Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան 03/04/2024   15:56  |  Հարցազրույց

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ 2,5 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Այս ընթացքում գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, տևական ժամանակ է՝ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները մերժվում են, թեև գործով անցնող մյուս մեղադրյալներն արդեն ազատության մեջ են։ Դավիթ Տոնոյանն ինքը քրեական հետապնդումը գնահատում է որպես շինծու և հրահանգավորված, իսկ կալանքն՝ ապօրինի։ Կալանքի տակ գտնվելու պայմաններում, սակայն, Տոնոյանը մտահոգություններ ունի՝ անվտանգային ոլորտին առնչվող։ Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն փաստաբանների միջոցով փորձել է հասարակությանը հուզող որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դավիթ Տոնոյանից։

− Պարոն Տոնոյան, ընդամենը մեկ ամիս առաջ նշվեց հայոց բանակի 32-րդ տարեդարձը։ Ձեր գնահատմամբ՝ այսօր մեր բանակն ըստ արժանվո՞ւյն է գնահատվում։

− Ոչ, վայել ու պատշաճ չի գնահատվում: Բայց դա չի նշանակում, որ իմ սպասումները Հայոց բանակի տարեդարձի նշման հետ կապված նույնականացվում են ավելի շքեղ տոնական համերգի, ավելի շքեղ դահլիճում հնչող պաշտոնյաների ելույթների հետ, ամենևին:

Վերջին անգամ տոնական ընդունելություն էր կազմակերպվել 2019 թվականին: 5 տարի անց անձամբ սպասում էի վարչապետի և նախարարի ելույթներից ուղերձ բանակին և ժողովրդին: Ուղերձ, որը կպարունակի ԶՈՒ զարգացմանը միտված կոնկրետ առարկայական տեսլական, այլ ոչ թե պսեվդո-բարեփոխումների վերաբերյալ շարադրանք:

Բացի այդ, միգուցե դա իմ ընկալումն է, բայց կառավարության ղեկավարի ելույթը նմանվում է ընդդիմադիր ուժի առաջնորդի քննադատության` վերջին տարիներին պաշտպանական ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

- Ձեզ չի՞ մտահոգում, որ հայոց զինվորի մեծարումը սահմանափակվում է Եռաբլուր այցերով, ողջերին մեծարելու, նոր սերնդին ոգեւորելու քաղաքականություն չկա։ Սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

− Տարվա 365 օրից մեկն է տարեդարձ, իսկ տարեդարձի օրը հոբելյարին կոռուպցիայի, սխալների և «նվերների» արժեքի չափի մասին չեն մատնանշում, այլ բարեմաղթանքներ են հնչեցնում: Չեն ներկայացնում նաև «տյունինգ» արած նախկին ծրագրերը որպես բարեփոխում:

Ցավոք, համաձայնվում եմ Ձեր մտավախության հետ, որը վերաբերվում է ոգեշնչման բացակայությանը: Մեծարել, համոզված եմ, պարտավոր ենք զոհված կամ առողջությունը կորցրած մեր ընկերներին, իսկ գործող բանակին պետք է ոգեշնչել և շարժառիթավորել իր առաքելության իրագործման նպատակով: Այնպիսի տպավորություն է, որ բանակի առաքելությունը ատեստավորվելն է բարձր աշխատավարձ ստանալու նպատակով կամ սոցիալական փաթեթից օգտվելը, այլ ոչ թե պատրաստվելը Հայրենիքի համար կռվելու և հաղթելու և այդ նպատակով մարտական պատրաստության ընթացքում բարձր ցուցանիշներ ցուցաբերելը: Ատեստավորումը ԶՈՒ-ում միշտ եղել է և կարող եմ Ձեզ երաշխավորել, որ ամենևին ձևական բնույթ չի կրել, սակայն նախկինում գործող ատեստավորման արդյունքում վարձատրությունը չէր բարձրանում, եթե իհակե, պաշտոնի առաջխաղացում տեղի չէր ունենում: Եվ, ի վերջո, ԶՈՒ մարտունակությունը բարձրացվում է ոչ թե ատեստավորման, այլ մարտական պատրաստության միջոցառումների, ուսումնական գործընթացի, օպերատիվ և հրամանատարական պատրաստության միջոցով: Եվ եթե ԶՈՒ ատեստավորվածների մեծ մասը անբավարար գնահատականների է արժանացել, ապա դրա պատճառը առնվազն վերջին երկու ուսումնական տարիների ձախողումն է: Հարց է առաջանում, ինչ էք անելու այդ չատեստավորվածների մեծ մասի հետ, զորացրելու եք արդյոք: Արդյոք բանակը գնում է ատեստավորմամբ կրճատում իրականացնելու ճանապարհով: Եթե այդպես է, ապա այդ քաղաքանությունը պետք է հրապարակային լինի: Ժամկետային զինվորական ծառայությունից անցման հնարավորությունը պայմանագրային ծառայությանը տասնյակ տարիներ օրենքով նախատեսված է եղել այս կամ այն ձևաչափով, բայց ոչ «բոնուսային» վարձատրության դիմաց, այլ ծառայության ժամկետի ավելացման պայմանով: Կանանց ծառայության ներդրումը միշտ եղել է պայմանագրերի կնքման միջոցով, բայց ոչ վեց ամսվա պարտադիր «բոնուսային» վարձատրվող ծառայության միջոցով: ՊՆ-ում 2008-2010 թթ քաղաքացիական ծառայության ներդրումից հետո համարյա վերացվել է զուտ վարձատրության համար, որոշ պաշտոններում ուսադիր կրող կանանց նշանակման անհրաժեշտությունը: Ուսադիր կրել ցանկացող կանայք ստացան պատրաստվելու, վերապատրաստվելու և կրթվելու բոլոր պայմանները արական սեռի ներկայացուցիչների հետ հավասար: Եվ հենց դա էր ԶՈՒ բարեփոխումը, որը պետք է կատարվի քանակական կարողություններից հրաժարվելու, օրինակ, զինծառայողների թվակաքանակը, որակական և տեխնիկական կարողությունների ավելացման ուղղությամբ: Կանանց միջոցով ԶՈՒ թվաքանակի հարց չպետք է լուծվի` «կամավոր» պարտադիր ժամկետային վարձատրվող ծառայության միջոցով: Վստահեցնում եմ Ձեզ, սա անհաջող և հեռանկարում տապալվելիք նախագիծ է և այդ նախագիծը ԶՈՒ-ին պարտադրված  է քաղաքական առումով, այն ԶՈՒ-ում չէ, որ ծնվել է: Եթե կառավարությունը կանանց ներգրավման միջոցով այնուամենայնիվ փորձում է լուծել ԶՈՒ թվաքանակի խնդիրը, ապա «ժամկետային-կամավոր-պարտադիր» ծառայությունը դա կիսամիջոց է, տրամաբանական կլիներ նաև կանանց համար ներդնել  արական սեռին համահավասար պարտադիր ժամկետային ծառայություն:  

- Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը համեմված էր որոշ աղմկահարույց որակումներով, որոնց անդրադառնալ չենք ուզում, բայց նույն ելույթում նա մի քանի նոր մտքեր դրեց շրջանառության մեջ։ Այն է՝   Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, ինչպես նաև նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:  Նախ՝ կարող ենք համարել, որ այսպիսով արդեն Փաշինյանը եւս ընդունում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անիրատեսական է։

− Չէի ցանկանա պատասխանել այդ հարցերին, քանի որ վարվող քաղաքականությունից և դրա իրականացման հիմնավորումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Բայց մի բան ակնհայտ է, որ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվեց Արցախը: Նոր պաշտպանական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր և ՀՀ ժողովրդի վստահությունը այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսևորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյոք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ:

− Պարոն Տոնոյան, որքանով եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի ապառազմականացմանը և չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը՝  նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար հարձակվել ու նոր բարձունքներ է գրավել։

− Կարճ պատասխանն է, որ վերոհիշյալ բոլոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկությունները մտահոգիչ են և անիրատեսական:

- Թվում է՝ Ադրբեջանն այս պահին հաղթել է, բայց նաեւ առանձին հայտարարություններ՝ ի մասնավորի հնարավոր ռեւանշի մասին, վկայում են վախի մասին։ Ինչո՞ւ է վախենում, գիտակցում է, որ հայ զինվորն ունակ է արժանի հակահարված տալ՝ ծնկաչոք նահանջող իշխանության փոփոխությունից հետո։

− Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, քանի որ գիտակցում են, որ ոչ ողջ Հայ ժողովուրդը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիները, սփյուռքը և առավել ևս արցախցիները, ոչ էլ հայ զինվորականը չեն համակերպվելու ունեցած կորուստների հետ: Իսկ հայ զինվորականը «երբեք չխոսելով դրա մասին, բայց միշտ դա մտքում պահելով» սկզբունքով առնվազն հակահարված տալու համար սեղմ ժամկետում պետք է նախապատրաստվի կռվելու և հաղթելու ու ապահովելու արցախցիների վերադարձն իրենց բնօրրան:

Համոզված եմ, որ ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ:

- Ռեւանշին ինչպես եք վերաբերում, ընդհանրապես, երբ վարչապետը միշտ խոսում է 29,800 քառակուսի կիլոմետրի վերաբերյալ։

− ՀՀ անվտանգության ապահովումն ամենևին ՀՀ սահմաններով չի պարփակվում: Որոշ հայ պաշտոնյաներ պատկերացում չունեն անգամ անվտանգության ապահովման սկզբունքների վերաբերյալ ու մեր թշնամիների ռազմավարական նպատակներին հասնելու նպատակասլացության աստիճանի մասին: Այնպես որ, հատուցման կամ հատուցման ձգտմանը այլընտրանք չկա ու դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ մեր հարևաններից առնվազն երկուսը Հայաստանի անվտանգությանը և ազգային շահերի իրագործմանը ջանասիրաբար սպառնում են: Եթե ոմանց կողմից ՀՀ անվտանգության ապահովումը և շահերի առաջխաղացումը դիտարկվում է ռևանշ, ապա մեր հայրենիքի դիմակայության աստիճանական նվազեցումը կանվանեի առնվազն պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

- Պարոն Տոնոյան, խնդրում եմ անդրադառնաք նաև Արցախի՝ ականապատ քարտեզներն Ադրբեջանին որպես «բարի կամքի դրսևորում» փոխանցելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Ինչպես եք վերաբերում  այս որոշմանը։ Ընդ որում՝ եթե նախկինում քարտեզներով քաղաքական առեւտուր էին անում ու գոնե գերիների վերադարձին հարց դնում, ապա հիմա ուղղակի անպատասխան նվիրում են Ադրբեջանին։ Արդյո՞ք դա վերջին հնարավարություններից չէր՝ Երևանի միջնորդությամբ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր, որ իրավասու չէ Արցախի անունից խոսելու, իսկ ականապատումն իրականացվել է Արցախի ՊԲ-ի կողմից։

− Ձեր հարցին պատասխանելու համար բավարար տեղեկություններ չունեմ, բայց առաջին հայացքից իշխանության գործողություններն ունեն միջնորդների աջակցություն և այդ միջնորդները ինչ-որ խոստումներ են տալիս ՀՀ իշխանությունների դրսևորվող կեցվածքի դիմաց: Դժվար է վերաբերմունք արտահայտել, բայց ամեն դեպքում, իրավիճակը մտահոգիչ է և վերոհիշյալ գործողությունները վստահություն չեն ներշնչում: Մասնավորապես, պարզ չէ, թե ովքեր են միջնորդները, եթե այդպիսիններն իրականում կան: Եթե ՀՀ-ից հնչող առաջարկությունները չունեն որևիցե միջազգային աջակցություն, ապա շատ ռիսկային մարտավարություն է ընտրված:

- Պարոն Տոնոյան, օրերս կրկին ականատես եղանք սահմանային լարվածությանը՝ Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի հետևանքով կամավորականների շրջանում զոհեր եղան։ Ընդ որում, ադրբեջաական կողմը հայ կամավորներին ներկայացրել էր որպես վարձկաններ, ինչին, ցավոք, պատշաճ արձագանք չեղավ։  Ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է իրապես խաղաղության գնալ։

− ՀՀ իշխանությունների քաղաքականությունն առնվազն հայտարարվող նպատակասլացությամբ խաղաղության հասնելու ամեն գնով, անգամ ադրբեջանական «թելադրողական» քաղաքականության պայմաններում, իմ կարծիքով, նվազ կանխատեսելի է: Վերոհիշյալ քաղաքականության արդյունքում ԶՈՒ հրամանատարության ցուցաբերած «զսպվածությունը» Ներքին Հանդում հղի է նմանատիպ դեպքերի կրկնության ռիսկով մարտական հերթապահության վարման գործող ձևաչափի պահպանման պարագայում:

Հետևաբար, թե ինչպես են և ումով են համալրված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները էական նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, թե ինչ ճշգրտությամբ և արագությամբ են արձագանքում ՀՀ ԶՈՒ-ը հակառակորդի նման գործողություններին:

-ՀՀ ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջև համաձայնագրեր ստորագրվեցին, հայտնի է՝ Ֆրանսիայից պաշտպանական զենքի ձեռքբերման մասին։ Զենքի ձեռքբերումն, իհարկե, դրական է, սակայն  ինչ ազդեցություն կունենա այդ գործընթացի շուրջ նման «աղմուկը»։ Նախկինում կմտաբերե՞ք դեպքեր, երբ զենքի գնման գործընթացն այդքան հանրայնացվեր։

− Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և ՀՀ-ի, և Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործացություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է:

 Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:31 29/02/2024  |  ՔաղաքականԻմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ և ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից. Դավիթ Տոնոյան
10:58 25/01/2024  |  ՔաղաքականՔաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ. Դավիթ Տոնայանն արձագանքել է Ավետիք Իշխանյանին
10:48 16/01/2024  |  Դատական ռեպորտաժներՔննիչ հանձնաժողովի նախագահն իրական քննության փոխարեն զբաղված է եղել պարտությունը ԶՈւ-ի վրա «փաթաթելու» գործով. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
15:44 10/01/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժել է միջնորդությունը
08:10 03/11/2023  |  ՄամուլՔՊ-ական պատգամավորի՝ կալանավայրի պետ որդին խիստ նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
10:49 01/10/2023  |  ՔաղաքականՌուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա, զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան
08:24 15/09/2023  |  ՄամուլԱրդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել. «Ժողովուրդ»
10:57 30/08/2023  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
10:08 28/08/2023  |  ՔաղաքականԱռկա են հիմնավոր կասկածներ, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության քննարկումը. հայտարարություն
10:20 23/08/2023  |  ՄամուլՆիստի ժամանակ Դավիթ Տոնոյանը վրդովված հայտարարություն է արել. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]