Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ-ն կքննարկի եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

«Ֆեյսբուքի» վերաբերյալ առաջին վճիռը 07/25/2012   14:52  |  ԳՈՐԾ #

Արժանապատվությանը հասցված վնասի չափը գնահատվեց 10 դրամ

«Ֆեյսբուք»-ի «իրավունքներ և պարտականություններ» բաժնում նշվում են մի շարք պահանջներ (օրինակ ատելություն սերմանող խոսք չտարածել, բռնություն չքարոզել), որոնց օգտատերը պարտավոր է հետևել: Կարգը խախտելու դեպքում «Ֆեյսբուքը» պատասխանատվության չի ենթարկվում: Սոցիալական այս ցանցը վաղուց իրեն ապահովագրել է դատարաններից՝ օգտատերերին տալով սահմանափակումներից օգտվելու հնարավորություն:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուքում» կարգը խախտելու համար անձի դեմ կարող է վարույթ սկսել ազգային օրենսդիրը: Ըստ նրա՝ այս սոցցանցում տեղադրված տեղեկությունը համարվում է հրապարակային հայտարարություն. «Ֆեյսբուքը» վաղուց փակ մարմին չէ, հետևաբար տեղեկատվության հոսքը պետք է կարգավորվի ոչ թե առանձնահատուկ, այլ ընդհանուր եղանակով, ինչպես թերթում, հեռուստատեսությունում:

Ըստ իրավաբանի՝ քրեական գործ կարելի է հարուցել ոչ միայն անձի հայտարարության, այլև ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկության հիման վրա: Արդյոք ֆեյսբուքը համարվու՞մ է ԶԼՄ: «ԶԼՄ մասին» օրենքում սահմանվում է, թե ինչ է նշանակում ԶԼՄ: Եթե մենք այդ հատկանիշները համեմատում ենք ֆեյսբուքի հետ, ապա շատ հատկանիշներ համընկնում են»: Հետևաբար ըստ Ա. Ղազարյանի՝ ֆեյսբուքում այլ անձի կողմից տեղադրված տեղեկատվությունը կարող է համարվել ԶԼՄ-ի տարածած տեղեկատվություն և դրա հիման վրա կարող է հարուցվել քրեական գործ: Այդ առումով իրավաբանը որպես օրինակ է բերում վերջերս սոցիալական ցանցի վերաբերյալ դատարանի կայացրած առաջին վճիռը:

Հունիսի 28-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության հայցով վճիռը:

Դատավարական նախապատմությունը

Հայցվորները հայցադիմում էին ներկայացել դատարան ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», որը դատավոր Ա. Մխիթարյանի 02.02.2012թ. որոշմամբ ընդունվել էր վարույթ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն՝ գործը նախապատրաստվել էր դատաքննության:

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան էր ներկայացրել, հակընդդեմ հայց չէր հարուցվել:

Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորը հայտնել էր, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին աշխարհի ամենաշատ օգտատերեր ունեցող «Facebook» սոցիալական ցանցում «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի» էջում հրապարակվել են հայցվորների նկարները, որոնց կից գրվել են սուտ /զրպարտիչ/ տեղեկություններ հայցվորների մասին և վիրավորանքներ հայցվորների հասցեին:

Մասնավորապես, Դ. Ի.-ի մասին «Մեկ ազգ կազմապերպությունների դաշինքը» հայտարարել էր, որ վերջինս «համասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության... Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ... »: Հայցվորներն իրենց դիրքորոշման մեջ նշում են, որ Դ. Ի.-ն, լինելով բավականին հայտնի հասարակական գործիչ, երբեք հանդես չի եկել համասեռականների պաշտպանությամբ և երբեք չի դատապարտել դաշինքի պայքարն ընդդեմ որևէ մեկի /այդ թվում համասեռականների/:
Նրան վերաբերվող հայտարարությունում նաև ասվում է, որ վերջինս խեղկատակ է և ազգությամբ հայ չէ: «Այդ տեղեկությունները ևս զրպարտիչ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Դ. Ի.-ն խեղկատակ չի, երբեք կրկեսում չի աշխատել, ազգությամբ հայ է»,- նշում են հայցվորները:

Բ. Պ.-ի մասին դաշինքը հայտարարել էր, թե նա չի պատկերացնում մեր երկիրն առանց համասեռամոլների: Հայցվորները վիրավորանք էին համարել նաև Բ. Պ.-ի հասցեին դաշինքի հնչեցրած «գաղափարական վիժվածքը» արտահայտությունը:

Հ. Ս.-ի մասին դաշինքը հայտարարել է. «Այս տիկինը դատապարտել է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության, երևույթը մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո»:
Հայցվորների կարծիքով՝ այս հայտարարությունն էլ նախորդների նման սուտ է ու զրպարտող: Հ. Ս.-ն սեռական հեղինակության կողմնակից չէ /առավել ևս վառ/ և երբեք որևէ տեղ նման կարծիք չի բարձրաձայնել:

Հայցվորների կարծիքով՝ դաշինքը իր վերոնշյալ հայտարարություններով վիրավորանք է հասցրել Դ. Ի.-ն և Բ. Պ.-ին, ինչպես նաև զրպարտել է Դ. Ի.-ն, Բ. Պ.-ին և Հ. Ս.-ին ու այդ վիրավորանքի ու զրպարտության դեպքերը համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում ամրագրված սահմանումներին:

Հայցվորները խնդրել են ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների վերոնշյալ դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ.-ից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել երեք հայցվորի մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:

Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխանում հայտնել է, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են քաղաքացիներ` հայցվորների կողմից «Մեկ ազգ» կուսակցության մասով` անհիմն են: Մեկ պարզ պատճառով, քանի որ այն խոսքերը, որոնք մեկնաբանության տեսքով տեղադրվել են «Ֆեյսբուքում» առկա «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքին պատկանող էջում, տեղադրվել են ոչ թե «Մեկ ազգ» կուսակցության կամ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի ղեկավարության կողմից կամ նրա հանձնարարականով, այլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի երիտ. թևի անդամ` Կ. Թ.-ի ինքնագլուխ նախաձեռնությամբ, հետևաբար, ոչ «Մեկ ազգ» կուսակցությունը և ոչ էլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը, որի մաս է կազմում նաև «Մեկ ազգ» կուսակցությունը, իրավական կամ քաղաքական պատասխանատվություն չի կարող կրել վերոնշյալ հայցվորների առջև: Պատասխանողի դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ քաղաքացի Կ. Թ.-ն ընդունում է, որ ինքը տուրք է տվել հայրենասիրական զգացումներին ու «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ աղանդավորության, ընդդեմ համասեռամոլության երևույթի դատապարտող քաղաքացիների առջև ինքն է կրում իրավական պատասխանատվություն ու պատրաստ է գրավոր այն ներկայացնել դատարանին:

Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը

Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Հայցվորները դիմել են դատարան ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության, ի դեմս կուսակցության նախագահի, «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» «կազմակերպությունների դաշինք» խորագրի ներքո իրենց վերաբերյալ արված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու պահանջով:

Տվյալ համատեքստում գնահատելով հայցվորների Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի պահանջները՝ դատարանը գտավ, որ պետք է պատասխանողին հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ-ից` վերջիններիս վիրավորելու համար, և վիրավորանքին համաչափ փոխհատուցում սահմանել` Դ. Ի.-ի օգտին բռնագանձել 10 դրամ վիրավորանքի համար, Բ. Պ.-ի օգտին 10 դրամ վիրավորանքի համար:

Մասնավորապես, Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ի «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:
Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը վճռեց.

Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», բավարարել մասնակի. Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ից «Facebook» համացանցային կայքում «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:

Հայցը մնացած պահանջների մասով` մերժվեց:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]