Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, դրանց ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Ռուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ) 10/18/2013   12:22  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ


«Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ   նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը  ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:      
 
-Ինչո՞ւ  որոշվեց ոչ թե  փոփոխություններ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել նոր քրեադատավարական օրենսգիրք: 
 
- Գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններն ունակ չեն այն նոր անհրաժեշտությունը բավարարել, խնդիրները լուծել: Այդ խնդիրները մի քանի տարբեր հարթության վրա պետք է դիտարկել: Առաջինը՝  ինքնին քրեական դատավարական օրենսդրության արմատական վերանայման կարիք առաջացավ ՀՀ-ի  կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միանալուց հետո: Մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախքան եվրոպական այդ կարևորագույն կառույցին` մեր միանալը և այս ընթացքում թե՛ մեր փորձը, թե՛ ամբողջ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ հենց քրեական դատավարության ոլորտն է, որ կրում է Եվրոպական դատարանի իրավաբանության ամենամեծ ներազդեցությունը, և մենք այստեղ բացառություն չենք կազմում:
 
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 43 գործերով վճիռներից մեծամասնությունը, որոնցով  Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտում է արձանագրվել,   հենց քրեական դատավարության ոլորտին է վերաբերվում: Դա ներառում է թե՛ 6-րդ հոդված՝  Արդար դատաքննության իրավունք, թե՛ նույն  6-րդ հոդվածի ներքո անմեղության կանխավարկած, թե՛ 5-րդ հոդվածը, որ առավել մեծ թիվ է կազմում և որն անձի ազատության իրավունքին է վերաբերում, թե այլ  դրույթներ ևս, որոնք քրեադատավարական նշանակություն ունեն: 
 
Սա մեկ բաղադրիչն էր, որ մենք արդեն իսկ ունենք՝  նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի առումով,      նոր որակ ապահովելու խնդիր, իսկ   գործող Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն ունակ չէր «կար ու  ձևի միջոցով», եթե կարելի է այդպես ասել,  այդ խնդիրները լուծել:
 
Երկրորդ  խնդիրների խումբը վերաբերում է նրան, որ մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ունեցանք նաև սահմանադրական փոփոխություններ,  որը ենթադրում էր նորից գործող Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում: 
 
Առհասարակ մենք նախագծում փորձել ենք ամենաառաջավոր փորձն օգտագործել, մեր գործընկերների, առաջին հերթին՝ եվրոպական, և այդ առումով, կարծում եմ, արդեն իսկ  նախագիծը գործող օրենսգրքի հետ համեմատ, կարծում եմ, մասնագետները կարող են առնվազն հետևություն անել, որ այն խնդիրները, որոնք լուծված են նախագծում,  հնարավոր չէր փոփոխությունների միջոցով լուծել: Զուտ տեքստուալ առումով մենք ունենք այսպես ասած՝ լեզվի փոփոխություն, դա ևս շատ կարևոր է՝ քրեական դատավարության լեզուն մենք համապատասխանեցրել ենք այն ծանոթ լեզվին, որ մենք կարդում ենք Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ: Մենք նոր ինստիտուտներ ենք ներառել քրեական դատավարությունում, որոնք գործող օրենսգրքում ներառված չէին:
 
Եվ առհասարակ, եթե տեքսուալ վերլուծություն անենք, ես վստահ եմ, որ գործող օրենսգրքից տեքստուալ առումով 10-15 տոկոսից ավելին չի պահպանվել՝  առավելագույնն եմ ասում: Այսինքն՝ զուտ տեքստն այդքան փոփոխվել է, ոչ թե մենք որպես հիմք ընդունել ենք գործող օրենսգիրքը և դրա հիման վրա որոշ փոփոխություններ ենք կատարել, սա այդ դեպքը չի: Ընդ որում, պահպանվել են այն դրույթները, որոնք փոփոխման կարիք, կարծում եմ, շատ երկար չեն ունենա, մասնավորապես՝ անձեռնմխելիությունից օգտվող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված դրույթները: Մենք կատակով ասում ենք, որ այդ գլուխը միակն է, որտեղ ոչինչ չի փոխվել և պատճառն էլ այն է, որ հենց գլուխն ինքն էլ անձեռնմխելիությունից է օգտվում: Իրականում ամբողջովին է փոխվել թե՛ կառուցվածքային, թե՛ շատ այլ առումներով, և մեր աշխատանքը մեր գործընկերների հետ ցույց է տվել, որ  մասնագիտական առումով նորարարական լուծումներ, որ մենք  այստեղ տվել ենք, նաև հետաքրքիր են մեր գործընկերներին, ինչը մեր համար ուրախալի է: 
 
-Ովքե՞ր  են մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակմանը, ովքե՞ր են  փորձագիտական օժանդակություն ցույց տվել օրինագծի մշակման հարցում:
 
-ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացրել է ոչ թե նախագծի մշակման աշխատանքները, այլ  այսպես ասած՝ աշխատանքի ռազմավարական ղեկավարումը: Եվ միևնույն ժամանակ դեռևս 2010թ. ձևավորվել է աշխատանքային խումբ արդեն արդարադատության նախարարի իրավական ակտով՝ կազմված չորս մասնագետներից, որը հենց բուն մշակման աշխատանքն է կատարել: Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի պետական համալսարանի դոցենտ Հրայր Ղուկասյանն է և  ԵՊՀ Քրեական դատավարության ամբիոնի ևս երեք դասախոսներ, այդ թվում՝ ես, երբ  մշտական էի աշխատում  Երևանի պետական համալսարանում, ներառված էինք աշխատանքային խմբում՝ Արման Թաթոյան, Դավիթ Մելքոնյան, Ռուբեն Մելիքյան: 
 
Միևնույն ժամանակ, իհարկե, մենք առանձին չենք աշխատել և շնորհակալ ենք այն բոլոր մեր գործընկերներից, որ փորձագիտական օժանդակություն են տրամադրել: Առաջին հերթին ուզում եմ նշել GIZ կազմակերպությունը, որը մեր պաշտոնական գործընկերն էր և  ում կողմից  առաջարկված փորձագետի հետ մենք շատ երկար աշխատանք ենք կատարել՝  Գերմանիայի Դաշնությունից պրոֆեսոր, ներկայումս արդեն Դաշնային Գերագույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռատկեն: Որոշակի, բավական մեծ օժանդակություն ենք մենք ստացել նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ փորձագետ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնությունից, ներկայում Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գոլովկոն: Աշխատել ենք Հայաստանում ամերիկյան դեսպանատան փորձագետների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել  դեսպանատան իրավական հարցերով խորհրդական  Սթիվ Քեսլերի հետ:  
 
-Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, ինչպե՞ս  է  գնահատել նախագիծը  փորձաքննություն անցկացրած ԵԱՀԿ-ն:  
 
-Գնահատականն ընդհանուր առմամբ դրական էր: Բարձրացված էին  մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք մենք քննարկել ենք, դրանց մի մասի հետ համաձայնել ենք, համապատասխան փոփոխություններ ենք կատարել, մի մասի հետ մենք մասնագիտական անհամաձայնություն ունենք, այսինքն՝ աշխատանքային պրոցես է եղել և կարելի է ասել, որ  բավական արդյունավետ աշխատանքային պրոցես է եղել:
 
-Ի՞նչ հայեցակարգ է դրվել նախագծի հիմքում,  ի՞նչ առաջնային խնդիրներ են բարձրացվել, որոնք պետք լուծվեն Քրեական դատավարության նոր օրենսգրքով: 
 
-Հիմնական խնդիրները կապված են, ինչպես արդեն նշեցի,  թե՛ մարդու իրավունքների ոլորտի հետ,  և թե  քրեական դատավարությունում, որ ավելի լայն խնդիր է, առկա իրավաչափ շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը պահպանելու հետ: Քրեական դատավարության ոլորտը առավել բարդերից է, որովհետև այստեղ բազմաթիվ իրավաչափ շահեր են բախվում թե՛ մասնավոր, թե՛ հանրային բնույթի: Օրինակ, մասնավոր բնույթի իրավաչափ շահերից է մեղադրյալի շահը մի կողմից, տուժողի շահը՝ մեկ այլ կողմից, որոշակի գույքային շահեր ունեցող սուբյեկտներ: Հանրային շահերի մասին չեմ խոսում, որովհետև դրանք թե՛   ընդհանրական բնույթ ունեն, թե՛ նաև հաճախ վերածվում են իրավաչափ գերատեսչական շահերի: 
 
Մի  քանի հիմնական բովանդակային խնդիրներ մենք ունեինք, մասնավորապես, կարգավորել անձի ազատության իրավունքի  հետ կապված հարցերը, որտեղ մենք ամենաշատ խնդիրներ ունենք Եվրոպական դատարանում, կարգավորել ապացուցման իրավունքի հետ կապված հարցերը և ներդնել պետական իրավահարաբերություններում: Խնդիր ունեինք կենսագործել հատկապես մեր Սահմանադրական դատարանի, նաև Վճռաբեկ դատարանի կողմից իրականացված իրավաբանության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այսինքն՝ այդ գաղափարները ևս կենսագործել քրեական դատավարությունում, որովհետև նույն Սահմանադրական դատարանը ևս բավական մեծ թվով որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվում են քրեական դատավարությանը,  բնականաբար նաև՝ Վճռաբեկ դատարանը:  Այդ առումով կարելի է ասել, որ այդ խնդիրները մենք փորձ կատարել ենք լուծելու և մեր գործընկերներն՝ ի նկատի ունեմ միջազգային փորձագիտական մակարդակով, առնվազն այն կարծիքին են, որ կարելի է դրական համարել այդ փորձը: 
 
Նաև որպես երրորդ խնդիր ուզում եմ նշել պետական մարմինների միջև որոշակի հարաբերությունների հստակ կանոնների սահմանումը: Մենք օգտագործել ենք այն առաջավոր միջազգային փորձը, որը հնարավորություն է տալիս պետությանը առանձին դեպքերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ունենալ այն գործիքները, որ այսօր չկան, մենք նախատեսել ենք այն գործիքները, որ այսօր Եվրոպայում շատ տարածված են և ի տարբերություն դրա, մեր գործող օրենսդրությունը չի նախատեսում, օրինակ՝ համագործակցության վարույթը, մեր օրենսդրության մեջ նորույթ է:
Ընդհանուր առմամբ, կարող եմ այսքանը նշել` որպես հիմնարար  բնույթի փոփոխությունների հիմք,  սակայն ավելի ցածր մակարդակում փոփոխությունները և խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, շատ ավելի շատ են:
 
-Նախագիծը մեկ անգամ լրամշակվել է, հետո ուղարկվել է Ազգային ժողով, ապա, ըստ խոսակցությունների,  հետ է վերադարձվել, ապա նորից է ուղարկվել ԱԺ: Հիմա  նախագիծը որտե՞ղ է: 
 
Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում՝  մեծ օրակարգում, սակայն նիստերի օրակարգում դեռևս ընդգրկված չէ:  Ներկայում ևս, ըստ ամենայնի,   քննարկման դրվելիք նախագիծը   հիմա մեզ մոտ ընթացող որոշակի պրոցեսների արդյունքում   գուցե մի փոքր ավելի փոփոխված տարբերակ  կլինի: Սակայն այդ բոլոր  փոփոխությունները սկզբունքային, հայեցակարգային նշանակություն, իհարկե,  չունեն, հղկման նշանակություն ունեն: Ես ուզում եմ ասել, որ այդ ծավալի փաստաթուղթ պետություններում շատ քիչ է ընդունվում, ծավալը շատ մեծ է՝ թե քանակական, թե որակական առումով, արդեն ասացի շահերի շատ մեծ  հավասարակշռության խնդիր այստեղ կա, որովհետև շատ են շահերը և այս առումով հղկման  աշխատանքներ, քանի դեռ քննարկումներն Ազգային ժողովում չեն սկսվել, մենք դեռևս իրականացնելու ենք: Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք,  շտկումներ կլինեն  այն հարցերում, որոնք վեր են հանվում որոշակի հարցերի քննարկման արդյունքում:    

Շարունակելի 

                                                                                                                                                                            Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը  
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]