ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին տևական ժամանակ խոշտանգել, ապա՝ սպանել են՝ «կանոններ» չպահելու, այդ թվում՝ գիշերն անկողնում միզելու համար, ՔԿՀ -ում նույն խցում են պահել սպանվածի որդուն ու հորը սպանողին 09/21/2024 14:53 | ԳՈՐԾ #
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին պարբերաբար ծեծել, ապա՝ սպանել են, իսկ ՔԿՀ աշխատակիցները քայլեր չեն ձեռնարկել՝ լարված հարաբերություններ ունեցող կալանավորներին առանձին խուցեր տեղափոխելու համար։ Դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու տարի առաջ՝ 2021թ․ հոկտեմբեր ամսին։ Բանտախցում սպանության համար դատարանի առջև կանգնել են սպանություն կատարած կալանավորը, իսկ դեպքից շուրջ երեք տարի անց՝ նաև ՔԿՀ անվտանգության աշխատակիցները։ Միևնույն ժամանակ, առ այս պահը հայտնի չէ՝ ինչու մեղադրյալի աթոռին չեն հայտնվել առավել խոշոր ձկներ, արդյոք նրանք տեղեկացված չեն եղել, թե ինչ է կատարվում՝ իրենց հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկում։
Այսպես, բոլորովին վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով «Արմավիր» ՔԿՀ պաշտոնյաների կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով արձանագրված կալանավորի սպանության դեպքի մասին։ Ըստ դատախազության՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ. արդյունքում չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը, ինչը հանգեցրել էր վերջինիս սպանության։
«Պարզվել է նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավոր լինելով ի թիվս այլնի իրականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ, ինչպես նաև սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարել երրորդ աստիճանի տագնապ և այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են կալանավորված անձի՝ Ա.Յ.-ի մահը (դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ինչպես նաև դատաբժշկական փորձագետի ցուցմունքի համաձայն՝ Ա.Յ.-ի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք և ունեցել են մահվանից րոպեների և ժամերի վաղեմություն)»,- հաղորդել էր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), երկու անձի մասով գործն ուղարկվել է դատարան, մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նշենք, որ բուն սպանություն կատարած անձի դրվագով գործն արդեն երկու տարի է, ինչ դատարանում է։
Պարզվում է, սակայն, սպանություն կատարած անձը և խցում սպանված կալանավորը լարված հարաբերություններ են ունեցել։ Մասնավորապես, Ա․ Հ․-ն մեղադրվում էր 2021թ․ օգոստոսին ավտոմեքենա հրկիզելուն օժանդակելու մեջ, այդ դրվագով մեղադրյալ լինելով՝ նա հայտնվել էր «Արմավիր» ՔԿՀ-ում, հետագայում նույն՝ «314» խուց է տեղափոխվել Ա․ Յ․-ն, որը մեղադրվում էր հորը ծեծելով սպանելու մեջ։ Ա․ Հ․-ն Ա․ Յ․-ից պահանջել էր կալանքի ժամկետի երկարացման դեպքում չվերադառնալ նույն խուց՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինիս համար վատ կլինի, քանի որ չի ցանկացել նույն խցում պահվել իր հորը սպանելու մեջ մեղադրվող, ինչպես նաև խցում ընդունված վարվելակերպի կանոններին չհետևող անձի հետ։ Կալանքի ժամկետի երկարացումից հետո Ա․ Յ․-ն հրաժարվել է մեկնել, վերադարձել է՝ նույն խուց, ինչից հետո Ա․ Հ․-ն շուրջ յոթ օր՝ հոկտեմբերի 5-13-ը խոշտանգել է սպանված կալանավորին՝ ձեռքերով և ոտքերով հարվածել, կապել նրա ոտքերը, սեղմել պարանոցը, սուր եզր ունեցող, քննությամբ չպարզված առարկայով կամ գործիքով հասցրել կտրվածքներ՝ նման գործողություններով տևական ժամանակահատվածում Ա․ Յ․-ին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տարապանքներ, որի ընթացքում Ա․ Յ․-ի մարմնի վրա առաջացել են մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, Ա․ Հ․-ի կողմից բռնություն եղել է նաև կալանավորի մահվան օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ Ա․ Հ․-ն որոշել էր «պատժել» Ա․ Յ․-ին՝ հորը սպանելու, վարվելակերպի կանոնները չպահելու, այդ թվում՝ անմիջականորեն իր վերևի մահճակալի վրա քնելու պայմաններում 2022 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անկողնում միզելու պատճառով։ Նույն օրը երեկոյան Ա․ Յ․-ն ստացված վնասվածքներից մահացել է։ Այս դրվագով գործը դատարանում է արդեն երկու տարի, գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/09/2024 08:37 Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:34 ՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:32 Գերագույն մուրացիկը․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:29 Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:27 Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:24 Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:20 Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/09/2024 11:54 Ավինյանին սպասարկելու համար քաղաքապետարանը 85․700 դոլարով էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել . Երիցյան
- 10/09/2024 11:36 Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում. Արմեն Աշոտյան
- 10/09/2024 11:26 Վերադարձանք Երևան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/09/2024 10:35 Բաց պատուհանից մտել է եկեղեցի, կոտրել գանձանակն ու հափշտակել գումարը. shamshyan.com
- 10/09/2024 10:20 Հրդեհ՝ Հաղարծին գյուղում
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/09/2024 11:44 Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն՝ ըստ Forbes-ի
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը