Թեմաներ
Երեքշաբթի 10 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2024   12:41 Ուժեղ հրդեհ է բռնկվել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում 10/22/2024   12:40 Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց․ Անդրեասյան 10/22/2024   12:34 Ադրբեջանը կարող է որեւէ լեռ ներկայացնի պաշտամունքի առարկա, ոնց ենք հակառակն ապացուցելու. Բագրատյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ) 10/22/2024   12:30 Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 10/22/2024   12:15 Դեմագոգիայով դուք եք զբաղվում, ընդհանրապես գալիս եք այստեղ ինչ եք անում. թեժ վեճ ԱԺ-ում 10/22/2024   12:12 Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   12:10 Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի, մյուս թեկնածուն՝ լավը. Սիմոնյանը՝ Դավոյանի թեկնածության մասին 10/22/2024   12:04 Արթուր Բաղդասարյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն 10/22/2024   12:04 Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք. Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:57 23 գերիներ ունենք Բաքվում, այդ երկիրը COP29-ին պատմական շանս ունի՝ դրական մեսիջ ուղղել աշխարհին․ Սիմոնյան 10/22/2024   11:47 Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան 10/22/2024   11:32 Չեմ կարծում՝ Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի․ Ալեն Սիմոնյանը՝ Միլի մեջլիսի խոսնակի կողմից չեղարկված հանդիպումը խնդիր է համարում, որը լուծում են 10/22/2024   11:31 Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև 10/22/2024   11:20 Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս լրագրողներին. ուղիղ 10/22/2024   11:19 Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում նույն գործընթացը, ապա մեր գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:14 Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը 10/22/2024   10:49 Վարչատարածքային բաժանման օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ, շարունակում եք ստել. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/22/2024   10:33 Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին (տեսանյութ) 10/22/2024   10:27 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային 10/22/2024   10:13 Ազգային ժողովը քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. ընդդիմությունը բոյկոտում է հարցի քննարկումը. ուղիղ 10/22/2024   10:10 Հրդեհ Փամբակ գյուղում 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ» 10/22/2024   08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 10/22/2024   08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» 10/22/2024   08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» 10/22/2024   08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» 10/22/2024   08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   23:24 Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ Աբրահամյան 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   22:46 Սննդաբանը նշել է վարսակի շիլայով բեռնաթափման օրվա կանոնները 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից 10/21/2024   21:54 Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից 10/21/2024   21:35 Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները 10/21/2024   21:21 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2024   21:06 Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ 10/21/2024   20:57 Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ 10/21/2024   20:51 Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/21/2024   20:34 Մոլդովայում եվրաինտեգրման օգտին քվեարկել են 0,92 տոկոսի տարբերությամբ 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/21/2024   20:14 Իսրայելցի ադրբեջանցիներ են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով 10/21/2024   20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   19:46 Նյարդաբանը ինսուլտից պաշտպանող վարժություններ է խորհուրդ տվել
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   15:02 Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   13:47 Օդից չեմ խոսում, վստա՞հ եք, որ գործընթացը չի ավարտվի, երբ Բաքվի զորքերը կանգնեն իրենց ուզած տեղում. Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/20/2024   21:24 Արարատի մարզում Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց 10/21/2024   19:12 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Գառնիկ Ստեփանյանը 10/20/2024   13:48 Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/20/2024   20:06 Խոլեստերինը բարձրացնող մթերքները թվարկել է սննդաբանը 10/20/2024   22:00 Իսրայելը զենք է կուտակում Ադրբեջանում՝ Իրանի դեմ օգտագործելու համար 10/20/2024   14:34 Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:16  |  Սոցիալական ցանցեր

Այսօր Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են, իսկ դրանց անհաղորդ մնալը՝ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանք ազգային զարթոնքային օջախ և համատարած բոցկլտացող կրակ դառնալու մեծ ներուժ ունեն, իսկ այդ ներուժը բորբոքելու և ռեալիզանցելու հնարավորության կորուստը կարող է համապետական ու համազգային մակարդակով հանգեցնել անդառնալիության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Այո, Կիրանցում, Տավուշում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Տեղի բնակչությունն արդեն բարձրաձայնում ու աղաղակում է ոչ միայն սոսկ տեղական այս կամ այն տարածքը կորցնելու վտանգի ու անդառնալիության մասին, այլև հոգևոր առաջնորդության շնորհիվ ու հայրենասեր մի բուռ անհատ գործիչների ջանքերով, ինքնուրույնաբար ձևակերպում է նաև համընդհանուր ազգային օրակարգ։

Ու, թեև բուռն իրադարձությունները տեղի են ունենում Տավուշում (աջակցություն ստանալով ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող առանձին օջախային անհնազանդության ակցիաներով), բոլորս հստակ գիտակցում ենք, որ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների «թատերաբեմը» Երևանն է, իսկ պահանջն ավելի խորքային ու համապարփակ․ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պիտի անհապաղ հեռանա։

Բայց ի՞նչ սպասել այս իշխանության հեռանալուց հետո։ Իշխանափոխությունից հետո որո՞նք են նոր իշխանության առաջին հինգ օրվա, հինգ շաբաթվա և հինգ ամսվա անելիքները։ Անելիքները շատ-շատ են ու բազմաթիվ, քանի որ այսօրվա իշխանություններն իրենց ապիկարությամբ ու անմեղսունակությամբ գրեթե բոլոր ոլորտները ձախողել են և խորքային խնդիրներ առաջացրել։

Ինչևէ, առնվազն սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առնչությամբ ընդհանուր ընկալումներն ու անելիքների ընդհանուր շրջանակը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։

Միջազգային հանրությունը (այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը) իր աջակցությունն է հայտնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անցկացմանը։ Այսինքն, չնայած մեզ համար այս գործընթացների անցկացման անբարենպաստ ժամանակներին և այն իրագործելու առումով առկա սահմանափակ հնարավորություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, այնուամենայնիվ, մեկնարկել է և այն չեղարկելը կամ դադարեցնելը այլևս հնարավոր չէ (գործընթացին դեմ արտահայտվող կամ այն չեղարկելու մտադրություն ու դիրքորոշում ցուցադրող ցանկացած քաղաքական ուժ կամ հանրային գործիչ արդեն դատապարտված է որակվելու որպես չընկալված)։ Սակայն հնարավոր է գործընթացի իրականացման տրամաբանության ու ընթացքի մեջ բեկում մտցնել առնվազն երկու ուղղությամբ․

1) բանակցել գործընթացն Ադրբեջանի հետ սահմանային շփման ողջ երկայնքով միաժամանակ իրականացնելու շուրջ՝ այդ թվում միջազգային գործընկերների սատարմամբ, և

2) առաջ քաշել փոխանակվող (մեր պարագայում՝ հանձնվող) տարածքների` մարդու հիմնարար իրավունքների պահպանման տեսանկյունից, այսպես կոչված՝ «կենսունակության» և «կենսականության» սկզբունքների պարտադիր պահպանման կոնցեպտը (հղում կատարելով գոյություն ունեցող միջազգային պրակտիկային)։


Առաջին ուղղության վերաբերյալ պատրանքներ փայփայելը իրատեսականության առումով բավականին բարդ է, բայց՝ անիրագործելի չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, ապա իրագործելիության տեսանկյունից այն բավական դյուրին կարելի է գնահահատել։ Մասնավորապես, սովետական ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների որոշման գործընթացը միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից լեգիտիմության խիստ պակաս ունի, քանի որ սովետական ժամանակաշրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել (այդ սահմանները սովետական ժամանակաշրջաում ներքին կարգադրական փաստաթղթերով ժամանակ առ ժամանակ փոփոխվել են և միջազգայնորեն ճանաչված չեն եղել)։ Ուստի, սովետական ժամանակաշրջանի քարտեզները կարող են սոսկ ունենալ կողմնորոշիչ նշանակություն, այլ ոչ թե՝ որոշիչ։ Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանները որոշելիս միջազգային հանրության «աչքը պիտի մտցնել» մի շատ կարևոր հանգամանք․ որքանո՞վ է կենսական Ադրբեջանի համար այս կամ այն տարածքը (օրինակ՝ նրա սահմանային անվտագության տեսանկյունից, կամ շփման գծին մոտ բնակվող իր բնակչության առկայության կամ վերջինիս կենսունակությունն ապահովելու տեսանկյունից) և որքանո՞վ է այդ տարածքի կորուստը Հայաստանի և նրա բնակչության համար գնահատվում կենսական՝ Հայաստանի և նրա՝ առնվազն սահմանային բնակչության կենսունակությունն ապահովելու տեսանկյունից։

Օրինակ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, արդյո՞ք այդ հատվածը կենսական նշանակություն ուներ Ադրբեջանի համար և արդյո՞ք դրա հանձնումը Ադրբեջանին Հայաստանի բնակիչների կենսունակությունը չխաթարեց։

Սրանք սկզբունքային մոտեցումներ են, որոնք այսօր էլ կարող են դրվել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի շուրջ տարվող բանակցությունների սեղանին և հետևողականորեն առաջ տարվեն։ Բայց ահա այստեղ է, որ մենք փաստում ենք, որ այս գործընթացն իրագործելի է միայն այն պարագայում, երբ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնողները չունեն կաշկանդվածություն ու էլեմենտար վախ հակառակորդի հանդեպ։

Եվ, ահա այստեղ է, որ մենք դիմում ենք Նիկոլ Փաշինյանին հետևյալ ուղերձով. վերջին մի քանի տարիների ընթացքում քո հեռանալու պատմական պահերը դու բաց ես թողել, որովհետև ոչ թե մտածել ես պետության ու ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունն ու գոյությունը պահպանելու և իշխանությունը որպես սեփական անվտանգության երաշխիք ծայայեցնելու դիրքավորումից։ Այսօր, իշխանափոխության օբյեկտիվությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը քարոզող ցանկացած քաղաքական միավոր, քաքացիական ու հանրային գործիչ կարող է վստահեցնել քեզ, որ քո և քո ընտանիքի անվտանգությունը շատ կարևոր հարց է, իսկ այդ անվտանգության պահպանությունը հանրային շատ կարևոր նշանակություն ունի, առնվազն կամ գոնե այն տեսանկյունից, որ դու երկար ու անվտանգ ապրելու և ապաշխարհելու հնարավորություն ունենաս։

Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր»,- գրել է Անանյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:02 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան
18:11 19/04/2024  |  ԼՐԱՀՈՍԲոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
11:49 18/04/2024  |  Սոցիալական ցանցերՌուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
12:53 09/04/2024  |  Սոցիալական ցանցերԱզգային առաջնորդության բացակայությունն է, որ խաթարում է ընթացքը շտկելու մեր բոլոր փորձերը՝ թողնելով մեզ նավարկելու անորոշության ջրերում՝ առանց հստակ ուղղության. Անանյան
13:47 29/03/2024  |  Սոցիալական ցանցերԽորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
17:52 22/03/2024  |  Սոցիալական ցանցերՎերջին սրընթաց զարգացումները ցույց են տալիս, որ հասարակության մեջ այս պահին առկա է կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ , այնուամենայնիվ, հստակություն չկա. Անանյան
20:27 11/03/2024  |  ԼՐԱՀՈՍՊատմական ներկա փուլում Հայաստանը կանգնած է գոյութենական հիմնախնդրի առջև. Դավիթ Անանյան
11:28 06/02/2024  |  ՄեկնաբանությունԿանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն. Անանյան
11:59 29/01/2024  |  ՄեկնաբանությունՏնտեսության իրական հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին. Անանյան
10:57 03/01/2024  |  ՄեկնաբանությունՀամաժողովրդական ազատագրական պայքար սկսելը պահանջում է մտածված ու հավասարակշռված մոտեցում․ Դավիթ Անանյան

Արխիվ

[]