ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020 20:28 | ԼՐԱՀՈՍ

Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ:
Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ողջ օրը հետևեց մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի:
2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները:
Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով: Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին:
-Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասում է մարզի ղեկավարը:
Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով.
-Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասում է մարզի ղեկավարը:
Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևեց նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին(Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ը արդեն իսկ հաստատվել է):
Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները:
-Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել,-ասում է մարզպետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/19/2022 10:41 Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:39 Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:36 «Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:28 Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»
- 08/19/2022 10:23 Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում.«Հրապարակ»
- 08/19/2022 10:19 Հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
- 08/19/2022 10:15 Քարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/19/2022 18:12 Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան
- 08/19/2022 11:02 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում.Դավիթ Բաբայան
- 08/19/2022 10:56 Քո պարտությունները, Դանիել, շարունակվելու են. Բաբայան
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/20/2022 00:16 Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել․Հակոբյան
- 08/19/2022 23:36 Ջրվեժ գյուղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
- 08/19/2022 23:25 Ոստիկանները բանակցում են Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած քաղաքացու հետ (տեսանյութ)
- 08/19/2022 23:16 Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը