Թեմաներ
Ուրբաթ 02 / 14 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/13/2025   23:38 Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում 02/13/2025   23:23 Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանին «Մեծ յոթնյակ« վերադարձնելու ցանկության մասին 02/13/2025   23:06 Քննարկվել է Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները 02/13/2025   22:51 Կրեմլում գնահատել են Պուտինի պատրաստակամությունը բանակցություններին 02/13/2025   22:36 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/13/2025   22:22 Հունգարիան եւ Սերբիան կսկսեն նավթամուղի շինարարությունը 02/13/2025   22:21 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 02/13/2025   22:14 ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ քննարկում են ավելի վատ տարբերակ, քան նկարագրված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրա համար էլ հիշել են Մեղրին. Սուրեն Սուրենյանց 02/13/2025   21:58 Մհեր Գրիգորյանն Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերը 02/13/2025   21:50 Բաքուն պարտադրված հաշվի է նստելու իր «սեւ ցուցակում» ընդգրկված Գաբբարդիի հետ, որը նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն 02/13/2025   21:46 Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը 02/13/2025   21:21 Նշել են քնի համար ամենավնասակար դիրքը 02/13/2025   21:19 Սատանայի փաստաբանը 02/13/2025   21:09 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն 02/13/2025   21:03 ՔՊ-ն պատրաստվում է Գյումրիում վարչական ռեսուրսի կիրառմանը՞. քննարկմանը ներկա են եղել գործադիրի անդամները (տեսանյութ) 02/13/2025   20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները 02/13/2025   20:34 Մարդիկ ընտրություններում առաջնորդվում են «նիկոլական», ԴՈԳ, «Արամ Սարգսյանական» տրամաբանությամբ. Հայկ Սահակյանը՝ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/13/2025   20:00 ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ դատախազի դեմ 02/13/2025   19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր 02/13/2025   19:48 Դուման հավանություն է տվել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար14 տարեկանից երդման պարտավորեցնելու գաղափարին 02/13/2025   19:39 Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանցավոր բնույթ չունեցող խոսքի համար՝ քաղաքական շարժառիթով և խտրական մոտեցմամբ․ փաստաբանն արդարացում պահանջեց (տեսանյութ) 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/13/2025   19:10 Ժիրինովսկին կանխատեսել էր Պուտինի և Թրամփի հանդիպումը 02/13/2025   18:58 ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 02/13/2025   18:55 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում 02/13/2025   18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան 02/13/2025   18:34 Թրամփը Reuters-ից պահանջում է հետ վերադարձնել փողերը 02/13/2025   18:30 Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը 02/13/2025   18:19 Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Արթուր Ոսկանյանը 02/13/2025   18:16 Սոչիում 4,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել 02/13/2025   18:13 Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ 02/13/2025   18:11 Մյունխենում առաջարկել են արտաքսել ահաբեկչություն իրականացրած աֆղանացուն 02/13/2025   18:10 ՀՀ ԱԱԾ–ն ստացել է Գեղամ Մանուկյանի դիմումը՝ Փաշինյանի մեղադրանքների առնչությամբ, դատախազությունը սեփական նախաձեռնությամբ ընթացք չի տվել 02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/13/2025   17:57 Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը 02/13/2025   17:33 Բայդենի դարաշրջանն աննորմալություն էր․ Լավրով 02/13/2025   17:32 Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը 02/13/2025   17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան 02/13/2025   17:17 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել 02/13/2025   17:10 Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը 02/13/2025   17:04 Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 02/13/2025   17:02 Ադրբեջանական Turan գործակալությունը դադարեցրել է իր գործունեությունը 02/13/2025   16:50 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին 02/13/2025   16:46 Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառան առավել արդյունավետ ու վերահսկելի 02/13/2025   16:44 Ադրբեջանում ևս մեկ տիկտոկյան «աստղ» է ձերբակալվել 02/13/2025   16:10 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր 02/13/2025   16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը 02/13/2025   15:50 «Ոչ միայն բոյկոտում ենք, այլև՝ բարեգութ ենք»․ 50 դրամներով դրամահավաք՝ ի աջակցություն Ավինյանի 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
02/12/2025   16:00 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am 02/12/2025   17:44 Կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել էր Դավիթ Իշխանյանին ու հարցնում էր՝ ամեն ինչ կարգի՞ն է. Դավիթ Գալստյան 02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/13/2025   08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ» 02/12/2025   19:40 Ազգի խայտառակությունն է, հայ ժողովրդի խայտառակությունը. Մովսես Հակոբյան 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/12/2025   13:51 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է սահման ունենա. Լևոն Քոչարյանը՝ Մեղրին «հանձնելու» մեղադրանքների մասին 02/13/2025   08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ» 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 02/13/2025   14:22 Արցախը հետ ենք բերելու, Արցախը Նախիջևան չի դառնալու. ակցիայի մասնակից 02/12/2025   14:43 Աննա Հակոբյանը բացահայտ ներկայացրել է՝ աշխատանքային առօրյան անցնում է սոցցանցում՝ հետեւելով, թե ովքեր են իրեն «սրտիկել» 02/12/2025   20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար 02/13/2025   11:46 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ.Սուրենյան 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/12/2025   15:48 Լճաշենցի 51-ամյա կինը ծծմբաթթուն լցրել է իր օտարերկրացի 24-ամյա ընկերոջ վրա. վերջինս մահացել է 02/12/2025   21:07 Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ծանր հանցագործության մասին հնչեցրեց. Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԱԾ-ին (տեսանյութ) 02/12/2025   20:53 Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյան 02/12/2025   21:57 Փաշինյանը երեւանցիներին առաջարկում է տունը վարձով տալ ու գնալ գյուղում կամ Ջերմուկում ապրել (տեսանյութ) 02/12/2025   13:25 Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը 5-7 աստիճանով բարձրանալու է

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև 10/22/2024   11:31  |  ԼՐԱՀՈՍ

Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։ 

«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։ 

Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։ 

-ԼԵռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։ 

-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝  էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է  հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։

Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։ 

Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:

-Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանը դրան զուգահեռ նորանոր պահանջներ է ներկայացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության հասնել, ու ի՞նչ անելիք ունի ԵՄ-֊ն Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։

-Ես անմիջական փորձ ունեմ, թե ինչ է նշանակում բռնությամբ արմատախիլ լինել սեփական հայրենիքից: Ես հասկանում եմ նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են այն ժողովուրդները, որոնք հանդուրժում և ընդունում են նահանջի դիրքորոշում, ինչն ակնհայտ է Կիպրոսի և Հունաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ կապված:

Ճիշտ այնպես, ինչպես մենք Կիպրոսում և Հունաստանում մշտապես բախվում ենք Էրդողանի նեո-օսմանյան ռեժիմի աճող պահանջներին և անօրինական խախտումներին, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, նպատակային պատժամիջոցներն են, որ իրականում անհրաժեշտ է կիրառել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց կառուցողական հարթություն բերելու համար։ Սա է այն նպատակը, որի համար մենք պետք է ձգտենք և աշխատենք։

Նման պատժամիջոցներով ոչ միայն կպատժվի վարչակարգն իր գործողությունների համար, այլ նաև կկանխվեն հետագա սրացումները, որով և պարզ կլինի, որ Եվրոպան հանձնառու է միջազգային իրավունքի արժեքներին՝ խաղաղությանը, այլ ոչ թե ագրեսիային։ Սակայն խաղաղության համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, և այստեղ էլ ակնհայտ է դառնում, թե որ կողմը խաղաղության նպատակ չունի։

-Ադրբեջանը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես անօրինական և խաղաղության գործընթացին վնաս հասցնող գործոն է որակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ռեժիմի նման հայտարարությունները։ 

-Ես բազմիցս քննադատել եմ Ադրբեջանի կառավարությանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր ագրեսիվ և երբեմն հանցավոր գործողությունների համար, և ԵՄ-ի առաքելության օրինականության մասին նման հայտարարությունները մեկնաբանում եմ որպես տարածաշրջանում նրանց կողմից առավել լայն աշխարհաքաղաքական հավակնությունների արտացոլում։ Ավելի կոնկրետ՝ նման հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրենց շահերին, նրանք փորձում են ապալեգիտիմացնել և խաթարել միջազգային ջանքերը։ Սակայն ԵՄ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային, կայունությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը: Ավելին, նման հայտարարությունները կարող են ամրապնդել ներքին նարատիվներն Ադրբեջանի ներքին գործերին արտաքին միջամտության վերաբերյալ, կարող են ամրապնդել Ադրբեջանի՝ զոհ լինելու քարոզչությունը և այդպիսով նպաստել այդ երկրում ազգայնական տրամադրությունների ձևավորմանը։ 

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ այն գործում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան։ 

Ավելին, չնայած ներկայիս միջազգային դժվարություններին՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության սկզբունքներին, այլապես այն կկորցնի իր արժեքները, ինչն էլ ցավալի հարված կհասցնի ԵՄ-ի հանդեպ վստահությանը համաշխարհային ասպարեզում:

-Մեկ ամիս հետո Բաքուն կհյուրընկալի COP29-ը, որին ընդառաջ բազմաթիվ միջազգային, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններ ահազանգում են երկրում առկա բնապահպանական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին։ Ադրբեջանն այս մտահոգությունները որակում է որպես սև քարոզչություն հայկական լոբբիի կողմից։ Որքանո՞վ են ԵԽ-ում ականջալուր այս հարցերին։ 

-Եվրոպական խորհրդարանը լրջորեն է արձագանքում  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին։ Թեև հնարավոր է, որ խորհրդարանը ուշ է պատասխանում, և թեև խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի միջև միշտ կան տարաձայնություններ Ադրբեջանին վերաբերող քննարկումների շուրջ, ամեն դեպքում, շրջակա միջավայրի դեգրադացիայի, օրենքի գերակայության բացակայության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարևորագույն հարցերը Եվրախորհրդարանը հետևողականորեն վերահսկում և լուծումներ է առաջարկում իր տարբեր հանձնաժողովների և բանաձևերի միջոցով: 

Փաստացի 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանն ութ բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ վերջերս ադրբեջանցի այլախոհ և ներկայում քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր գործունեության համար: Ես՝ ի թիվս այլ համախոհ գործընկերների, հնարավորության դեպքում բարձրաձայնում եմ վերոհիշյալ խնդիրները խմբային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև գրավոր հարցերի և հայտարարությունների տեսքով՝ լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին հայկական լոբբիի հասցեին, դա ցինիկ փորձ է օրինական քննադատություններից ուշադրությունը շեղելու և բոլոր նրանց վստահությունը խաթարելու համար, որոնք բարձրացնում են այդ խնդիրները։

Խորհրդարանը միշտ ապահովում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ ընկալում՝ իրականացնելով իր սեփական հետազոտությունները, ինչպես նաև հաշվի առնելով իր փոխգործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները և տարբեր միջազգային կառույցներ: 

Վերոնշյալ բոլոր զարգացումների լույսի ներքո Եվրախորհրդարանն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի

խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:06 21/10/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի խորհրդարանում ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ
20:14 21/10/2024  |  Միջազգային լրահոսԻսրայելցի ադրբեջանցիներ են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
13:48 20/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան
08:04 19/10/2024  |  ՄամուլԱդր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»
20:43 18/10/2024  |  ՔաղաքականՑավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ իրանագետ
20:17 18/10/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
12:30 18/10/2024  |  Միջազգային լրահոսՊայթյուն Ադրբեջանում. 2 զոհ կա
18:40 17/10/2024  |  Միջազգային լրահոսԼիբանանում Ադրբեջանի դեսպանատունը մասնակի տարհանվել է
16:12 17/10/2024  |  ՏնտեսությունՈւկրաինան անվտանգության պայմաններ է սահմանել Ադրբեջանի և Սլովակիայի համար՝ շարունակելու գազի մատակարարումն իր տարածքով
18:35 16/10/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում հեկտարներով նռան այգիներ անցել են ջրի տակ. (տեսանյութ)

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]