ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024 20:33 | ԼՐԱՀՈՍ
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, պնդում է՝ իր պայքարը լեգիտիմ է։ Լեո Նիկոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը ՀՀ քաղաքացիություն չունի, Ֆրանսիայի քաղաքացի է, շուրջ 20 տարի ՀՀ-ում չի եղել, վերջին երկու տարիներին պարբերաբար գնում-գալիս է, որևէ խնդրի մինչ այս չի բախվել ՀՀ ղեկավարության կամ կառավարության հետ։
«Այժմ խնդիրն այն է, որ մոտ 1-1,5 ամիս առաջ գնացել եմ Ոսկեպար, մոտ երեք շաբաթ ապրել եմ՝ տարբեր սյուժետներ տվել, մարդկանց հետ շփվել, ապա՝ վերադարձել Փարիզ, որտեղ ՀՀ-ից զանգում է ինձ իմ փաստաբանը՝ հայտնելով, որ ապրիլի 25-ին նշանակված է դատական նիստ, պետք է շուտ վերադառնամ ՀՀ։ Այդ գործով ես տուժող եմ, որովհետև 2 տարի առաջ ինձ վրա հարձակում է եղել, ձեռքս կոտրվել է և այժմ երկաթե պրոթեզ է ոսկորի փոխարեն։ Իմ ձեռքը կոտրողի դատն էր ամսի 25-ին։ Ապրիլի 22-ին գալիս եմ ՀՀ՝ ֆրանսիացի բիզնեսմենի հետ, բայց սահմանապահներն ասել են, որ իմ մուտքը արգելված է ՀՀ-ում՝ չասելով, թե ինչի համար, ինչ պատճառով, ինչ հրամանով։ Որևէ պատասխան չկա։ Ապրիլի 22-ից ամեն ինչ արել են, որ ինձ հետ նստացնեն օդանավ, որ վերադառնամ Փարիզ, բայց ես մերժել եմ, այդ օրվանից գտնվում եմ օդանավակայանի չեզոք գոտում և արդեն վեցերորդ օրն է՝ հացադուլի մեջ եմ՝ սպասելով պատասխան, դադարել եմ նաև ջուր խմելը։ Ես պայքարում եմ իրականության համար, պետք է իմանամ՝ ով է այդ որոշումը կայացրել»,- ասաց Նիկոլյանը՝ նշելով, որ իրեն համոզում են՝ վերադառնալ Ֆրանսիա՝ դրսից շարունակելու պայքարը, բայց ինքը գտնում է, որ պետք է շարունակի իր պայքարը ներսից․«Փարիզում դեպք է եղել՝ մարդը ապրել է 22 տարի՝ չեզոք գոտում։ Ես այդքան չեմ ապրի, որովհետև առողջական շատ հարցեր ունեմ, 1-2 տարի ունեմ, քանի որ խնդիրներ կան՝ սրտի, թոքի, քաղցկեղի հետ։ Ես հիմա պայքարում եմ՝ իմ կյանքը վտանգի տակ դնելով, բայց պայքարելու եմ՝ մինչև չունենամ պատջասխան։ Ես գտնում եմ, որ իմ պայքարը, իմ կռիվը լեգիտիմ է և որևէ մեկը չի կարող ինձ համար որոշել՝ փողով, զոռով, համոզելով՝ ինչ պետք է անել։ Որոշողը ես եմ ի վերջո։ Ճիշտ է՝ առողջությունս թուլացել է, բայց ցավոք սրտի՝ պայքարի այլ ձև չեմ տեսնում»։
Նիկոլյանը կասկածներ ունի՝ գուցե պատճառն այն է, որ լուսաբանել է Ոսկեպարի դեպքերը։ Այլ հանգամանքներ Նիկոլյանը ևս չի բացառում՝ Ֆրանսիայում ընդդիմադիր հայացքներ ունի, ռուսական հեռուստաալիքներով խոսել է Մակրոնի դեմ, սակայն, հիմնական կասկածները տանում են դեպի Ոսկեպարի շուրջ լուսաբանումը։
«Չեմ հասկանում։ Թող ինձ ստույգ ասեն, թե ինչն է պատճառը։ Գուցե այլ բան էլ կա, բայց դա էլ չեն ասում, միայն ասում են՝ մուտքը արգելված է և վերջ, ես չեմ կարող ընդունել այդ պատասխանը։ Դրա համար պայքարում եմ, որ ճշմարտությունը պարզ լինի և փաստական հիմքերի վրա, ոչ թե՝ինչ-որ մեկի ասելու հիման վրա։ Գիտեք, ես էլ կարող եմ շատ բան ասել և գրել, բայց դա պետք է լինի փաստական հիմքերի վրա»,- նշեց նա։
Այժմ Նիկոլյանն իրավական գործընթացներ է սկսել փաստաբանի հետ՝ պարզելու իր մուտքը ՀՀ արգելելու պատճառը, սպասում են ԱԱԾ-ից պատասխանի, որը դեռևս չի ստացվել։ ԱԱԾ պատասխանից հետո Նիկոլյանը կորոշի հետագա անելիքները՝ վերադառնալ Ֆրանսիա, թե ոչ։ Նա հայտնեց, որ օրերս ՄԻՊ աշխատակազմից տեսակցել են իրեն, ինչ-որ գրառումներ արել, սակայն դրանից հետո չեն տեսակցել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն