Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Արփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից 11/05/2013   09:07  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողերի փաստարկներն ու հակափաստարկներ: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու:

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի որոշ  դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց պարզել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի տեսակետը:

-Որպես իրավաբան և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հարցում Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի անդամ ինչպե՞ս կգնահատեք ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:

-Դեպոնացման ինստիտուտը Քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես բազմիցս նշվել է, նոր է ներմուծվել: Այն միջազգային պրակտիկայում հիմնականում կիրառվում է վկաների, տուժողների ցուցմունքների դեպոնացման համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ վկան կամ տուժողը հնարավորություն չունենա դատարանում այդ պահին ընթացող դատական քննության ժամանակ տալ ցուցմունքներ, կամ անհրաժեշտություն լինի, որպեսզի այդ վկակի ցուցմունքին հակընդդեմ մեղադրյալի ցուցմունքը ներկայացվի:

Բայց, կարծես թե,  ամենավիճահարույցը, որքանով որ ես ծանոթ եմ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացումից ի վեր այս ամբողջ նախապատմությանը, մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն է: Եթե անկեղծ ասեմ, ինձ մոտ  ամբողջական վերաբերմունք այս պահի դրությամբ ձևավորված չկա: Ինչո՞ւ, որովհետև ծանոթ եմ և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակների փաստարկներին, և փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բերվող հակափաստարկներին: Բայց ասեմ, որ անհերքելի է, որ դեպոնացման ինստիտուտն ինքնին կարող է դրական լուծում տալ որոշակի հարցերի:

Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա պետք է դիտարկել. ցուցմունքների դեպոնացումը մենք ավելի շատ դիտում ենք որպես կանոն և մեծ տարածում կամ մեծ պրակտիկա ենթադրող ինստիտու՞տ, թե՞ դա  ավելի շատ բացառություն է և կանխելու է այն բացասական երևույթները, որոնք այսօր պրակտիկայում գոյություն ունեն: Սրա՛ մասին է խոսքը:

Իմ խորին համոզմամբ, ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից, որովհետև ես վստահ եմ, որ մեծամասամբ մեղադրյալներն օգտվելու են պաշտպանների ծառայություններից, իսկ  քննիչներն էլ աշխատելու են ձեռք բերել այլ ապացույցներ, որովհետև վստահ եմ, որ  ցանկացած պրոֆեսիոնալ, գոնե այդպես եմ ենթադրում, կանխավարկածն այդպիսին պետք է լինի, ինքը պետք է իրեն ապահովագրի նաև և ունենա մի քանի այլ ապացույցներ: Դա պրոֆեսիոնալ էլ չէ միայն թեկուզ մեղադրյալի դեպոնացված ցուցմունքի վրա կառուցել ամբողջ մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան: Կարող ես այդպես անել մեկ անգամ, գուցե երկու անգամ, ինչ-որ հատուկ, բացառիկ դեպքերում, բայց դա չի կարող լինել անընդհատ գործելաոճ: Ես ելնում եմ նրանից, որ մենք պետք է ձգտենք ունենալ պրոֆեսիոնալ քննչական ապարատ, և ցանկացած քննիչ պետք է ելնի նրանից, որ ինքը պետք է կատարի քննչական գործողություններ, իրացնի Քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները և այլ ապացույցներ ևս ձեռք բերի: Սա քննիչի գործունեության հետ կապված:

Երկրորդն այն երաշխիքներն են, զսպումները կամ հակակշիռները, որոնք դրված են նրա համար, որպեսզի մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտն իր նպատակին ծառայի, այլ ոչ թե վատ հեևանքներ ունենա: Այսինքն՝ այնպիսի ճնշումների ենթարկեն մարդուն, որ նա անգամ դատարանում կրկնի և վերջում չկարողանա հրաժարվել: Ինձ մոտ կոնկրետ այդ հարցն առաջանում է՝ լա՛վ, ունենք իրավիճակ, երբ պաշտպանի ներկայությամբ հրաժարվեց պաշտպանից, իհարկե, պետք է Քրեական դատավարության օրենսգրքի դրական կետերից մեկը համարել այն, որ միայն պաշտպանի ներկայությամբ կարելի է հրաժարվել պաշտպանից, որովհետև այսօր գործող կարգի համաձայն այդպես չէ: Ենթադրենք՝ ինչ-որ հանգամանքների ներքո ինքը որոշեց, որ այդուհանդերձ պաշտպան չի ուզում, ուզում է ինքնախոստովանական ցուցմունք տալ: Ի՞նչ անենք՝ միայն քննիչի ներկայությա՞մբ թողնենք գրի ինքնախոստովանական ցուցմունքը: Ոչ՛: Դրա համար՝ դատարանի ներկայությամբ: Բայց անգամ այստեղ կա առաջին քայլը, որ դատավորն ունենում է նրա հետ առանձնազրույց, պարզաբանում նրան, որ կարող ես և չխոսել, բայց իմացիր, որ եթե խոսեցիր, դա անգամ քո դեմ կարող է օգտագործվել:

Սա, իհարկե, անգլո-սաքսոնական իրավական համակարգից ներմուծված որոշակի տարր է: Բայց անգամ սա չէ ամենակարևոր երաշխիքը: Իմ կարծիքով, ամենակարևոր երաշխիքն այն է, որ դատարանը չի կարող մեղադրական դատավճիռ կայացնել, եթե միայն ինքնախոստովանական ցուցմունքի վրա է հիմնված: Սա ամենակարևորն է: Եվ երկրորդը՝ վերաքննիչ դատարանի համար դա դիտվում է որպես անվերապահ բեկանման հիմք: Այս երկուսը չափազանց շատ են կրճատում կամ նվազագույնի հասցնում այն ռիսկերը, որոնք ընդգծում են բոլոր ընդդիմախոսները՝ մինչդատական խոշտանգումներ և այլն: Ինչի՞ համար է դա, եթե դեպոնացրեցին, հնչեցրեցին, միայն դա է՝ ուրիշ ոչ մի բանով չի ապացուցվում: Դատարանը չի կարող դա դնել մեղադրկան դատավճռի հիմքում: Էլ ինչի՞ համար այդքան տանջվել, եթե դրա փոխարեն կարելի է իրականացնել այն, ինչի համար կոչված են՝ ձեռք բերել ապացույցներ, ու ամեն ինչ կինի նորմալ:

Ես ամենևին հակված չեմ կարծելու, որ իրականում սա բոլոր ռիսկերը ծածկում է, կամ որ այստեղ խնդիրներ չկան կամ հակափաստարկներ չեն հնչի: Ես վստահ եմ նաև, որ Ազգային ժողովում սրա շուրջ լայնածավալ քննարկումներ կլինեն:

Այս պահի դրությամբ ասեմ, որ ավելի շատ դրական եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ փաստարկների կարիք դեռ կա: Գուցե Ազգային ժողովում քննարկումների ժամանակ մենք ևս երաշխիքներ առաջարկենք: Օրինակ, որ այդ դեպոնացման գործընթացը տեղի ունենա գործը դատարան ուղարկելուն հնարավորինս մոտ ժամկետում, որպեսզի այն հակափաստարկներից մեկը, որ հնչում էր,  թե միևնույն է՝ ինքը գտնվում է մինչդատական վարույթում, վարույթն իրականացնող մարմնի տիրույթում ու էլի հետ է գնալու այնտեղ, և, եթե չվարվեց այնպես, ինչպես իրեն ասել են, այնտեղ իր վրա ճնշում կգործադրեն: Այսինքն՝ որպեսզի հոգեբանորեն ևս ազատ լինի մեղադրյալը, հանգիստ ու ազատ դատավորի մոտ տա իր ինքնախոստովանական ցուցմունքը:

-Սակայն ենթադրվում է, որ այս դեպքում դատավորներն են որոշակի առումով ծանրաբեռնվում: Նաև հասկանալի չէ, թե արդյո՞ք հերթապահ դատավորներ պետք է լինեն, եթե, օրինակ, ոչ աշխատանքային ժամերին կամ հանգստյան օրերին դեպոնացման խնդիր առաջանա:

-Կարծում եմ, սրանք արդեն ավելի շուտ աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ են: Անկասկած՝ Ձեր բարձրացրած հարցը պետք է ուշադրության արժանանա, և պետք է հասկանալ, թե ո՞ր պահին, ե՞րբ, ցանկություն հայտնելուց հետո ի՞նչ ժամանակահատվածում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն: Ես վստահ եմ: Մեզ մոտ էլ տասնյակ հարցեր կարող են առաջանալ և քննարկումների ժամանակ անկասկած առաջանալու են:

- Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող նոր խափանման միջոցներին:

-Ես շատ դրական եմ վերաբերվում խափանման միջոցների ընդլայնմանը: Ինքս էլ աշխատանքային գործունեության ընթացքում և ուսանելու տարիներին բազմաթիվ անգամներ առնչվել եմ խափանման միջոցների հետ կապված տարբեր քննարկումների և տարբեր տեսակետների: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում մի պրակտիկա կա ձևավորված, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կալանքը դարձել է խափանման հիմնական միջոցը: Կալանավորումը որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում կիրառվում է, երբ կարող ենք ասել՝ դրա անհրաժեշտությունը այդքան էլ միանշանակ չէ: Բայց սրա պատճառը ոչ միայն ձևավորված պրակտիկան է իր տարբեր գործոններով, այլ նաև օբյեկտիվորեն այլընտրանքային այնպիսի խափանման միջոցների բացակայությունը, որոնք թույլ կտային հասնելու խափանման միջոցի կիրառման հիմնական նպատակներին:

Երբ դու չես կարող դրան հասնել ավելի թույլ խափանման միջոց կիրառելով կամ այն խափանման միջոցները կիրառելով, որոնք քեզ տրամադրում է Քրեական դատավարության օրենսգիրքը, մնում է ավելի խիստ խափանման միջոցը կիրառել, որպեսզի գոնե հաստատ ապահով, վստահ լինես, որ ինչ-որ նպատակների կհասնես:

Ամենակարևորը այն է, որ նոր օրենսգիրքը թույլ կտա մի քանի խափանման միջոց իրար հետ զուգահեռ կիրառել: Ասենք՝ ստորագրություն չհեռանալու մասին, օրինակ, տնային կալանքի հետ: Կամ շատ կարևոր մի բան՝ գրավը, որն այսօրվա գործող կարգավորմամբ միայն այլընտրանքային խափանման միջոց է և այլընտրանք է կալանավորմանը, նոր օրենսգրքի նախագծով դարձել է ինքնուրույն խափանման միջոց: Սա ևս կարելի է ողջունելի քայլ համարել, որովհետև եթե նայեք քրեական դատավարական պրակտիկան, կտեսնեք, որ չափազանց քիչ դեպքերում է, երբ կալանքն իրականում փոխարինվել է գրավով:

-Ինչո՞վ է պայմանավորված Ազգային ժողովի կողմից նախագծին մինչ այժմ որևէ կերպ չանդրադառնալը, անգամ՝ նախնական քննարկում չկազմակերպելը: Ե՞րբ այն կքննարկվի:

-Վստահ չեմ կարող ասել, թե մինչև տարեվերջ գոնե առաջին ընթերցմամբ կքննարկվի, թե ոչ: Դա իմ իրավասությունից դուրս է, և չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կազմակերպվի: Փաստաթուղթը շատ լայնածավալ է, և փաստորեն, ինչպես հասկանում եմ, աշխատանքային խմբի աշխատանքները թեև գլոբալ առումով մոտեցել են ավարտին, սակայն առանձին ինստիտուտների հետ կապված մինչև այժմ էլ տարբեր քննարկումներ ընթանում են: Համենայնդեպս՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա՝ նոյեմբերի 8-ի, նիստի օրակարգում Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դեռևս ընդգրկված չէ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  այսպիսի ծավալուն փաստաթղթերի հիմնական քննարկումները պետք է ծավալվեն հանձնաժողովում, որպեսզի խորհրդարանի լիագումար նիստում դա անսահմանափակ ժամանակ չխլի, դրա համար պետք է հասկանալ, թե որ փուլում դնել քննարկման, որպեսզի հանձնաժողովում քննարկվի, անհրաժեշտության դեպքում, միգուցե, լսումներ կազմակերպվեն:

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը

 


 


Հարակից հրապարակումներ`

15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
17:10 21/10/2013  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյան. Պաշտոնատար անձինք պետք է իրենց գործառույթներով զբաղվեն, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը
18:49 06/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]