Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան 06/18/2016   15:55  |  Բարոյական վնասի հատուցում

Բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով հիմնական իրավունքները մեծամասամբ ապահովված են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Ճիշտ է, Կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում, հիմքով Հայաստանի օրենսդրությունում չկա բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմքը,սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով, դա այնպիսի մի դեպք չէ, որ ամեն օր է պատահում:

Առավել կարևորները արդար դատաքննության, գույքային, հավաքների ու անձնական ազատության իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ամրագրումն է օրենսդրությունում: Կարելի է պատկերացնել, որ դրանք էլ ընդունել այնքան էլ հեշտ չի եղել, լոբբիստական աշխատանք տանելու միջոցով պետք է եղել համոզել որոշում կայացնողներին, որ այդ ամրագրումներն իսկապես անհրաժեշտ են:

Արա Ղազարյանն ընդգծեց, որ փոփոխությունները մի կողմից Եվրոպական կոնվենցիայի պահանջն էր՝ եթե չընդունվեին այդ հիմքերը, ապա Հայաստանն անընդհատ պարտվելու էր Եվրոպական դատարանում այդ հիմքերով, այսօր էլ կան մի քանի ընթացքի մեջ գտնվող գործեր: Մյուս կողմից՝ իրավակիրառողները, մասնավորապես, փաստաբանական կորպուսն ավելի ու ավելի աշխույժ էր բարձրացնում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հարցը:

Օրենսդրական փոփոխությունների համար հիմք է ծառայել նաև այն, որ որոշակի իրավահարաբերություններում Հայաստանի օրենսդրությունն արդեն մոտենում էր բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտին: Մասնավորապես, ոչ գույքային վնասի՝ որպես իրավական պաշտպանության միջոցի, հիմքերն արդեն դրվել էին վիրավորանքի և զրպարտության, հեղինակային իրավունքի խախտումների պարագայում:

«Այսինքն՝ այս ամբողջը պարարտ հող էր նախապատրաստել, և դրա վերջակետը եղավ ՍԴ-ի որոշումը, որն արդեն հնարավոր չէ չկատարել: Թեև մեր երկրում, գիտենք, որ ՍԴ-ի որոշումները երբեմն չեն կատարվում, այն էլ՝ տարիներ շարունակ»,- ասաց փորձագետը: Նրա գնահատմամբ, Արդարադատության նախարարության կողմից մշակված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող երկրորդ օրենքի նախագիծը բավականին հաջող է, մասնավորապես՝ հիմքերի առումով, և փոխհատուցման չափերն էապես բարձրացվել և գրեթե հավասարվել են Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափերին:

Իհարկե, ցավալի է, որ բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել: Բայց օրենսդրությունում նաև բացառություններ կան, ըստ որոնց որոշակի դեպքերում դատարանը կարող է ավելի բարձր գումար սահմանել: Ասենք, օրինակ, կարող է անձին պատճառվել է մահ, բայց առանձնահատուկ հանգամանքներում՝ խոշտանգում, և այստեղ դատարանը կարող է կաշկանդված չլինել կոնկրետ կյանքի իրավունքի համար սահմանված առաստաղով՝ մինչև երեք մլն ՀՀ դրամի փոխհատուցման չափով, և, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ երկու հոդվածի 8-րդ կետն է նշում, կարող է բացառիկ դեպքերում գերազանցել նախատեսված սահմանը:

«Դա լավ է, այսինքն՝ թեև առաստաղ սահմանված է, ելնելով որոշակիությունից, ինչպես նաև ելնելով նրանից, որպեսզի դատավորները ունենան հստակություն որոշումներ կայացնելիս, միևնույն ժամանակ բացառությունը՝ այլընտրանքն, ապահովված է: Այսօրվա դրությամբ քանի որ կա այդ բացառությունը, ես լուրջ համակարգային խնդիր չեմ տեսնում»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ նոր օրենսդրական կարգավորումներով արդարացված անձը կարող է անձնական ազատության կամ արդար դատաքննության խախտման հիմքով պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե, ասենք, նախաքննության ընթացքում կալանքի տակ է գտնվել, կրել զրկանքներ, բարոյական վնաս ունեցել: Բայց հիմքերից զատ անձը պետք է նաև կարողանա հիմնավորել, որ իսկապես կրել է բարոյական վնաս: «Որոշ դեպքերում ինքնըստինքյան հասկանալի է, որ հնարավոր չէ, որ կրած չլինի, եթե տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, ամիսներ շարունակ, թեև մեկ օրն էլ կամ երկու ժամն էլ արդեն բավական է, որպեսզի անձն իր կամ հասարակության կամ ընտանիքի աչքում իրեն նվաստացած զգա, կամ ունենա անորոշություն, տագնապ: Առավել կարևոր է այս հիմքերը զարգացնել»,- ասաց Ա.Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հիմք օրենսդրությունում արդեն ֆիքսված են հիմնական իրավունքները: «Բայց դատարանում բախվում ես մեկ այլ իրականության հետ՝ դատավորը պահանջում է հիմնավորել, որ դու իսկապես կրել ես բարոյական վնաս: Որոշ դեպքերում դա ինքնըստինքյան պարզ է՝ ազատություն կամ խոշտանգում, բայց, օրինակ, արդար դատաքննության կամ գույքային, սեփականության կամ Հավաքների և միավորման ազատության իրավունքների խախտումների դեպքում շատ կարևոր են փաստերը և կարևոր է, թե ինչպես է ձևակերպելու հայցվորն իր վնասը»:

Օրինակ, ասենք, Հյուսիսային պողոտայի գործերով Եվրոպական դատարանն, որպես կանոն, սահմանել է բարոյական վնասի չափ՝ հիմնականում հիմքում դնելով, ասենք, հիասթափությունը: Մասնավորապես, քաղաքացին գումարներ է ծախսում, փաստաբան է վարձում, դատարան է դիմում, պետտուրք է վճարում՝ հուսով լինելով, որ կշահի դատական գործը և խախտված իրավունքը կվերականգնի, բայց դատարանում հանդիպում է անարդար մոտեցման, ասենք, մրցակցային դատավարության իրավունքի խախտման, կամ պատշաճ չի ծանուցվում և հնարավորություն չի ունենում մասնակցել դատաքննությանը, ամենավերջին նիստին է կարողանում մասնակցել, այն էլ՝ Վերաքննիչ դատարանում, որովհետև դատավարությունն արդեն ավարտվել էր, այստեղ քաղաքացին զգում է արհամարհանք, և նա խորը հիասթափություն է ապրում: Միևնույն ժամանակ ժամանակ իր և իր ընտանիքի ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ է զգում:

Օրինակ՝ «Ա1+» hեռուստաընկերությունն Եվրոդատարանում նշել էր, որ հույս ունենալով, որ հեռահաղորդակցության լիցենզիա ստանալու մրցույթում կհաղթի, անընդհատ մեծ ծախսերի էր գնացել՝ աշխատողներ, գրասենյակ պահել, որովհետև դա մրցույթին ներկայանալու պայմաններից մեկն էր: Սակայն խախտումների հետևանքով չի կարողացել լիզենցիա ստանալ, նշանակում է՝ այդ ամբողջ գումարները իզուր վատնվել են, ինչից խորը հիասթափություն է ապրել:

«Այս ամբողջը պետք է կարողանալ հիմնավորել: Հայցվորները, դատավորներն էլ պետք է ելքը գտնեն, թե ինչպես այս բառերը վերածեն հիմքերի, որպեսզի դրանով որոշեն գումարի չափը»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետն ընդգծեց, որ մի բան է, երբ որ ֆիզիկական բռնության է ենթարկվում հասուն տղամարդը, և մեկ ուրիշ բան, երբ որ բնակարանում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվում 18 տարեկան դեռատի աղջիկը՝ մեն-մենակ հայտնվելով, ասենք, չորս ոստիկանների դաշտում: «Այս բոլորը պայմանները պետք է հաշվի առնվեն բարոյական վնասի չափն որոշելիս: Սա դեռ մենք պետք է յուրացնենք, սա դեռ պետք է կարողանանք վերածել իրավունքի: Եվ ոչ թե ուղղակի գնալ դատարան ու ասել՝ ես ուզում եմ այսքան գումար»:

Որպես օրինակ Ա.Ղազարյանը հիշատակեց մի դեպք, երբ հայցվորն իրենից պահանջում էր, որպեսզի Եվրոպական դատարանում ներկայացի մեկ մլն. դոլարի փոխհատուցման պահանջ և վերջ: Դա այն դեպքում, որ նման գործերով նախադեպային որոշումների համաձայն, խոսքը գնում է 20-25 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին:

«Այդ հիմքերը չկար, եթե հենց այնպես դատարանում ներկայացնեմ, նույնն էլ՝ ազգային դատարանում, դա արդեն անվստահության կամ էլ իրավունքի չարաշահման հիմք կարող է հանդիսանալ, կամ առնվազն դատարանը կարող է որոշել, որ շահարկելի (սպեկուլյատիվ) մոտեցում է: Նա հստակ պետք է ցույց տա, թե ինչո՞ւ է կարծում, որ իր վստահորդը սթրեսներ, ներքին տագնապ է ունեցել, և ինչո՞ւ է կարծում, որ դա պետք է փոխհատուցվի»,- ասաց Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ որոշ դեպքերում դատական ակտը ինքնին նույնպես կարող է համարվել արդարացի փոխհատուցում կամ բարոյական վնասի դիմաց արդարացի փոխհատուցում: Մասնավորապես, կան վիրավորանքի և զրպարտության գործերով նման ակտեր, որտեղ վճիռն ինքնին համարվել է արդարացի, բավարար փոխհատուցում: Հետևաբար ամբողջ խնդիրն այն է, թե դա բավարա՞ր է, թե՞ ոչ:

Ա.Ղազարյանը նկատեց, որ որոշ դեպքերում ցանկացած չափի դրամական փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ հետ բերել կորցրածը: Ասենք, օրինակ, անձն ուզում է մասնակցել հանրահավաքի՝ շատ կարևոր տեղեկություն ստանալու համար, և իր ներդրումն ունենալ իշխանության, կառավարության կազմավորման գործում, սակայն նրան թույլ չեն տալիս, հետո ներողություն են խնդրում, բայց արդեն հանրահավաքը կայացել է, էլ հետ չես բերի:

«Այստեղ արդեն պետք է որոշել, թե որքան կարևոր էր իրավունքը, ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ասենք, թույլ չտալը, եղե՞լ են սպառնալիքներ, թե՞ ոչ, թե ուղղակի որևէ շինծու հիմքով ձեզ տարել են ոստիկանություն, երեք ժամ հետո բաց են թողել, ներկայացնում են դա իբրև վարչական ձերբակալում, բայց իրականում դա եղել է միջոց, որպեսզի ձեզ մեկուսացնեն ձեր քաղաքացիական ակտիվիզմից: Սրանք բոլորը պետք է գնահատել, որովհետև տարբեր հանգամանքներից կախված նախատեսվում են բարոյական վնասի փոխհատուցման տարբեր չափեր: Բայց սա դեռ երկար պրոցեսի արդյունքում կլինի, մենք դեռ պետք է նախադեպեր ունենանք դրա վերաբերյալ»,- նշեց Արա Ղազարյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:53 15/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը վարույթ չէր ընդունել բարոյական վնասի պահանջի գործը. փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
22:15 10/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀիմնականում հայցվորները ոչ նյութական վնասի հատուցման չափը շատ են ուռճացնում. Ֆիննախի ներկայացուցիչ
20:38 08/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԵս ուզում եմ, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չմնա մի «գալոչկա», որը մենք դրեցինք ու անցանք առաջ. Արթուր Հովհաննիսյան
14:45 04/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան
18:33 01/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան
18:42 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներՊահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար
14:37 21/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան
12:14 18/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հարցում Հայաստանի օրենսդրության ու ՄԻԵԿ-ի միջև կան անհամապատասխանություններ. Հայկ Ալումյան
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
23:14 04/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք ասելու ենք՝ քիչ է բարոյական վնասի հատուցման գումարի չափը, գնանք Եվրոպական դատարան. Հայկ Ալումյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]