Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Իրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գյոզալյան 07/28/2016   14:05  |  Բարոյական վնասի հատուցում

Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց բարոյական վնասի հատուցման ինստիտուտը: Վերջինս ամրագրող օրենսդրական կարգավորումների, այդ թվում՝ դրանցում առկա բացերի, իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին է  «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը  քաղաքացիական իրավունքի մասնագետ փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:  

Գ.Գյոզալյան- Առաջինը փաստենք, որ բարոյական վնասի ինստիտուտը ներդրվեց  2013թ. Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հիման վրա:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի երկրորդ մասն այնքանով, որ այն չէր նախատեսում արդարացի դատաքննության և այլնի հետ կապված բարոյական վնասի հատուցման ինստիտուտ:

Ընդ որում, ՍԴ որոշմամբ սահմանվեց որոշակի ժամկետ  Ազգային ժողովի համար, որպեսզի օրենսդրության մեջ համապատասխանեցումներ կատարվեն, ԱԺ-ն այդ ժամանակահատվածում համապատասխանեցումները չարեց, այսինքն՝ այդ ընթացքում մենք 17-րդ հոդվածի երկրորդ մաս ուղղակի չունեինք:

Իմ գրասենյակն ակտիվորեն դիմում էր Սահմանադրական դատարանին, Ազգային ժողովի նախագահներին, վարչապետին և այլն՝ ցույց տալով, որ այստեղ դուք ունեք հակասահմանադրական վիճակ, մասնավորապես, ընդհանրապես չկա կարգավորում:   

Դրանից հետո նրանք շրջանառության մեջ դրեցին մի օրենք, որն, ես կարծում եմ, քիչ թե շատ նորմալ օրենք է:

Հարց. -Ըստ Ձեզ, ի՞նչ բացեր են առկա օրենսդրական նոր կարգավորումներում:

Գ.Գյոզալյան- Իրավագիտությունում մենք ունենք հանրային իրավունք և մասնավոր իրավունք: Եթե մենք նայում ենք հանրային իրավունքի տեսանկյունից, նորմալ է օրենքը: Սակայն դեռևս պետք է փորձով ապացուցվի, մեկ տարի էլ չկա, որ այդ օրենքն ընդունվել է: Առնվազն մի գործի մասին ես գիտեմ, այն էլ՝ մամուլով, շատ գործեր մենք կարծես թե չունենք:

Իսկ ինչո՞ւ չունենք, որովհետև կոնկրետ նորմը, կոնկրետ իրավակարգավորումը, մասնավորապես, խոսքը Քաղաքացիական օրենսգրքի 162.1` Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը,  և 1087.2՝ Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները, հոդվածների  մասին է, այդ ամբողջ իրավակարգավորումը հիմնականում հանրային իրավունքի ճյուղ է կարգավորում: Այսինքն՝ մի կողմը պարտադիր պետք է լինի պետությունը:

Իսկ եթե վերցնենք մի դեպք, և ընդ որում կյանքից վերցրած մի օրինակ ես Ձեզ ասեմ, սրճարանում նստած «Ա»-ն վերցնում է բաժակով ջուրը, շփում «Բ»-ի  երեսին: Այն իր մեջ չի պարունակում ծեծ, իր մեջ չի պարունակում խուլիգանություն, իր մեջ բնականաբար Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանք և զրպարտություն չի պարունակում, ի՞նչ կերպ կարող է «Բ»-ն պաշտպանություն գտնել: Նոր իրավակարգավորման տեսանկյունից նա որևէ պաշտպանություն չի կարող գտնել, որովհետև մի կողմը պետք է լինի պետությունը: 

Ես կարծում եմ, որ այս տեսակետից նշված իրավակարգավորումը բաց ունի, որովհետև չի կարգավորում  անձ-անձ հարաբերությունը, այլ կարգավորում է միայն պետություն-անձ հարաբերությունը:

Երկրորդ, ես կարծում եմ, որ պետք չէր հանրային իրավունքը բերել խցկել մասնավորի մեջ: Ւհարկե, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների թվում են  նաև պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, բայց սա բերել և ամբողջ այս լայն ծավալով մտցնել քաղաքացիական օրենսգրքի մեջ ուղղակի չակերտավոր ասած՝  Եվրոդատարանի ու Սահմանադրական դատարանի բերանը փակելու համար, ես կարծում եմ, որ կրկին սա բաց է:

Պետք չէր այսպես անել, այլ պետք էր հասկանալ օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն առաջացել է մեր հասարակարգում. եթե մենք բարոյական վնասի հատուցման հարց ենք փորձում լուծել, կարգավորումը պետք է համապարփակ տրվեր:

Մարդը պետք է իմանա, որ եթե մեկը բաժակով ջուր լցնի իր վրա, նա կարող է բարոյական վնասի հատուցում պահանջել:

Հայտնի է դեպքը, երբ մարզպետը հասարակական վայրում ապտակ հասցրեց կնոջը: Վճռաբեկ դատարանը մի նախադեպ ունի,  ասում է՝ մեկ ապտակը ծեծ չի: Եթե ծեծ չի, խուլիգանություն էլ չի, եթե խուլիգանություն չի, բա ի՞նչ է: Այսինքն՝ կնոջ իրավունքը պաշտպանվե՞ց՝ չպաշտպանվե՛ց: Բայց կարող էր համապարփակ կարգավորվել բարոյական վնասի մասով՝ հրապարակայնորեն ապտակում է, հրապարակայնորեն ջուր է լցնում:

Հարց -Իսկ ինչպիսի՞ն է իրավակիրառ պրակտիկան:

Գ.Գյոզալյան - Մենք ունենք բազմաթիվ դեպքեր վարչական դատավարության կարգով, երբ որ վիճարկվում է վարչական մարմնի գործողությունն, անգործությունը, քաղաքացիներին պատճառված վնասը: Դատարաններն այնքան համարձակություն չունեն, որ 5-10 հազար դրամ են սահմանում որպես  փաստաբանի վարձատրության գումար՝  թեև դատը կարող է ձգվել մեկ, երկու, երեք տարի, և թեև շատ լավ հասկանում են, որ այն ծավալի աշխատանքն, որ արել է փաստաբանը, տասը հազար դրամ չէ:

Եթե Վարչական դատարանի բոլոր դատավորներին տասը հազար դրամ տան, երբեք այդ գործը, որ անում է փաստաբանը,  չեն անի: Բայց նրանք չգիտես ինչու համարում են, որ փաստաբանի համար տասը հազար դրամը բավարար է:

Վարչական դատարանն այդ կազմով անգամ համարձակություն չունի ահռելի մեծ ծավալի գործերով պետության դեմ վճիռ կայացնել՝ փաստաբանի վարձատրության գումար սահմանելով գոնե  50 հազար, գոնե 100 հազար ՀՀ դրամ:

Որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետություն-քաղաքացի այս իրավակարգավորման հետ կապված դատարանները այնքան կշիռ կունենան, որ կկարողանան բավարարել  ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջները:

 Դրա վառ օրինակն այն է, որ 40 օրից ավելի կալանքի տակ գտնված անձի համար սահմանվել է բարոյական վնասի հատուցում 800 հազար դրամի չափով:

Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է, և մինչև օրենքին անդրադառնալը, ես կարծում եմ, կարևոր է  իրավակիրառ պրակտիկան, դատարանները պետք է համարձակ լինեն և նաև՝ պրոֆեսիոնալ:

Թեև ես հոռետես չեմ, միշտ փորձում եմ ամեն ինչի մեջ լավը տեսնել, այդ օրենքի մեջ էլ տեսնում եմ լավը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ ես չեմ հավատում, որ այդ օրենքը կունենա այն նշանակությունը ու իմաստը, որը Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ, ես կարծում եմ, նորմալ  բացահայտել է, և որն առավել ևս մեր քաղաքացիների   ակնկալիքն է՝ բարոյական վնասի հատուցման հետ կապված:

Հարց. -Ճի՞շտ եք համարում այն, որ օրենսդրությամբ սահմանվել է բարոյական վնասի հատուցման  առաստաղ՝ վերին սահման՝ նվազագույն աշխատավարձի 2000-պատիկի կամ 3000-պատիկի չափով (համապատասխանաբար՝ երկու կամ երեք մլն դրամ):

Միանշանակ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ պետք է ինչ-որ չափ լինի: Դե, պատկերացրեք  այս որակի դատարանների պարագայում այդ իրավական որոշակիությունն էլ չլիներ, պարզ չլիներ, թե ինչքան է դրա առաստաղը, ի՞նչ կլիներ՝ քաոս կլիներ: Այսինքն՝ մի դեպքում մեկ դրամ, մի դեպքում՝ հիսուն՝ կախված թե որ պետական մարմինն է, կախված, թե որ դատավորն է, ամեն մեկն իր պատկերացումներով, մի խայտառակ վիճակ կունենայինք: Եվ Վճռաբեկ դատարանի չգոյության պայմաններում գրեթե քաոս կլիներ դատական ատյաններում: Դրա համար ամեն դեպքում, ես կարծում եմ, ճիշտ է վերին սահման սահմանելը: 

Գ.Գյոզալյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այլ մոտեցում կա:

Եվրոդատարանի պրակտիկան չունի բարոյական վնասի հատուցման  սահմանաչափ և յուրաքանչյուր դեպքում դատարանն որոշում է կայացնում և, որպես կանոն, կողմերի մոտ կասկածի տեղիք չի տալիս, որովհետև դատարանը հեղինակավոր է, դատարանը հասկանում է և դատարանն իրավունք ունի նման որոշում կայացնել: Մեր դեպքում, բնականաբար, դա չունենք և պետք է որ վերին սահման լիներ:

Չափերի հետ կապված միգուցե կարելի է շեմը բարձրացնել, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև ես օբյեկտիվ իրականությունը դատական պրակտիկայում չեմ տեսնում: Ես կարող եմ ասել՝ եկեք բարձրացնենք կամ քչացնենք, երբ որ պատկերացնեմ օբյեկտիվ իրականությունը մեր իրավակիրառ պրակտիկայում:

Ես համոզված եմ, դատավորները չեն հասնելու 3000-պատիկին, անգամ վերցնենք՝ 5000-պատիկը սահմանենք, չի հասնելու դրան: Մի կողմը պետությունն է, և ես չեմ կարծում, որ կգտնվի մի դատավոր, որը այդքան համարձակություն կունենա, եթե նրան վերևից չասեն:

Եթե ԱԺ պատգամավորը,  հանրապետական դիմի դատարան,  կարող է մինչև 3000-պատիկն էլ բավարարեն, տեսականորեն հնարավոր է, չեմ ուզում դա բացառել: Բայց սովորական պայմաններում ես չեմ կարծում, որ դատավորներն այդքան համարձակություն կունենան անգամ մոտ գալու 3000-պատիկին կամ  2000-պատիկին:         

Այս պայմաններում քննարկել, թե 3000-պատիկը քիչ է, ես կարծում եմ, առնվազն մենք կշտապենք: Դեռ պետք է հասնենք նրան, որ դատավորները համարձակություն ունենան և  այդ որոշումները կայացնեն:

Հարց.- Դատարաններն որքանո՞վ ունակ են օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքում սահմանել վերին սահմանը գերազանցող հատուցման չափ:  

Գ.Գյոզալյան. - Մենք մի դեպք ունեինք, երբ որ անձին անօրինական դատել էին, հինգ տարի ազատազրկում կրելուց հետո նա ազատ էր  արձակվել, Աղվան Հովսեփյանն էլ նրան «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքն էր նվիրել։

 Իրավակիրառ պրակտիկայում նախ անհրաժեշտ է հասնել դատարանների լիակատար անկախությանը: Իհարկե, աշխարհում ես չեմ կարծում, որ լիակատար անկախ դատական համակարգ կա, բայց Հայաստանում շատ ավելի խայտառակ վիճակ է: Գոնե հասնենք նրան, որ դատարանները քիչ թե շատ անկախ լինեն, և տեսնենք, թե բացառություններն էլ ինչպես կգործեն դատական համակարգում:

Առնվազն մենք ունենք երկու դեպք, որ բացառությանը մոտ չենք գնացել՝ առաջինը «Կոմս Մոնտե Քրիստո»-ի համբերությունն էր,  երկրորդ դեպքում՝ ութ հարյուր հազար դրամի չափով հատուցումը: Այդ երկու փաստն ակնհայտ ունենալով և վերլուծելով՝ կարող ենք այս պահին արձանագրել, որ մենք դրան անգամ մոտ չենք գնա մոտ ապագայում:

Ամեն դեպքում ես օպտիմիստ եմ, տա Աստված, հասնենք նրան, որ տեսնենք, թե բացառությունը ոնց է գործում իրավակիրառ պրակտիկայում:

Հարց.- Արդյոք հանրությունն  ու իրավակիրառողները պատրաստ էին այդ փոփոխություններին:  

Գ.Գյոզալյան -  Ցանկացած փոփոխություն, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, տվյալ հասարակարգում օբյեկտիվորեն զարգացած հարաբերությունների ամրագրումն է օրենքով: Արդյոք մեր մոտ այդ հարաբերությունները զարգացե՞լ էին այն աստիճան, որ արդեն օրենքով պետք է ամրագրվեր:

Ես ինքս ունեցել եմ մի քանի դեպք, մի քանի գործ, որի շրջանակում ունեցել ենք բարոյական վնասի փոխհատուցման հետ կապված խնդիր:

Մի քանի տարի առաջ փորձեցի ուղի գտնել, Օտարերկրյա ներդրողների մասին օրենք կար, բավականին հին օրենք էր, կարծեմ 1993թ.-ի, որտեղ կիսալուծում էր տրված՝ օտարերկրյա ներդրողները բարոյական վնասի հատուցման իրավունք ունեին, ես փորձում էի ապացուցել դատարանում, որ օրենքը խտրական է՝  օտարերկրյա ներդրողին տրվել է բարոյական վնասի փոխհատուցման իրավունք, իսկ մյուսներին՝ ոչ: Մենք փորձում էինք զարգացնել, իսկ ինչո՞ւ էինք զարգացնում, որովհետև ակնհայտ այդ պահանջարկը կար:

Ես կարծում եմ, որ այո՛, ամեն դեպքում իմ պրակտիկայի վրա հիմնվելով, բարոյական վնասի հատուցման պահանջը կա հասարակությունում: Դրա մասին խոսում էին լուրջ իրավագետներ, մասնավորապես, Տարիել Բարսեղյանն էր դրա մասին խոսում: Ես հիշում եմ, գերմանացի փորձագետի հետ հանդիպման ժամանակ նա բավականին նորմալ այդ հարցը բարձրացնում էր, նա իր գրքերում էլ է գրել դրա անհրաժեշտության մասին:

Մենք գիտենք, որ մեր Քաղաքացիական օրենսգիրքը  արտատպվեց ԱՊՀ մոդելային օրենսգրքից, և որոշակի մարդկանց թեթև ձեռքով դուրս մնաց բարոյական վնասի հատուցման ինստիտուտը՝ ԱՊՀ մոդելային օրենսգրքում և Ռուսաստանի օրենսգրքում այդ բարոյական վնասի ինստիտուտը կար:

Տարիներ շարունակ մասնագետները խոսում էին դրա անհրաժեշտության մասին, բայց զրո ուշադրության էր արժանանում, որևէ մեկը դրան ուշադրություն չդարձրեց մինչև Սահմանադրական դատարանի 2013թ. հայտնի որոշումը:

Անհրաժե՞շտ էր, թե ոչ հարցի առնչությամբ ես ուղղակի հղում կկատարեմ այդ որոշմանը ու կասեմ, այո՛, ամեն դեպքում հասունացել էր այդ պահը և պետք էր կարգավորել, բայց պետք էր կարգավորել համապարփակ կերպով, այլ ոչ թե ուղղակի Եվրոդատարանի կամ Սահմանադրական դատարանի համար:     

 

Զրուցեց Սոնա Մաշուրյանը   

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 19/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն իրականում պետք է ավելի թեթևացնել. Արամ Օրբելյան
17:43 14/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հատուցմանն առնչվող իրավակարգավորումները միայն պետության նկատմամբ են գործում. Գևորգ Գյոզալյան
18:47 11/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱնօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով. Դատարան
15:24 09/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հատուցման հարցում պետք է ունենալ արդյունավետ մեխանիզմներ. Արամ Օրբելյան
16:23 02/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԽնդիրը բարոյական վնասի հատուցման նորմի գոյությունը կամ բացակայությունը չէ, այլ բացառապես դատական համակարգն է. Արամազդ Կիվիրյան
13:38 02/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԾառայության ընթացքում քաղցկեղ ձեռքբերած զինծառայողի հայրը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում
21:48 25/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԳուցե ժամանակը գա, և օրենսդիրը վերանայի բարոյական վնասի փոխհատուցման առաստաղը և բարձրացնի. Արա Ղազարյան
21:14 24/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌԴ-ն չպետք է սպասի Պերմյակովի գործով դատական ակտի կայացմանը, ինքը պետք է քայլեր ձեռնարկի. Արամազդ Կիվիրյան
15:55 18/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան
19:53 15/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը վարույթ չէր ընդունել բարոյական վնասի պահանջի գործը. փաստաբանը դիմել է ՄԻԵԴ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]