Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան

«Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:07  |  ԼՐԱՀՈՍ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր ներկայացրել է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բանախոսներին: Համաշխարհային մտքի առաջնորդները եւ համայնքներում էական փոփոխություն իրականացնող մարդիկ հանդիպելու են «Ավրորայի» միջոցառումներին՝ մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում:  

Քանի որ հակամարտություններն ու պատերազմները շարունակվում են աշխարհի բազմաթիվ հատվածներում, այս տարի միջոցառումների առանցքում «լուսավոր ապագայի հույսն է՝ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում»։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն 2024 թվականին աշխարհում մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության եւ պաշտպանության կարիք կունենա՝ հակամարտությունների, կլիմայի փոփոխությամբ եւ այլ հանգամանքներով պայմանավորված արտակարգ իրավիճակների պատճառով: «Ավրորան» համախմբում է մարդասիրական համայնքին՝ վերահաստատելու ընդհանուր հանձնառությունը՝ կառուցելու ավելի լավ աշխարհ, հարմարվելու նոր գլոբալ իրավիճակին եւ միասին արագ քայլեր ձեռնարկելու հանուն մարդու իրավունքների եւ արժանապատվության:

«Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կհամախմբենք մեր ժամանակի լավագույն փորձագետներին՝ համաշխարհային առաջնորդներին, որոնք կներկայացնեն մարդասիրության եւ մարդու իրավունքների ոլորտում իրենց ունեցած փորձն ու գիտելիքները՝ լուծելու հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք այսօր», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը:

Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը հանդես կգա որպես հիմնական բանախոս՝ ներկայացնելով իր տեսակետը, թե որքան կարեւոր է լինել անդրդվելի մարդու իրավունքների պաշտպանության հարցում այն ժամանակ, երբ միլիոնավոր մարդկանց իրավունքներ շարունակում են խախտվել ավտորիտար եւ պոպուլիստական ռեժիմների կողմից: Խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների ջատագով, The Elders խմբի անդամ Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը, որը 2014-2018 թթ. եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար, շարունակաբար պայքարել է անարդարության դեմ: Նա չի վարանել անուն առ անուն մատնանշել իրավախախտ կառավարությունները եւ բռնապետներին՝ հանդես գալով որպես «աշխարհի խիղճ»։

Նախատեսվում է, որ ավելի քան 55 բանախոս, այդ թվում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ, միջազգային բժիշկներ եւ հանրային առողջապահության եւ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ կխոսեն արհեստական բանականության զարգացման պայմաններում մարդու իրավունքների հարցերը դիտարկելու հրատապության մասին:

2024 թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումների շրջանակում Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի կունենա Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:

««Խոստում» ինստիտուտը մարդու իրավունքների կրթական, հետազոտական, ազդեցության եւ մտքի առաջնորդության համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություն է»,- նշեց «Խոստում» ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին: «Մենք կարեւորում ենք ազդակիր համայնքների վրա կենտրոնացումը,  երբ արդարություն ենք պահանջում մարդու իրավունքների խախտումների հարցում: Մենք շատ ոգեւորված ենք, որ հնարավորություն ունենք համախմբելու մեր ուժերը համաշխարհային դերակատարների հետ, որոնք մեր համախոհն են, եւ միասին քննարկելու ու կարեւորելու այն կենսական աշխատանքը, որ իրականացնում են իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում»:

Մայիսի 9-ին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ կհայտարարվի 2024 թ. դափնեկրի անունը, որին կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ: Մրցանակը կշնորհվի «Ավրորայի» երեք հերոսներից մեկին, որոնք օգնության ձեռք են մեկնում ամենադժվարին իրավիճակում գտնվող մարդկանց իրենց համայնքներում: Նրանք են՝ Աբդուլհադի ալ-Խավաջա (իրավապաշտպան, Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (գինեկոլոգ եւ իրավապաշտպան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Նասրին Սոթուդե (իրավապաշտպան,Իրան):

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում տեղի կունենան  բազմաթիվ քննարկումներ. կրթության իրավունք, բռնի տեղահանություն եւ փախստականների խնդիրներ, կլիմայի փոփոխության ազդեցություն, գենդերային արդարություն, արհեստական բանականություն, համաշխարհային առողջապահական ճգնաժամ եւ այլ թեմաներ: Կցուցադրվի նաեւ բազմաթիվ մրցանակների արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը։

Մայիսի 10-ին լոսանջելեսյան միջոցառումները կամփոփեն «Ավրորայի» համահիմնադիր  Նուբար Աֆեյանը եւ «Խոստում» ինստիտուտի համահիմնադիր Էրիկ Էսրայիլյանը՝ հատուկ հանդիպման ժամանակ:

Ձեզ ենք ներկայացնում բանախոսների ոչ ամբողջական ցանկը (այբբենական կարգով). Քերեն Անսարա՝ Ներգրավված միջազգային դոնորների ցանցի խորհրդի նախագահ, Ահիլեն Արուլանանթեմ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար, Զուբեյդա Աքբար՝ FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ, Ջամիլա Աֆղանի՝ Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ, Զուբեյդա Բեյ՝ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն, Ուիլյամ Բոյդ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի համաղեկավար, Աննա Սփեյն Բրեդլի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի իրավագիտության պրոֆեսոր, Ռեզ Գարդի` միջազգային փաստաբան, քրդերի եւ փախստականների հարցերով իրավապաշտպան, Լեյմա Գբովե՝ «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, Սոֆյա Գրասկին՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, Էլիս Գրինվալդ՝ Memory Matters ընկերության տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն, Վիլաս Դհար՝ «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ, Շեյլա Դեյվիս՝ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն, Էնդրյու Զոլի՝ «Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու, Իլվադ Էլման՝ «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն, Նեգար Թեյար՝ Global Whole Being Fund հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն,  Նասրա Իսմայիլ՝ «Ըլայթ» կազմակերպության ԱՄՆ գործադիր տնօրեն, Դանա Գրաբեր Լադեկ՝ Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար, Քեւին Ջոն Հելլեր՝ Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական, Քեյթ Մեքինթոշ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի գործադիր տնօրեն, Թլալենգ Մոֆոքենգ՝ ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Հերի ՄըքՔրեքն՝ «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր, Սաշա Չանոֆ՝ RefugePoint կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, Ջենին դի Ջիովանի՝  The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Էմի Ռաո՝ Human Rights Watch կազմակերպության համանախագահ, «Դը Շմիդթ» ընտանեկան հիմնադրամի գործադիր փոխնախագահ, Լուիզ Ռիչարդսոն՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, Շենոն Ռաջ Սին՝ Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական, Մարի Բեթ Փաուերս՝ Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի (CMMB) գլխավոր գործադիր տնօրեն, Ջոն Փրենդերգասթ՝ The Sentry նախաձեռնության համահիմնադիր, Փոլ Փոլման՝ գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, Ուենդի Քոփ՝ Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, Դելե Օլոջեդե՝ Africa In the World գաղափարների փառատոնի հիմնադիր եւ հյուրընկալող, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին
12:15 28/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀամդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
12:48 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորայի» 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում
12:07 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար
12:31 05/06/2023  |  ԼՐԱՀՈՍ2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է. ամբողջ աշխարհից առաջադրվել է 676 եզակի թեկնածու
11:49 16/10/2022  |  ԼՐԱՀՈՍ2022թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է
11:11 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են «Ավրորայի» 2022 թ. հերոսների առաջադրած կազմակերպությունները
12:29 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
13:48 21/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը. ավելի քան 200 մլն դրամ 46 մարդասիրական նախագծերին
13:47 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ավրորա»-ի համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]