ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024 13:55 | ԼՐԱՀՈՍ
ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը:
Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։
Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ աղետների ռիսկի նվազեցումից և արտակարգ իրավիճակներին արձագանքումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը, ինչը ենթադրում է բազմաբնույթ աշխատանքի ապահովում թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտում։
Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման առումով նա կարևորել է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործառույթների հստակ բաշխումը և համագործակցության բարելավումը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում քարտեզագրման աշխատանքներին, սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացի իրականացմանը, ինչը թույլ կտա իրականացնել բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում՝ հստակ ներկայացնելով երկրաշարժի դեպքում վատթարագույն սցենարները։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել են Հայաստանի Հանրապետության աղետների պատրաստվածության կարողությունների գնահատման 2019 և 2022 թվականների շրջափուլերին, ներկայացրել արդյունքները։
Նրանք ընդգծել են հանդիպման կարևորությունը, ինչը լավ առիթ է համատեղ գնահատելու աղետներին դիմակայունության շրջանակում բազմակողմ ջանքերը։
Անդրադարձ է կատարվել աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և կարողությունների զարգացման գործընթացում ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի աջակցությանը և նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Փրկարար ծառայության վերափոխման տեսլականի, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/22/2024 08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»
- 10/22/2024 08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/21/2024 18:09 Դատավորի փոփոխություն դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ․փոխնախարարն ԱԺ հանձնաժողովին ներկայացրել է փոփոխությունների փաթեթը
- 10/21/2024 18:04 Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին
- 10/21/2024 17:03 Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Սարգսյան
- 10/20/2024 15:52 Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/22/2024 10:10 Հրդեհ Փամբակ գյուղում
- 10/21/2024 23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com
- 10/21/2024 22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից
- 10/21/2024 20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ