ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024 22:01 | Քաղաքական
Բացարձակ տխմար փաստարկ է պնդելը, որ եթե սահմանազատումը այլ հատվածից սկսվեր՝ չէր ապալեգիտիմացնելու Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Ստացվում է, որ մինչև հիմա Ադրբեջանը շատ լեգիտի՞մ է մեր դեմ պատերազմ վարել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Եթե Փաշինյանի տրամաբանությամբ շարունակենք՝ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք է ունենալու մեր տարածքները մեզ չհանձնելու, որովհետև դրանք բնակավայրեր չեն։ Ինչ տարբերություն, քո տարածքային ամբողջականության որ մասի նկատմամբ է ոտնձգություն եղել, դա բնակավայր է, ենթակառուցվածք է, թե ձյունապատ սարի գագաթ։ Նույնպիսի մի տխմարություն էլ 2 տարի առաջ էր ասում, թե արժի՞ մի գագաթի համար պատերազմել, որը տարվա կեսը ձների մեջ է»,- նկատել է Սուրենյանցը։
Անդրադառնալով 4 գյուղերի հանձնելիս Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնվելուն, այն դեպքում, երբ այս փաստաթուղթն ամենևին էլ դրված չէ երկու երկների սահմանազատումների հանձնաժողովների աշխատակարգի հիմքում, ավելին՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հիմքում, Սուրենյանցը նշեց, որ դա վկայում է, որ այն ինչ կատարվում է հիմա՝ պարզապես միակողմանի զիջում է։
Փաստենք, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելու է Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը։ Մինչդեռ՝ այսօր պաշտոնական Երեւանը, վկայակոչելով Ալմաթիի հռչակագիրը, Բաքվին է հանձնում Տավուշի 4 գյուղերը։
«Այս զիջումից հետո միայն սկսվելու է դելիմիտացիան և դեմարկացիան, բայց ես վստահ չեմ, որ այս հանձնումից հետո՝ Ադրբեջանը սահմանազատման գործընթացը շարունակելու է։ Ադրբեջանը տարբեր հատվածներից տարբեր պատրվակներով ստանում է այն, ինչ իրեն պետք է։ Դելիմիտացիա-դեմարկացիայի անվան տակ, օրինակ, Սյունիքում մեջտեղ կբերի Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու այդպես շարունակ։ Ադրբեջանը դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցում խիստ շահագրգռություն չունի, որովհետև կարծում է, որ դեռ ստանալիք ունի»,- նշել է նա։
Հարցին, թե արդյոք այն, ինչ հիմա կատարվում է Տավուշում՝ հանցագործություն չէ, նա պատասխանեց, որ ցանկացած պարագայում՝ դրա իրավական գնատահական պետք է տրվի և իշխանափոխությունից հետո կտրվի։ «Եթե սա դելիմիտացիա-դեմարկացիա է, ապա խախտվել է ՀՀ սահմանադրությունը, որովհետև ընթացակարգ կա, ըստ որի՝ միջպետական հանձնաժողովները կազմվում են միջպետական համաձայնագրի հիման վրա, որը պետք է պարտադիր վավերացվի ԱԺ-ի կողմից։ Այսինքն, խախտվել է ՀՀ Սահնմանադրությունը, իսկ եթե որևէ պաշտոնատար անձ խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ապա դա քրեորեն հետապնդելի արարք է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/16/2024 08:20 Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»
- 10/16/2024 08:13 Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից․«Հրապարակ»
- 10/16/2024 08:00 ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:53 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:51 Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:46 Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:40 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/15/2024 11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ
- 10/14/2024 17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին
- 10/14/2024 17:07 Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/15/2024 23:19 Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
- 10/15/2024 21:42 Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com
- 10/15/2024 20:39 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
- 10/15/2024 20:13 Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ