ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան 02/02/2015 19:29 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցան Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումները: ՄԻԵԴ ստորին պալատն, ինչպես հայտնի է, Փերինչեքի ռասիստական հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, նույնացրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության հետ:
«Փաստինֆո»-ի թղթակիցը դիմեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին՝ խնդրելով գնահատականներ տալ լսումներին և, մասնավորապես, հայաստանյան կողմի կատարած աշխատանքին: Ըստ նրա, Հայաստանի երեք ներկայացուցիչները «լավ թիմային աշխատանք» կատարեցին: Ա.Ղազարյանը հույս հայտնեց, որ համակարգված աշխատանքն իր արդյունքը կտա և ՄԻԵԴ Մեծ Պալատն իր վերաբերմունքը կփոխի:
Այսպես, Հայաստանի երեք զեկուցողները՝ ընդհանուր առմամբ ունենալով քսան րոպե ժամանակ «հատորների խոսքը քսան րոպեում տեղավորելու համար», աշխատանքի բաժանում կատարելով՝ համակարգված ձևով երեք հիմնական կետերի վրա շեշտադրում արեցին՝ ժխտողականության, դրան ուղղված Փերինչեքի ինքնանպատակ գործունեության, և այն բանի վրա, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են և չի կարելի արդարացնել դրա հերքումը ազատ խոսքի պաշտպանությամբ:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ անգլոսաքսոնական դատարաններում, միջազգային ատյաններում չափազանց կարևոր է բացման խոսքը, որը, որպես կանոն, հակիրճ պետք է լինի, բայց նաև դիպուկ, որպեսզի ֆորումը հասկանա, թե ինչի մասին է հետագա ամբողջ խոսակցությունը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը 6 րոպե տևած իր բացման խոսքում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, որովհետև Եվրոպական դատարանն այն ատյանը չէ, որտեղ պետք է այդ խնդիրը լուծել: Նա օգտագործեց «ժխտողականություն» տերմինը: Դրանով, ըստ Արա Ղազարյանի, Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը նպատակ ուներ Փերինչեքի գործը վերադարձնել և այն դիտարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի ներքո (իրավունքների չարաշահման արգելում)՝ ժխտողականությունն ինքնին ասոցացվում է ռասիզմի հետ, քանի որ ժխտողականության նպատակը ճշմարտության բացահայտումը չէ: Արա Ղազարյանն ընդգծեց, որ ճշմարտության բացահայտման նպատակ չունի նաև այսօր ժխտողականության ուղին բռնած Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ նպատակն է արդարացնել ռասիզմը:
Հաջորդ զեկուցողը՝ Ջեֆրի Ռոբերտսոնը, արդեն սկսեց բացել փակագծերը, և շեշտը դնել առաջին հերթին Փերինչեքի անձի, նրա գործունեության ու նրա բարոյական կերպարի վրա: Դա, ըստ Արա Ղազարյանի, շատ ճիշտ տակտիկա է, դա այն է, ինչ որ ՄԻԵԴ ստորին Պալատը չէր արել: «Ինչ ասես չասաց նրա հասցեին, ասաց, որ դու սովորական ռասիստ ես, դու խաբեբա ես, ոչ ավելին ես, քան սովորական պոռնոգրաֆիայով զբաղվող անձնավորություն, որ դու ստախոս ես, Փերինչեքի կյանքի պատմությունն այդ ամբողջը հաստատում է»,- ասաց Արա Ղազարյանը: Հենց Փերինչեքի հայտարարություններով դժվար է հիմնավորել, որ նրա ամբողջ գործունեությունն ուղղված է ճշմարտության բացահայտմանը, ավելին նրա գործունեությունն ինքնանպատակ, ամենասովորական ռասիստի գործունեություն է՝ մանավանդ հաշվի առնելով, որ նա «Թալեաթ փաշա» կազմակերպության հիմնադիրն ու նախագահն է, իսկ այդ կազմակերպության ուղղությունն հենց ժխտողականությունն է:
«Ռոբերտսոնը սկսեց շեշտադրումներ անել դրա վրա, դա այն է, որ ստորին Պալատը չէր արել, «ֆոռում շոփինգ» գնահատելով Փերինչեքի նախաձեռնած դատավարությունը (Արևմտյան Եվրոպայում այդ արտահայտությունն օգտագործվում է դատական միջավայր գնելու, դատարան գնելու իմաստով, այլ կերպ ասած՝ երբ որ դու որոշում ես դատական գործ բացել, բայց ոչ թե քո իրավունքները պաշտպանելու, այլ զուտ այլ խնդիրներ լուծելու համար), այսինքն՝ ինքնանպատակ է դատավարությունը, կրկին ժխտողականության քաղաքականությունն առաջ տանելու համար, «քեզ չի էլ հետաքրքրում պատմական ճշմարտությունը»:
Ռոբերտսոնն իր զեկույցում՝ դիմելով Դատարանին, ընդգծեց, որ մի կողմից ասում եք, որ մեր խնդիրը չէ 1915 թ. դեպքերը ցեղասպանություն գնահատելը, բայց միևնույն ժամանակ մյուս կողմից՝ գնահատականներ տվել եք, որոշ պատմական և փաստական տվյալներ եք ուսումնասիրել, այսինքն՝ ինչ-որ հակասական մոտեցում եք ցուցաբերել: «Եվ ամենակարևորը, որ Ռոբերտսոնն ասաց՝ դուք ինքներդ ձեր հաստատած՝ «ողջամիտ կասկածից վեր» չափորոշիչը չօգտագործեցիք»: Արա Ղազարյանը պարզաբանեց, որ խտրականությունը որպես կանոն քողարկված եղանակով է կատարվում և ոչ ոք իր հետևից ապացույցներ չի թողնում, բայց պետք է ապացուցել, ուստի հավաքում ենք փաստեր, վիճակագրական տվյալներ, հայտարարություններ, զեկույցներ, այսինքն՝ անուղղակի ապացույցներ: Մինչդեռ Եվրոպական դատարանն ասում է, որ եթե փաստերի առատություն ունես, եթե դրանից կարելի է բխեցնել ամենայն հավանականությամբ՝ այո, քան թե՝ ոչ, ողջամիտ կասկածից վեր չափորոշիչը յուրաքանչյուր անձի, օբյեկտիվ դիտորդի մոտ հիմք է տալիս եզրահանգելու՝ խտրականություն տեղի է ունեցել, թե ոչ:
Քլունին խոսեց միայն ցեղասպանության մասին: Նա ընդգծեց, որ եթե սկսեցիք պարզել որոշ փաստեր՝ պարզելու ցեղասպանություն է, թե ոչ, ինչու չընդգրկեցիք Հայաստանը, փաստեր չուսումնասիրեցիք, փաստահավաք խումբ չուղարկեցիք՝ դուք անտիգնահատականներ եք հնչեցրել, որոնք անհասկանալի են:
Արա Ղազարյանը նշեց, որ ինքը Փերինչեքի գործը կանխատեսել էր դեռևս 2007թ., երբ թարգմանել էր Ռոժե Գարաուդիի գործով ՄԻԵԴ որոշումը: Այնտեղ ամենակարևոր արտահայտությունն էր, որ կան պատմական որոշ փաստեր, աներկբայորեն հաստատված փաստեր, որոնց հերքումը չի պաշտպանվում ազատ խոսքով, կոնվենցիայի 10-րդ հոդվածով և դա Հոլոքոստն է: «Ինչո՞ւ, որովհետև կա Կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որն ասում է՝ Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունք դու չես կարող օգտագործել, որպեսզի Կոնվենցիայով սահմանված մեկ այլ իրավունք սահմանափակես ավելին, քան հաստատված է, այսինքն՝ խոսքը տաբուի մասին է: Այո, կա տաբու Եվրոպայում, որ դու չես կարող օգտագործել ազատ խոսքը արդարացնելու խտրականությունը, ռասիզմը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը: Ինչո՞ւ, որովհետև եվրոպական այսօրվա արժեքները Եվրոխորհուրդը ստեղծել է Նյուրնբերգի դատավարության արդյունքի հիման վրա, իսկ Նյուրենբերգյան դատավարությունը դատապարտեց ռասիզմը, այլատյացությունն և այլն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ