ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյական վնասի հատուցման հարցում պետք է ունենալ արդյունավետ մեխանիզմներ. Արամ Օրբելյան 07/09/2016 15:24 | Բարոյական վնասի հատուցում
Բարոյական վնասի հասկացությունն ու դրա հատուցումը ամրագրող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածում նշված իրավունքների ցանկը եթե ոչ սպառիչ, սակայն բավականին լայն է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Դրանք բացառապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներին են, իհարկե, դրանք լայն են: Իմ տպավորությամբ, պատրաստել ենք ինչ-որ օրենքի նախագիծ, որ Եվրոդատարանը չասի, վայ, դուք վատն եք, ինչ-որ խախտում եք արել»,- ասաց փաստաբանը:
Ցավալի է, նշեց Ա.Օրբելյանը, որ «մենք սպասում ենք, որ Եվրոդատարանն ինչ-որ ձևով անդրադառնա այդ խնդիրներին, նոր ավելացնում ենք Քաղաքացիական օրենսգրքի մեջ»: Փաստաբանը հավելեց, որ նախ ընդունվել է ոչ նյութական վնասի հասկացության վերաբերյալ իրավակարգավորումը, հետո ավելացվել է իրավունքների ցանկը (որոնց խախտման դեպքում անձը կարող է փոխհատուցում պահանջել):
Հիշեցնենք, որ այդ իրավունքների շարքում են՝ կյանքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները:
Արամ Օրբելյանը մի քիչ մտահոգիչ է համարում այն, որ խոսքն իրականում գնում է ոչ թե քաղաքացիական իրավահարաբերությունների, այլ դատավարական հանրային իրավական հարաբերություններից ծագող վնասի հատուցման ինստիտուտի մասին:
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 5-րդ կետի վրա, ըստ որի «Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Մենք հղում ենք կատարում այդ օրենքին, քրեաիրավական, քրեադատավարական հնարավոր մասով բերում ենք քաղաքացիական հարաբերությունների մեջ մտցնում»,- ասաց Ա.Օրբելյանը: Փաստաբանն ընդգծեց, որ Քաղաքացիական օրենսգրքի կոնցեպտուալ խնդիրներից մեկի քննարկման լույսի ներքո հարց է առաջանում՝ հանրային իրավական հարաբերությունները կարո՞ղ են լինել քաղաքացիական իրավունքի մաս, թե՞ չեն կարող և ի՞նչ ծավալով:
«Իրականում քաղաքացիաիրավական հարաբերությունները մասնավոր հարաբերություններ են: Երբ որ կարդում ենք հոդվածը, իրականում խոսքը չի գնում մասնավոր կամ առավելապես մասնավոր հարաբերությունների մասին, այլ խոսքը գնում է հենց հանրային իրավահարաբերություններից ծագած պատասխանատվության միջոցների մասին և տրամաբանական կլիներ իրականում այդ հարաբերությունները կարգավորել հենց քրեադատավարական նորմերով՝ նախատեսելով համապատասխան կարգավորումները: Միգուցե քաղաքացիական օրենսդրությամբ կարելի է նույնպես նախատեսել՝ վնասի հատուցման լույսի ներքո»,- ասաց Ա.Օրբելյանը:
Ըստ փաստաբանի, օրենսդրությամբ սահմանվում է, որ դատարանը պետք է որոշի ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներին համապատասխան: Այս առնչությամբ Ա.Օրբելյանն անդրադարձ կատարեց դատական պրակտիկային, որն արդեն կա, և մասնավորապես, մեկ գործի: Ըստ այդմ, դատարանը բավարար է համարել 800 հազար դրամ փոխհատուցումը անձին 5 ամիս 21 օր անազատության մեջ պահելու պարագայում:
«Իմ կարծիքով, 5 ամիս 21 օր ոչ իրավաչափ անազատության մեջ պահելու համար այդ փոխհատուցումը որևէ կերպ չի կարող համարվել հիմնավոր: Իհարկե, կարող ենք վիճել, որ քաղաքացիների գրպանից է դա գնում, պետբյուջեից, եթե չինովնիկն ինչ-որ խախտում է կատարել, բայց իրականում խնդիրն այն է, որ պետք է ունենալ արդյունավետ մեխանիզմներ: Եթե վնասի հատուցման ինստիտուտը հավասարակշռված ու ողջամիտ է, դա արդյունավետ մեխանիզմներից մեկն է»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ նշված դեպքում անձին 5 ամիս 21 օր պահելու համար նշանակված փոխհատուցումը որևէ կերպ զսպող օղակ չի կարող լինել և՛ պետության, և՛ ինչ-որ մի պաշտոնատար անձի համար, որն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կարող է ցանկանալ նման խախտումներ կատարել:
«Ամեն դեպքում իրավունքների ու ազատությունների շարքը լավն է, և լավ է, որ կա դատական պրակտիկա և որոշակի զարգացում»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ