Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Պետք է դուրս գալ անմեղության կանխավարկածի սկզբունքի դասական քրեական դատավարության շրջանակներից. Արա Ղազարյան 08/03/2015   18:59  |  ԼՐԱՀՈՍ


Հայաստանում կան մարդու արժանապատվության խախտման փաստեր, որոնց վերաբերյալ իրավական պաշտպանության եղանակ չկա: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում այս մասին նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ այդ պատճառով դեռևս մի քանի տարի առաջ՝ դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում, իրենք առաջարկել են  դուրս գալ անմեղության կանխավարկածի սկզբունքի դասական քրեական դատավարության շրջանակներից և քաղաքացիական իրավունքի տիրույթում նույնպես ապահովել այդ իրավունքը որպես ինքնուրույն քաղաքացիական օբյեկտ: Ա.Ղազարյանը նկատեց նաև, որ  վերջիվերջո անմեղության կանխավարկածը կարող է խախտվել նաև  քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում:   
 
Դասական իմաստով անմեղության կանխավարկածը քրեադատավարական կատեգորիա է, դա  սահմանադրական երաշխիք  է  քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց համար:
 
«Բայց կյանքում մենք տեսնում ենք, որ մեր լրատվամիջոցները շատ հեշտությամբ ամեն օր, օրը մի քանի անգամ,  հնարավոր է,  անմեղության կանխավարկածը կարող են խախտել, սկսած նրանից թե ինչպես է ներկայացվում անձի ձերբակալումը՝ նրա դեմքն ամբողջությամբ տեսանելի դարձնելով, այսինքն՝  ներկայացվում է այն բացասական լույսի տակ, որ մենք ձերբակալել ենք հանցագործի, և վերջացրած նրանով, որ բացատրություն վերցնելու կամ հարցաքննության կադրերը ի ցույց է դրվում, ասեք, հեռուստատեսությամբ»,- ասաց Արա Ղազարյանն՝ ընդգծելով, որ ոչնչով չի օգնում տողատակին գրվող անմեղության կանխավարկածի վերաբերյալ ընդահանուր վերապահումը՝  յուրաքանչյուր ոք անմեղ է, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: «Տպավորությունն արդեն ստեղծված է՝  գոնե անձի դեմքը պետք է փակել, աչքերը փակել, մի խոսքով անմեղության կանխավարկածը պետք է հարգել»,- ասաց Արա Ղազարյանը:
 
Իրավապաշտպանը մանրամասնեց, որ եթե մեղադրյալը լրատվամիջոցի դեմ ուզում է բողոքել,  քրեական դատավարության կարգով չի կարող դիմել, մեխանիզմ չկա, միտք էլ չունի, որովհետև քաղաքացիաիրավական հարաբերություններ են իրականում: Եվ քաղաքացին ստիպված ընտրում է Քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ  հոդվածի կառուցակարգը՝ վիրավորանք կամ զրպարտություն,  բայց այդ կառուցակարգն էլ  կոչված է ծառայելու հենց վիրավորանքի ու զրպարտության գործերով:
 
Ա.Ղազարյանը նշեց, որ որոշ  դեպքերում կարելի է ասել, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը վիրավորանք է կամ զրպարտություն, որոշ դեպքերում հնարավոր չէ այդպես ասել: Որոշ դեպքերում այն պաշտպանական համակարգերը, որ այդ   հոդվածով սահմանված է անմեղության կանխավարկածի խախտման համար,  պաշտպանության միջոց չեն կարողանում ընտրել:
 
«Դրա համար մենք տարիներ առաջ առաջարկել ենք, որ անձի անմեղության կանխավարկածը լինի նաև քաղաքացիական իրավունքի օբյեկտ, որպեսզի քաղաքացին կարողանա  լրատվամիջոցի  կամ որևէ անձի դեմ  հայց ներկայացնել դատարան ոչ թե  զրպարտության  կամ վիրավորանքի, այլ անմեղության կանխավարկածի խախտման հիմքով: Այս իմաստով մենք ունենք բաց  և ունենք դատական գործեր, որոնք մերժվել են դատարանում, որովհետև դատավորը նշել է, որ դուք վիճարկում եք անմեղության կանխավարկածի խախտում, ոը քրեադատավարական կատեգորիա է, իսկ սա քաղաքացիական դատավարություն է»,- նշեց Արա Ղազարյանը:  
 
Որպես օրինակ Արա Ղազարյանը մի դեպք հիշատակեց, երբ  դեռ գործը վերաքննիչ դատարանում է, այսինքն՝  մեղադրական դատավճիռ կա, բայց ուժի մեջ   չի մտել, և «Կենտրոն»  հեռուստատեսությունը մեկ ժամանոց հաղորդում է թողարկում, որում նշում է այդ քրեական գործի մասին և անընդհատ նշում, որ այդ անձը կատարել է հանցագործություն: Քաղաքացին էլ ստիպված դիմում է զրպարտության հիմքով և վկայակոչում 1087-րդ  հոդվածի դրույթներից մեկը: «Սակայն հոդվածում  պաշտպանական համակարգն այնպես է, որ լրատվամիջոցը կարող է պատասխան տալ, եթե խոսքի հեղինակը լրատվամիջոցն է, բայց լրատվամիջոցն ասում է, գիտեք, ես հաղորդումը պատրաստել եմ գլխավոր դատախազության կողմից տրված նյութերի հիման, ուստի հեղինակը գլխավոր դատախազությունն է:
 
Իսկ եթե հայց ներկայացվի  գլխավոր դատախազության դեմ, ապա վերջինս կասի,  որ 1087-րդ հոդվածը պաշտպանում է հրապարակային եղանակով ասված խոսքը, իսկ ես հրապարակային եղանակով չեմ արել, ես գաղտնիության պայմաններում տետ-ա-տետ քրեական գործի նյութերը հանձնել եմ հեռուստատեսության աշխատակցին, սա հրապարակային հայտարարություն չէ»:  
 
Նշենք, որ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում ակտիվ քննարկումներ են գնում առ այն, որ անմեղության կանխավարկածը պետք է ամրագրվի նաև կարգապահական ու վարչական վարույթների շրջանակում առավել ևս, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՀՀ սահմանադրական դատարանը այդ մասին համապատասխան դիրքորոշում հայտնել են:
 
 

Հարակից հրապարակումներ`

22:19 16/06/2015  |  Քաղաքացիական իրավունքԿայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար
19:29 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան
22:19 25/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈմն օլիգարխ գալիս, ասում է՝ վեր կաց, գնա այս հողատարածքից, սա արդեն իմն է, կամ՝ մի ձևական աճուրդի պատմության մասին
12:44 18/06/2014  |  Քաղաքացիական իրավունքՍա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը
15:44 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի 11 վճիռներով Կառավարությունն անգործություն է ցուցաբերել
10:01 23/07/2013  |  ՀարցազրույցԱրա Ղազարյան. Վիրավորանքի ու զրպարտության գործերով ձևավորվել է կայուն դատական պրակտիկա
10:41 20/03/2013  |  Բարոյական վնասի հատուցումԱրա Ղազարյան. Հայաստանը պարտավոր է ամրագրել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը
12:28 18/03/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Ղազարյան. Քաղաքացիները զրկվել են դատական պաշտպանության իրավունքից
15:38 09/09/2012  |  ՎերլուծություններՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]