ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չհանձնվողը․ ծնունդով Արցախից Սրբուհին ի պաշտպանություն Արցախի գրեթե բոլոր նախաձառենություններում կա․ Եռաբլուրում հայրն է, Արցախի Ճարտար գյուղում՝ մայրը․ սրբություններն ուրանալ ու համակերպվել չի կարող 07/25/2023 20:28 | Կյանքն՝ Արցախում
Օրեր առաջ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուշադրությունս գրավել էր հացադուլ անող կանանց մոտ կանգնած փոքրամարմին մի աղջկա թախծոտ հայացքը։ Հասկացվում էր, որ մեր վիճակի ողբերգության խորությունը զգացող մարդկանցից է։ Զրույցից պարզվեց, որ ծնունդով Արցախից է, պատերազմում կորցրել է հորը և այդտեղ է եկել, երբ դասախոսի գրառումից տեղեկացել է, որ ի զորակցություն Արցախի՝ կանայք նստացույց-հացադուլ են անում հերթափոխով։
«Անզորությունից չգիտեի՝ ինչ անեմ։ Բայց նաև ոչինչ չանել չէի կարող։ Վեր կացա ու եկա ասյտեղ, որ տեսնեմ՝ ինչ կարող եմ անել։ Ընդհանրապես, Արցախի փրկությանը միտված բոլոր նախաձեռնությունները որոշակի հույս են տալիս, որ ամեն ինչ անդառնալիորեն կորած չէ դեռ։ Բոլոր ակցիաներին, ցույցերին մասնակցում եմ այդ հույսով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Սրբուհի Այդինյանը։
Հարցին՝ շրջապատում կա՞ այն գիտակցումը, որ Արցախի համար պայքարելով պահում ենք Հայաստանը, Սրբուհու պատասխանը բացասական է։
«Անձնային մակարդակում զգում եմ, որ կա կարեկցանք, ապրումակցում մարդկանց մոտ, բայց ազգային հարցերում՝ ոչ։ Չկա այն գիտակցումը, որ մեծ ճնշման դեպքում կկարողանանք կանխարգելել աղետը։ Շատերը մտածում են, թե բան չեն կարող փոխել։ Այդ մտածելակերպն է խանգարում մեջքներս ուղղելուն, ոտնահարված արժանապատվությունը վերականգնելուն ու վերջապես արյամբ պահված հայրենիքի վաճառքը կանխելուն»,-ասում է զրուցակիցս։
Սրբուհու մայրն ամուսնու զոհվելուց հետո չի կարողացել Երևանում՝ աղջկա մոտ մնալ, վերադարձել է իր հարազատ օջախը՝ Արցախի ճարտար գյուղ ու նորից վերսկսել մանկավարժական աշխատանքը։ Վերջին անգամ 2022թ․ նոյեմբերին է Սրբուհին տեսել մորը։
«Մինչև ճանապարհը փակվելը, մենք էինք գնում գյուղ, մաման էլ էր գալիս, Եռաբլուր էր գնում՝ պապայի մոտ․․․ Նոյեմբերից ոչ ինքն է կարողանում գալ, ոչ՝ ես գնալ։ Հիմա է՛լ ավելի ծանր հոգեվիճակում է․ անորոշությունը շատ է նեղում։ Ամեն անգամ հարցնում է՝ ի՞նչ են ասում էդտեղ՝ Երևանում․․․Հասկանու՞մ եք, իր, ինչպես իր պես մտածող շատերի համար, անընդունելի է այդքան զոհերի գնով պահած հողը զիջելը»,-մտահոգ հայացքով ասում է Սրբուհին ու հույս հայտնում, որ հայաստանաբնակ հայրենակիցները վերջապես ոտքի կկանգնեն ու Արցախի քույր ու եղբայրներին մենակ չեն թողնի այդ դժվար, բայց Հայաստան աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող պայքարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2024 19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
- 05/16/2024 18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը