Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Կայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար 06/16/2015   22:19  |  Քաղաքացիական իրավունք

Էլեկտրոնային ԶԼՄ-ներն այսուհետ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն իրենց կայքերում հրապարակված լրագրողական, հեղինակային նյութերի, այլև կայքում ընթերցողների թողած մեկնաբանությունների բովանդակության համար: Նման նախադեպային վճիռ է այսօր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից քննվող «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով:

2009 թ-ին ներկայացված այս գանգատով դիմումատուն՝ Էստոնական խոշոր էլեկտրոնային «Delfi» լրատվական կայքի սեփականատեր «Delfi AS» ՍՊԸ-ն վիճարկում էր 2006 թ-ին կայքում հրապարակված մի մեկնաբանության համար իր պատասխանատվության հարցը: Լաստանավային ընկերության մասին հոդվածի տակ կայքի ընթերցողները մեկնաբանություններ էի գրել, որոնցում վիրավորական արտահայտություններ էին արել ընկերության ու դրա սեփականատիրոջ հասցեին:

Հրապարակումից 6 շաբաթ անց ընկերությունը դիմում է կայքին՝ պահանջելով հանել վիրավորական մեկնաբանությունները: Ու թեև կայքը հանել էր դրանք, բայց ընկերության ղեկավարությունը դիմել էր դատարան: Դատարանն էլ այդ մեկնաբանությունները համարել էր զրպարտչական և հօգուտ Delfi-ի  5000 կրոնի (շուրջ 320 եվրո) փոխհատուցման վճիռ կայացրել:

Չհամաձայնելով այս վճռի հետ` լրատվական կայքը սպառել էր ներպետական ատյաններն ու դիմել ՄԻԵԴ:

ՄԻԵԴ-ը, սակայն, այսօր հրապարակած իր վճռով ևս փաստում է, որ տվյալ գործում Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում չի հայտնաբերել, և հաստատել  լրատվամիջոցի պատասխանատվությունն իր կայքում հրապարակված մեկնաբանությունների համար, հատկապես եթե դրանք պարունակում են ռասիզմ, քսենոֆոբիա, վիրավորանք եւ զրպարտություն:

«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՄԻԵԴ այս վճռի հնարավոր իրավական հետևանքները, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մասնավորապես ասաց. «Նյութը հանելու պարտականություն ծնվում է այն պահից, երբ գրավոր ծանուցում է ստանում, որ՝ «այդ նյութը հանեք»: Դա կոչվում է «ծանուցել և հանել» պաշտպանություն (notice and take down): Լրատվամիջոցն ասում է. «այն պահին, երբ ես ստացա նամակը, անմիջապես հանել եմ»: Դատարանն ասում է. «դա պարզ է, բայց մինչև ծանուցումը ստանալը (իսկ ծանուցումը ստացել է 6 շաբաթ հետո), 6 շաբաթ շարունակ այդ գործարար համբավին վնասող բնույթի ինֆորմացիան անընդհատ գեներացվում էր ձեր կայքում, դու որևէ գործողության չես դիմել, և դու չէիր կարող չիմանալ, որ այդ ինֆորմացիան վնասում է տնտեսվարող սուբյեկտի գործարար համբավը, և չէիր կարող չիմանալ, որ դա որպես լրատվական նյութ անհամաչափ խոսք էր, այսինքն՝ զրպարտող բնույթի էր: Ուստի քեզ մոտ պարտավորությունը ծնվել է իմանալու պահից, ոչ թե ձևական առումով ծանուցումը ստանալու պահին»:

Արա Ղազարյանի մեկնաբանությամբ, այսպիսով ՄԻԵԴ-ը, փաստորեն «ձևականությունների հետևից չի ընկնել», այսինքն՝ հաշվի չի առել, ծանուցումը ստանալու հանգամանքը, այլ գտել է, որ անկախ դրանից լրատվամիջոցը պարտավոր էր հեռացնել տվյալ մեկնաբանությունները կայքից:

Ըստ Արա Ղազարյանի` նման որոշման համար ՄԻԵԴ-ը հաշվի է առել համացանցի  այն բույթը, որ «մեկ անգամ ինտերնետ մտած ինֆորմացիան, եթե դա արատավորող բնույթի է, այդպես էլ մնում է»: «Այսինքն առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեց ինտերնետի հարցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, համացանցում հայտնված վիրավորական ու զրպարտչական նյութերի վերաբերյալ Հայաստանում ևս բանավեճը գնալով թեժանում է, արդեն կան նաև դատական գործեր:

«Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր դատական գործ ունի, որով պահանջում է Blognews-ից ոչ միայն ներողություն խնդրել, այլև նյութը հանել: Blognews-ն էլ ասում է՝ ես այդպիսի պարտավորություն օրենքով չունեմ»,- ասաց Արա Ղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում մեր երկրում ևս համացանցի համար պատասխանատվություն կկիրառվի: «Հենց թեկուզ ֆեյքերի մասին օրենքը: Այդ օրենքն ասում էր՝ քաղաքացուն տվեք նաև իրավունք, որպեսզի նա պահանջի նյութը հանել: Նման իրավունք այսօր մենք չունենք», -ասաց իրավաբանն ու հիշեցրեց, որ «Դատարանը որոշում է կայացրել մոռացված լինելու իրավունքի մասին: Այսինքն՝ քաղաքացին կարող է դիմել google-ին` պահանջելով, որ իր մասին ինտերնետում առկա ինֆորմացիան հանվի, ինչը ևս լրացուցիչ իրավունք է ընձեռում անձին՝ անցանկալի հրապարակումներից զերծ մնալու համար:

«Հաշվի առնելով ինտերնետի դժվար կառավարվող բնույթը` մտովի պատկերացրեք Հայաստանում ի՞նչ վիճակ է: Հազարավոր ֆեյքեր կան, որոնք ամեն օր հազարավոր մարդկաց վիրավորում ու զրպարտում են: Դա փաստ է: Այստեղ պետք է նորովի մոտեցում ցուցաբերել»:

Հարցին, թե նման սահմանափակումները չե՞ն կարող արդյոք վնասել ազատ խոսքի իրվունքին կամ կիրառվել լրատվամիջոցի դեմ` Արա Ղազարյանը պատասխանեց. «Եթե անգամ մի փոքր էլ սահմանափակում է, ապա լրագրողի աշխատանքը չի տուժի, եթե լրագրողը բարեխիղճ է: Այս ամենը վերաբերում է անբարեխիղճ լրատվությանը, անպատասխանատու լրագրությանը»:

Ինչ վերաբերում է «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով ՄԻԵԴ-ի այսօր կայացրած վճռի նախադեպ ձևավորելուն, և դրա՝ լրատվամիջոցների դեմ կիրառելու հնարավորությանը, ապա Արա Ղազարյանի կարծիքով հանրության ինֆորմացիա ստանալու իրավունքը նման վճիռներից չի տուժի: Բացի այդ` նա նշեց, որ այսօր գրեթե բոլոր առցանց լրատվամիջոցները վերահսկում են կայքերում հայտնվող մեկնաբանությունների բովանդակությունը: Դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ Դելֆիի գործով ՄԻԵԴ-ը հավասար մոտեցումներ է կիրառել լրատվական նյութի ու լրատվական նյութի տակ դրվող մեկնաբանություններին:

«Ինտերնետի ծավալվող բնույթը մեզ ստիպում է իրավաբանության մեջ անընդհատ փոփոխություններ փնտրել: Եվ դա այնքան էլ վատ չէ: Միևնույն է, եթե լրագրողը բարեխղճորեն է գործում, խոսքի ազատության բոլոր պատշտպանական համակարգերը նրա համար աշխատում են: Եթե անբարեխիղճ է գործում, այդ պաշտպանական համակարգերն իր դեմ են շուռ գալիս»,- ասաց Արա Ղազարյանը:

Այսպիսով, ՄԻԵԴ վճիռը որպես նախադեպ դիտարկելով, փաստորեն, ազգային դատարաններն այսուհետ ևս կարող են բողոքի առկայության դեպքում ֆինանսական պատասխանատվության ենթարկել  ԶԼՄ-ին, եթե համանման բնույթի  մեկնաբանությունը շատ արագ չի վերացվել կայքից:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, կայքերը պատասխանատվություն են կրելու իրենց էջերում օգտատերերի մեկնաբանությունների համար և պարտավոր են գիշեր-ցերեկ վերահսկել դրանց բովանդակությունը:

 

 

 

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Հարակից հրապարակումներ`

19:29 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան
22:19 25/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈմն օլիգարխ գալիս, ասում է՝ վեր կաց, գնա այս հողատարածքից, սա արդեն իմն է, կամ՝ մի ձևական աճուրդի պատմության մասին
12:44 18/06/2014  |  Քաղաքացիական իրավունքՍա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը
15:44 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի 11 վճիռներով Կառավարությունն անգործություն է ցուցաբերել
10:01 23/07/2013  |  ՀարցազրույցԱրա Ղազարյան. Վիրավորանքի ու զրպարտության գործերով ձևավորվել է կայուն դատական պրակտիկա
10:41 20/03/2013  |  Բարոյական վնասի հատուցումԱրա Ղազարյան. Հայաստանը պարտավոր է ամրագրել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը
12:28 18/03/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Ղազարյան. Քաղաքացիները զրկվել են դատական պաշտպանության իրավունքից
15:38 09/09/2012  |  ՎերլուծություններՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ
14:52 25/07/2012  |  ԳՈՐԾ #«Ֆեյսբուքի» վերաբերյալ առաջին վճիռը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]