Բաղերի Քանիի այցը Հայաստան միտված է կանխելու հնարավոր պատերազմը 03/20/2023   15:04 Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի են ենթարկել 33-ամյա կնոջ և 31-ամյա տղամարդու 03/20/2023   14:07 Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com 03/20/2023   15:59 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցաքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ 03/21/2023   17:39 Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը 03/20/2023   15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան 03/20/2023   19:54 «Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը». Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով 03/20/2023   18:20 ՀՀ ոչ մի իշխանություն վերջնագրային պայմաններով փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, դա դատավճիռ կլինի ամբողջ ժողովրդի համար. Դավիթ Կարապետյան

Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը 01/13/2022   17:55  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Հաշվի առնելով երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստների նշանակման, չափի, դիմելու ընթացակարգի և ժամկետների վերաբերյալ քաղաքացիների հետաքրքրությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է

• մայրության նպաստի,
• երեխայի ծննդյան միանվագ նպաստի,
• երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 դրամ աջակցության ծրագրի,
• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։

Մայրության նպաստ՝ ո՞ւմ և ի՞նչ չափով է տրամադրվում

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները: 
Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ վճարման ընթացակարգն ու չափը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։
Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Ամսական 50.000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ իրականացվում է նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

• աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
• դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
• դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ նշանակման և վճարման  ընթացակարգը
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝
• ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
• գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

•  խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
• դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:
Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։

Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

• երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
• գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
• դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Գյուղաբնակ, վարձու աշխատող հանդիսացող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանում է խնամքի նպաստ՝ և՛ որպես վարձու աշխատող, և՛ որպես գյուղաբնակ։ Ըստ այդմ՝ գյուղաբնակ վարձու աշխատողին ամսական տրամադրվում է 57,200 դրամ խնամքի նպաստ։

Նշված նպաստը նշանակելու համար, քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 03/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀունվարի մեկից բարձրացել են կենսաթոշակների և նպաստների չափերը
11:19 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱմսական 50 000 դրամ աջակցություն կտրամադրվի ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների համար
11:21 25/10/2021  |  ԼՐԱՀՈՍ2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկան դառնալը կառավարությունն ամսական 50 000-ական դրամ կհատկացնի
10:47 03/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի, եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. Պապիկյան
22:36 09/09/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ Զառա Մանուչարյան
19:28 09/09/2021  |  ԼՐԱՀՈՍԳումար չկա, Կենսաթոշակների ու մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստի վճարումը կանխիկ եղանակով դադարեցվել է
22:47 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստները, կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով
22:18 29/12/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱրցախում առաջին երեխայի ծննդյան նպաստը սահմանվել է 300 հազար դրամ
19:46 08/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն
16:07 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր նախագիծ. 30 օրվա ընթացքում 5-օրյա վճարվող արձակուրդ կտրամադրվի նորածինների հայրերին

Տեսանյութեր

03/21/2023   11:03 ՔՊ-ի տունը կռիվ է ընկել. Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում, Թորոսյանից երես են թեքել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]