Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում 11/01/2013   12:14  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ


ՀՀ-ում 2006 թվականից սկսվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք ընդունելու գործընթացը, որի ժամանակ ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է երկու աշխատանքային խումբ: Առաջինը ՀՀ Նախագահի 2006թ. դեկտեմբերի 26-ի կարգադրությամբ ստեղծված Աշխատանքային խումբն էր, որի խնդիրն էր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ (2006-2010թթ. Աշխատանքային խումբ):
 
Այս աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ստացավ գերատեսչությունների բացասական գնահատականը և հանվել շրջանառությունից: ՀՀ Նախագահի 2010թ.-ի ապրիլի 26-ի կարգադրությամբ ձևավորվել է նոր Աշխատանքային խումբ (2010-2013թթ. Աշխատանքային խումբ), որի գործունեության ընթացքում մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը: ՀՀ կառավարությունը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) 2013թ.-ի հուլիսի 10-ին ներկայացրել է ՀՀ ազգային Ժողով: 
 
Սույն հոդվածում կանդրադառնանք հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումների առանձին վիճահարույց հարցերի: Հոդվածը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում կներկայացվի հարցի նախապատմությունը` 
 
1. հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումները 2006-2010թթ. Աշխատանքային խմբում, 
2. հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումները 2010-2013թթ. Աշխատանքային խմբում:
 Երկրորդ մասում կներկայացվի հիմնախնդրի արդի իրավիճակը` 
1. գործող իրավակարգավորումների շրջանակներում հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերությունների առկա հիմնախնդիրները, 
2.  այդ խնդիրների լուծման սկզբունքները, 
3. խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները:
 
 
ՄԱՍ 1
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական 
գործունեության բարեփոխումների նախապատմությունը
 
ՀՀ-ում իրականացվող քրեադատավարական բարեփոխումների ընթացքում խնդիր է դրվել վերանայել մինչդատական վարույթի գործող համակարգը և իրավական կարգավորումը: Բարեփոխումների ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթից քրեական գործի հարուցման կամ այսպես կոչված նյութերի նախապատրաստության փուլի վերացման հարցը, ինչպես նաև հետաքննության նորովի ընկալման, օպերատիվ-հետախուզական գործունեության հետ հարաբերակցության խնդիրները:
 
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումները 2006-2010թթ. Աշխատանքային խմբում: Այս ժամանակահատվածում  առաջարկվում էր «հետաքննությունե սահմանադրական հասկացությունն ընկալել որպես հանցագործության վերաբերյալ հաղորդումների ստուգման և նյութերի նախապատրաստման գործընթաց: Այսպես, Աշխատանքային խմբի առաջարկի հիման վրա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դատավարագետների կողմից նախապատրաստված քրեական դատավարության օրենսգրքի հիմնադրույթների վերաբերյալ տեղեկանքում նշվում էր հետևյալ մոտեցումը. «Հետաքննությունը սկսվում է հանցագործության մասին հաղորդման ստացման կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից հանցագործության հատկանիշների հայտնաբերելու մասին արձանագրություն կազմելու պահից: Դատավարության այս փուլի խնդիրը հանցագործության հատկանիշների պարզումն է, հանցանք կատարած անձի հայտնաբերումը, այդ նպատակներով անհետաձգելի քննչական գործողությունների կատարումը և համապատասխան նյութերի նախապատրաստումը: Հետաքննության մարմնի կարևոր դերը ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքում  պայմանավորված կլինի նաև այն հանգամանքով, որ կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման և գրանցման իրավասությամբ, որպես կանոն, օժտված կլինի միայն հետաքննության մարմինըե: 
 
Մեր կարծիքով հետաքննության նման ընկալումն ընդունելի չէր, քանի որ դրանով չէին լուծվում այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում էին հետաքննության ինստիտուտի բարեփոխման անհրաժեշտությունը, մասնավորապես` օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ  դատախազական հսկողության սահմանադրականության հարցը:
 
2006-2010թթ. Աշխատանքային խմբին մեր կողմից առաջարկվել էր հետաքննության հասկացության հիմքում դնել հետևյալ սկզբունքները.
 
1. հետաքննություն ասելով հասկանալ ներկայիս ընկալմամբ օպերատիվ-հետախուզական գործունեությունը,
2. հետաքննությունը կարող էր իրականացվել նախաքննությանը և դատական քննությանը զուգահեռ,  
3. քրեական դատավարությունում նախատեսել քննչական գործողությունների նոր կատեգորիա, այն է` հատուկ քննչական գործողություններ, որոնք համապատասխանում են գործող ընկալմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: 
 
Աշխատանքային խմբի մի շարք անդամների (մասնավորապես, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի  դեկան Գ. Ղազինյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գ. Ջհանգիրյան) կողմից այս առաջարկները ենթարկվեցին սուր քննադատության և մերժվեցին:
 
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումները 2010-2013թթ. Աշխատանքային խմբում: 
 
Այս ժամանակահատվածում ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դատավարագետների կողմից (Հ. Ղուկասյան (խմբի ղեկավար), Ռ. Մելիքյան, Դ. Մելքոնյան, Ա. Թաթոյան) նախապատրաստվեց ՀՀ քր. դատ. օր-ի հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ), որը բովանդակային և կառուցվածքային առումով բարձր գնահատականի արժանի փաստաթուղթ է: ՀՀ կառավարությունը 10.03.2011թ.–ին հաստատեց Հայեցակարգը, որի 1.18.-րդ կետով նախատեսվում է փոխել «հետաքննությունե և «նախաքննությունե սահմանադրական հասկացությունների քրեադատավարական հարաբերակցությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունն ինկորպորացնել քրեական դատավարության օրենսգիրք` այն նույնացնելով հետաքննության հետ: 
 
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը հետաքննության սահմաններում ՀՀ քրեական դատավարություն ինկորպորացնելու գաղափարի հիման վրա Հայեցակարգում սահմանվեցին հետևյալ սկզբունքային դրույթները.
 
1. Հետաքննությունը մինչդատական վարույթում նախաքննության ընթացքում կիրառվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց հետ կապված իրավահարաբերությունների ամբողջությունն է: Հետաքննությունը կարող է իրականացվել միայն նախաքննությունը սկսելուց հետո և ինքնըստինքյան վերջանում է նախաքննության ավարտով:
 
2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը քրեական դատավարության օրենսգիրք ինկորպորացնելը և քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործընթացը հետաքննություն անվանելը նպատակ է հետապնդում այն դարձնել ավելի կանխատեսելի, ինչպես նաև ներառել դատախազական հսկողության տիրույթ, ինչը քրեական ընթացակարգի շրջանակներում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման կարևոր գրավական է:
 
3. Քրեական վարույթի ընթացքում հետաքննություն կատարում են այն մարմիններին, որոնք օրենքով իրավասու են իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն: Վերջինս դատավարական բնույթ կարող է ստանալ միայն նախաքննություն կատարող անձի` քննիչի նախաձեռնությամբ, երբ նա նախաքննության խնդիրներից ելնելով համապատասխան հանձնարարություններ է տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն (հետաքննություն) կատարող մարմիններին կամ անձանց:
 
4. Հետաքննության շրջանակներում քննիչի հանձնարարությամբ իրականացվող առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառումները համարվում են գաղտնի քննչական գործողություններ (օրինակ` հեռախոսային խոսակցությունները լսելը, նամակագրությունը վերահսկելը, ներքին դիտումը և այլն), որոնց արդյունքներն ապացուցողական նշանակություն են ստանում միայն դատավարական բոլոր երաշխիքների ապահովման պայմաններում (դատարանի որոշում, քննիչի գրավոր հանձնարարություն, օրենքով սահմանված ընթացակարգ և այլն):
 
Հայեցակարգային այս գաղափարներն արտացոլվեցին նաև Նախագծի սկզբնական տարբերակում, որտեղ սահմանված էր, որ հետաքննությունը կատարվում է քննիչի գրավոր հանձնարարությամբ:  Հետաքննության մարմինն իրավասու է կատարել միայն հանձնարարության մեջ նշված գաղտնի քննչական գործողությունները  (Հոդված 189): Հետաքննությունը կարող է կատարվել միայն նախաքննության ընթացքում: Հետաքննությունն ավարտվում է նախաքննության հետ միաժամանակ: Նախաքննության ավարտման պահին շարունակվող գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվում են (Հոդված 190): Քրեական վարույթից դուրս կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն, եթե քրեական վարույթի ընթացքում չեն ամրագրվել որպես սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապացույց (Հոդված 86): Նշված դրույթներից երևում է, որ Նախագծի սկզբնական տարբերակում հեղինակներին հաջողվել էր իրականացնել Հայեցակարգում ամրագրված` հանցագործության հատկանիշների առկայության դեպքում օպերատիվ հետախուզական գործունեության դատավարականացման խիզախ և առաջադիմական գաղափարը:
 
Միևնույն ժամանակ ի սկզբանե ակնկալվում էր, որ քրեաիրավական ոլորտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների դատավարականացման, քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ–հետախուզական միջոցառումները և գաղտնի քննչական գործողությունները բացառապես քննիչի հանձնարարությամբ  իրականացնելու և առհասարակ նշված գործունեությունը հրապարակային դաշտ բերելու օրենսդրական լուծումները հանդիպելու էր ՀՀ օպերատիվ-հետախուզական մարմինների, մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության դիմադրությանը:
 
Նախագծի վերաբերյալ նշված մարմիններից ստացված կարծիքներում քննադատվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների դատավարականացաման մոտեցումը: ՀՀ ոստիկանության դիրքորոշման համաձայն` «Օպերատիվ-հետախուզական գործունեության և հետաքննության նույնացումն անթույլատրելի է: Հետաքննությունը պետք է դիտել հանցագործությունների մինչդատական քննության առանձին փուլ, որի պայմաններում հետաքննիչը և հետաքննության մարմնի պետը կհանդիսանան քրեական հետապնդման կողմում հանդես եկող ինքնուրույն սուբյեկտներ: Անհրաժեշտ է օրենսգրքում հստակ սահմանել մինչդատական քննության ընթացքում հետաքննության խնդիրները և լիազորությունները:
 
Նպատակահարմար է հետաքննությանը վերապահել ոչ մեծ և միջին ծանրության առանձին հանցագործություններով քրեական վարույթ սկսելու և այն մեղադրական ակտով դատարան ուղարկելու լիազորությունե: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գտնում է. «Հետաքննությունը պետք է դիտել որպես նախաքննությանը նախորդող առանձին փուլ՝ առանց քրեական վարույթ նախաձեռնելու իրավասությանե:
 
Քննարկումների արդյունքում Աշխատանքային խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը գնացին որոշակի փոխզիջումների և Նախագծի լրամշակված տարբերակում սահմանվեց.
 
1. հետաքննությունը կատարվում է նախաձեռնված քրեական վարույթի մասին հետաքննության մարմնի կողմից պատշաճորեն տեղեկանալու հիմքով: Մինչդեռ Նախագծի նախնական տարբերակում սահմանված էր, որ հետաքննությունը կատարվում է քննիչի գրավոր հանձնարարությամբ:
 
2. Հստակեցվեց, որ հետաքննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են կատարվել քննիչի գրավոր հանձնարարությամբ կամ հետաքննության մարմնի նախաձեռնությամբ, իսկ գաղտնի քննչական գործողությունները` բացառապես քննիչի հանձնարարությամբ:
 
3. Հետաքննության շրջանակներում կատարված գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն անհապաղ ներկայացվում են քննիչին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված փաստաթղթերը և որևէ կրիչի վրա ամրագրված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն: 
 
Կարծում ենք նշված փոխզիջումները թույլատրելի չափի են և էականորեն չեն  փոխում Հայեցակարգի հիմքում դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դատավարականացնելու գաղափարախոսությունը, քանի որ Նախագծի լրամշակված տարբերակում պահպանվել է հետևյալ սկզբունքը` քրեական վարույթի շրջանակներում ապացույց կարող են համարվել միայն քննիչի հանձնարարությամբ հետաքննության մարմինների ձեռք բերած տվյալները:
 
Նախագծի լրամշակված տարբերակում սահմանվել է, որ հետաքննության մարմինները գաղտնի քննչական գործողություններ կարող են կատարել միայն քննիչի հանձնարարության հիման վրա, որի արդյունքները կարող են համարվել ապացույց: Հետաքննության մարմինները կարող են սեփական նախաձեռնությամբ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանց արդյունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը, եթե համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով (ՀՀ քր. դատ. օր-ի 86-րդ հոդվածի 2-րդ մաս, 96-րդ հոդվածի 3-րդ մաս):
 
 
ՄԱՍ 2
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական 
գործունեության բարեփոխումների արդի իրավիճակը
 
Իրավաբանական հանրությունում շարունակվում է ակտիվորեն քննարկվել քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների հարաբերակցության հարցը: Քննարկումների ընթացքում մասնակիցներն արտահայտում են հակասական կարծիքներ և դիրքորոշումներ, ինչը շատ դեպքերում պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեության տեսության և պրակտիկայի վերաբերյալ  անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության բացակայությամբ: Թեև 2007թ-ից գործում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե ՀՀ օրենքը (այսուհետ՝ ՕՀԳ մասին ՀՀ օրենք), սակայն շատ իրավաբաններ բավարար չափով չեն տիրապետում օպերատիվ-հետախուզական գործունեության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հանցագործության կանխման և խափանման իրավական գործիքների և ապացույցների հավաքմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների տարբերակման չափանիշներին:
 
Անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքների բացակայության հետևանքով բանավիճող կողմերը խոսում են տարբեր «լեզուներով և տերմինաբանությամբե: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներն, օգտվելով այս ոլորտի փակ լինելու հետևանքով մասնագետների մոտ բավարար տեղեկատվության բացակայության հանգամանքից, օպերատիվ-հետախուզական միջոցառումները դատավարականացնելու դեմ բերում են այնպիսի փաստարկներ, որոնք որևէ կապ չունեն Հայեցակարգի հիմքում դրված գաղափարախոսության հետ: Այսպես, օպերատիվ-հետախուզական մարմինների վկայակոչած հիմնական փաստարկներն են.
 
1. Օպերատիվ–հետախուզական միջոցառումներ բացառապես քննիչի հանձնարարությամբ իրականացնելու դեպքում, քանի դեռ չլինի քննիչի հանձնարարությունը, օպերատիվ-հետախուզական մարմինները չեն կարող իրականացնել որևէ գործունեություն:
 
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները դատավարականացնելու դեպքում կգաղտնազերծվեն գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց տվյալները, քննիչը և դատախազը կտեղեկանան նրանց մասին, որի արդյունքում գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք կհրաժարվեն համագործակցել օպերատիվ-հետախուզական մարմինների հետ:
 
3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները դատավարականացնելու դեպքում, քանի դեռ չի նախաձեռնվել քրեական վարույթ, հնարավոր չի լինի կանխել, խափանել հանցագործությունները, ձեռնարկել իրավիճակից բխող անհետաձգելի միջոցառումներ:
Օպերատիվ-հետախուզական մարմինների ներկայացուցիչների բերված փաստարկների իրավաչափությունը վերլուծելու նպատակով առաջարկում ենք քննարկել`
    1. գործող իրավակարգավորումների շրջանակներում հետաքննության  և օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերությունների հիմնախնդիրները,
   2. հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերության  բարեփոխման  սկզբունքները, 3. հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումների իրականացման նվազագույն միջոցառումները:
 
 
Հետաքննության  և օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերությունների արդի հիմնախնդիրները
 
Ներկայումս օպերատիվ-հետախուզական մարմինները քրեաիրավական ոլորտում իրենց գործունեությունն իրականացնում են նախաքննության մարմիններից ավտոնոմ այն իմաստով, որ շատ հաճախ նախաքննության մարմինները նախապես տեղյակ չեն լինում օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հանցագործության փաստով ապացույցներ հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին:
 
Այսպես, եթե օպերատիվ-հետախուզական մարմինները հանցագործության մասին հաղորդում են ստանում, օրինակ` կաշառք պահանջելու վերաբերյալ, ապա նրանք օրենքով սահմանված կարգով դիմում են դատարան, համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում իրականացնում են կաշառք տալու նմանակում միջոցառումը, որի արդյունքում ստացված տեսաձյանագրառումը և այլ նյութերը ներկայացնում են քննիչին, ով հարուցում է քրեական գործ, քննչական գործողություններ կատարելու եղանակով ապացույցի կարգավիճակ է տալիս կաշառք տալու նմանակման ընթացքում ձեռք բերված տեսաձայնագրառմանը և այլ տվյալներին: Փաստորեն այս դեպքում օպերատիվ-հետախուզական մարմինը, տեղեկանալով հանցագործության մասին, առանց քրեական վարույթ նախաձեռնելու, առանց քննիչին տեղեկացնելու սկսում է ապացույց հավաքելու գործընթաց: Նման կարգավորումը և ձևավորված պրակտիկան առաջացնում են հետևյալ հիմնախնդիրները:
 
1. Մարդու իրավունքների երաշխիքների անտեսում և արդյունավետ վերահսկողության բացակայություն: Առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն, ընդհանուր առմամբ, փակ գործունեություն է, որի ընթացքում մարդու իրավունքների ապահովման երաշխիքների պահպանումը դուրս է արտագերատեսչական արդյունավետ վերահսկողությունից: Այսպես, դատարանը թույլատրում է իրականացնել հեռախոսային խոսակցության վերահսկում միջոցառումը, սակայն հետագայում չի ստուգում այդ միջոցառումների իրականացման ընթացակարգը կամ շարունակելու անհրաժեշտությունը: ՕՀԳ մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող 2 ամսից ավելի լինել:
 
Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար օրենքով սահմանված կարգով: Հեռախոսային խոսակցությունը լսելու միջոցառման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել: Առերևույթ հանցագործության հատկանիշների հիմքով քրեական վարույթի շրջանակներից դուրս նման միջոցառումների իրականացման դեպքում բացակայում է օրենսդրական այս պահանջի նկատմամբ արտագերատեսչական ուրևէ վերահսկողությունը:
 
Մարդու իրավունքների համապատասխան երաշխիքների բացակայության դեպքում մարդու սահմանադրական իրավունքները կարող են շարունակվել սահմանափակվել երկու ամիսց ավելի ժամկետով, եթե նույնիսկ վերացել են գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու իրավաչափ նպատակները (օրինակ` օպերատիվ-հետախուզական մարմինը հեռախոսային խոսակցության վերահսկման ընթացքում ձեռք է բերել անհրաժեշտ տեղեկությունը, սակայն իրավաչափ նպատակի բացակայության պարագայում շարունակում է հեռախոսային խոսակցության վերահսկողությունը նույնիսկ երկու ամիսն անցնելուց հետո):
 
Մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից իրավիճակն առավել սրվում է, երբ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում ապացույց հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը չի տալիս բավարար արդյունքներ և ձեռք չեն բերվում քրեական գործ հարուցելու հիմքեր: Այս իրավիճակում, մարդը, ում նկատմամբ իրականացվել են գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրանց ավարտից հետո չի տեղեկացվում իր վերաբերյալ իրականացված գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին, ուստի չի կարող պահանջել ոչնչացնելու իր վերաբերյալ ձեռք բերված նյութերը: 
 
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտում և ապացույցների թույլատրելիության վիճարկում: Մեր իրականացրած հարցումների եւ դիտարկումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ - հետախուզական մարմինների աշխատակիցների աշխատանքի առավել անցանկալի հատվածը փաստաթղթեր կազմելն է:
 
ՕՀԳ մասին ՀՀ օրենքով սահմանված են հետևյալ հիմնական փաստաթղթերը` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը (37 հոդված), օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը (38 հոդված), օպերատիվ-հետախուզական միջոցառումների արձանագրությունը (40 հոդված): Պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վրա հիմնված քրեական գործերով դատաքննության ժամանակ պաշտպանները վիճարկում են օպերատիվ աշխատակիցների կայացրած փաստաթղթերի իրավաչափությունը, կամ էլ նման փաստաթղթերի բացակայության հիմքով ողջ օպերատիվ-հետախուզական միջոցառման և դրա  արդյունքների թույլատրելիությունը:
 
Պետք է ընդունենք, որ հաճախ  պաշտպանների բերված փաստարկները հիմնված են օրենքի պահանջների վրա: Ավելին, շատ դեպքերում օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից չեն պահպանվում նույնիսկ օրենքի ձևական պահանջները: Այսպես, ՕՀԳ մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը (ընդգծումը մերն է):
 
ՀՀ ոստիկանության համակարգում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար միջնորդությունը դատարան  պետք է ներկայացնի ՀՀ ոստիկանության պետը, մինչդեռ  ձևավորված պրակտիկայի համաձայն` նշված փաստաթղթերը դատարան է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալը: Պաշտպանության կողմն, օրենսդրական այս պահանջի անտեսումը, կարող է դիտարկել մարդու իրավունքների խախտման հարթությունում, քանի որ օրենքը մարդու սահմանադրական իրավունքների սահմանափակման համար դատարան դիմելու պատշաճ սուբյեկտ է ճանաչել առավել բարձր երաշխիք հանդիսացող ՀՀ ոստիկանության պետին և ոչ թե ոստիկանության պետի տեղակալին: Ի դեպ, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 02.10.2012թ. վճռի 128-րդ կետում Եվրոպական դատարանը հեռախոսային խոսակցության վերահսկումը բացառապես կոնկրետ ծառայության ղեկավարի կողմից ներկայացված հիմնավոր միջնորդությամբ թույլատրելը դիտել է որպես իշխանության կողմից կամայական միջամտության դեմ երաշխիք: 
 
Ապացուցողական նշանակություն ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի պատշաճ ձեւակերպման օրենսդրական պահանջների նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ի տարբերություն քննիչի և դատախազի, օպերատիվ-հետախուզական մարմնի աշխատակիցը, իր գործունեության ընթացքում չի առնչվում պաշտպանների կողմից ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունների քննարկմանը և դատարանում երբեք հարկադրված չի եղել այս կամ այն ապացույցը օրենքի խախտմամբ ձեռք բերելու հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել:
 
3. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու փաստացի հնարավորության բացակայություն: Մեր ունեցած տեղեկություններով հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրական հնարավորություն ունեն ՀՀ ոստիկանության միայն հանրապետական մարմինների իրավասու ստորաբաժանումները: ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին չի տրամադրվում իրավական ակտերով սահմանված հատուկ տեխնիկական միջոցներ (օրինակ` տեսախցիկներ և այլն), որի արդյունքում նրանք փաստացի զրկվել են հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ տարրական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, ինչն էլ էապես սահմանափակում է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների` հանցավորության դեմ պայքարի և ընթացքի մեջ գտնվող հանցագործության փաստն օբյեկտիվորեն ամրագրելու հնարավորությունը:
 
Այսպես, եթե ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումը նախապես տեղեկացված է փողոցում փոխհրաձգության և կռվի մասին, ապա հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ արտաքին դիտում իրականացնելու նպատակով նրանք պետք է դիմեն հանրապետական մարմինի իրավասու ստորաբաժանմանը, որի աշխատակիցներն էլ պետք է կազմակերպեն միջոցառման իրականացումը: Նման բյուրոկրատական գործընթացի բարդություններից խուսափելու համար ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները հաճախ խուսափում են նախաձեռնել տեսանկարահանմամբ կամ տեսաձայնագրառմամբ զուգակցվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եղանակով նախապատրաստվող կամ ընթացքի մեջ գտնվող հանցագործությունների օբյեկտիվ փաստը ամրագրելու գործընթացը: Չունենալով աշխատանքի արդյունավետ միջոցներ` ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն ընտրում են  ավանդական, սակայն իր դարն ապրած աշխատաոճը, այն է` հանցագործության կատարման ընթացքում հնարավոր կասկածյալներից բացատրություն վերցնելու պրակտիկան:
 
Օրինակ` երեխաներին պարբերաբար մուրացկանության մեջ ներգրավող անձի նկատմամբ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ արտաքին դիտում կազմակերպելու փոխարեն, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները տվյալ անձին հրավիրում են ՀՀ ոստիկանություն և երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու կասկածանքի կապակցությամբ բացատրություն վերցնում: ՀՀ իրավապահ մարմինները, նման աշխատաոճի հետևանքով բացահայտելով իրենց, կորցնում են  ընթացքի մեջ գտնվող հանցագործության օբյեկտիվ փաստը ֆիքսելու և անհերքելի ապացույց  ձեռք բերելու հնարավորությունը: Նման իրավիճակներում կասկածյալը կարողանում է հակազդել իրավապահ մարմինների հետ համագործակցող անձանց և հարկադրել փոխելու ցուցմունքները: Կարծում ենք ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները պետք է հնարավորություն ունենան դատարանի որոշմամբ իրականացնել հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ օպերատիվ–հետախուզական այնպիսի միջոցառումներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում մարդու սահմանադրական իրավունքների հետ, օրինակ` բնակարան չհամարվող շինությունում ներքին դիտումը, արտաքին դիտումը, բնակարանից դուրս կաշառք տալու կամ ստանալու նմանակումը:
 
 
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերությունները բարեփոխելու սկզբունքները
 
Հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական գործունեության փոխհարաբերությունների բարեփոխման հիմքում ընկած են հետևյալ հիմնական դրույթները:
 
1. Առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով ապացույց հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների (գաղտնի քննչական գործողությունների) իրականացումը բացառապես քրեական վարույթի շրջանակում:
 
Ինչպես նշվեց, գործող պրակտիկայի համաձայն, եթե օպերատիվ-հետախուզական մարմինները կոնկրետ հանցագործության մասին ստանում են տեղեկություններ, օրինակ` կաշառք պահանջելու մասին, ապա քրեական վարույթի շրջանակներից դուրս, առանց քննիչի գիտության փաստացի իրականացնում են ապացույցների հավաքման գործընթաց, օրինակ` իրականացնում են կաշառք տալու նմանակում: Օպերատիվ-հետախուզական մարմինն այդ միջոցառումների արդյունքում ստացված նյութերը, այդ թվում տեսանկարահանումները, որպես ապացույց ներկայացնում է քննիչին, այն պարագայում, երբ քննիչն ապացույց հավաքելու գործընթացին չի մասնակցել: Մինչդեռ քրեական վարույթում ապացույցների հավաքման կենտրոնական սուբյեկտը քննիչն է, ուստի անթույլատրելի է կոնկրետ հանցագործության փաստով, առանց քննիչի գիտության և նրա կողմից գաղտնի քննչական գործողությունների փաստաթղթավորման, իրականացնել ապացույցների հավաքմանն ուղղված գործողություններ, այնուհետև դրա արդյունքները ներկայացնել քննիչին: Քննիչն ի սկզբանե պետք է տեղեկացվի գաղտնի քննչական գործողություններ կատարելու ճանապարհով ապացույցներ հավաքելու մասին և ապահովի այդ գործողության որակյալ փաստաթղթավորումը: 
 
Բացի այդ, նման գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից կազմված փաստաթղթերը շատ հաճախ չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, որի հետևանքով դատարաններում վիճարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցները: Մինչդեռ ապացույցների թույլատրելիության կանոններին տիրապետող քննիչի կողմից կամ նրա գիտությամբ կազմված փաստաթղթերն առավելապես կհամապատասխանեն օրենքի պահանջներին: Քննիչի հանձնարարությամբ իրականացվող գաղտնի քննչական գործողությունների փաստաթղթավորումը կկազմակերպվի քննիչի կողմից, իսկ դրա օրինականության համար պատասխանատու կլինի հսկողություն իրականացնող դատախազը:
 
2.  Քրեաիրավական (ապացուցման) նպատակ չհետապնդող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը քրեական վարույթից դուրս 
Օպերատիվ-հետախուզական գործունեության դատավարականացումը, այն քրեական վարույթի դաշտ բերելը վերաբերում է բացառապես առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով ապացույց հավաքելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: Թերևս, օպերատիվ-հետախուզական մարմինների ներկայացուցիչների մոտ այս ոլորտի բարեփոխումների հիմնական թյուրըմբռնումը հանգում է հետևյալին. 
 
Առաջին, միմյանց են խառնում մի կողմից` առերևույթ հանցագործության հատկանիշների հիմքով օպերատիվ-հետախուզական միջոցառումների (գաղտնի քննչական գործողությունների) միջոցով ապացույց հավաքելու գործունեությունը, մյուս կողմից «Ոստիկանության մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով հանցագործության մեջ կասկածվող անձին բռնելը, հանցագործության խափանումը, ականների, պայթուցիկ նյութերի վնասազերծումը եւ այլն: Պետք է հստակ գիտակցել, որ հանցագործին բռնելը, պայթուցիկ նյութերի վնասազերծելը չեն համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրանք իրականացվում են «Ոստիկանության մասինե ՀՀ օրենքի հիման վրա: Այս բարեփոխումները վերաբերում են բացառապես անձի մեղավորությունը հիմնավորելու համար ապացույց հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների դատավարականացմանը և քրեական վարույթի դաշտ բերելուն: 
 
Երկրորդ, Նրանք կարծում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների դատավարականացման դեպքում դադարեցվելու է ՕՀԳ մասին ՀՀ օրենքի գործողությունը և զրկվելու են քրեաիրավական ոլորտից դուրս և ապացուցման նպատակ չհետապնդող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել:  Մինչդեռ բարեփոխումների Հայեցակարգից նման բան չի բխում, քանի որ, ինչպես նշվեց, դատավարականացվում է օպերատիվ-հետախուզական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է առերևույթ հանցագործության հատկանիշների հիմքով օպերատիվ-հետախուզական միջոցառումների (գաղտնի քննչական գործողությունների) կատարմամբ ապացույց հավաքելուն: Ավելին, օպերատիվ-հետախուզական մարմինները ՕՀԳ մասին ՀՀ օրենքի հիման վրա, առանց քրեական վարույթ նախաձեռնելու, առանց քննիչի հանձնարարության կարող են իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հետևյալ երկու դեպքերում.
 
2.1 Հանցագործության հատկանիշներ չպարունակող վտանգի առկայության դեպքում առանց քրեական վարույթի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման թույլատրելիություն: Oպերատիվ-հետախուզական մարմինները իրավասու են դեռևս հանցագործության չվերաճած վտանգի, (կանխում, խափանում և այն) դեպքում, առանց քրեական վարույթ նախաձեռնելու, ինքնուրույն իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն: Օրինակ` միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամն օրինական կարգով հատում է ՀՀ պետական սահմանը, նրա արարքներում բացակայում են կոնկրետ հանցագործության հատկանիշներ: Նման իրավիճակում առկա է վտանգ, ուստի ազգային անվտանգության մարմիններն առանց քրեական վարույթ նախաձեռնելու և առանց քննիչի գիտության տվյալ անձի նկատմամբ իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Եթե այդ ընթացքում պարզվում է, որ անձի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա օպերատիվ-հետախուզական մարմինները պարտավոր են դիմել քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար, որի շրջանակներում մարդու իրավունքների ապահովման դատավարական երաշխիքների պահպանմամբ, կիրականացվի գաղտնի քննչական գործողությունների միջոցով ապացույցների հավաքման գործընթաց: Օպերատիվ-հետախուզական գործունեության (ոստիկանական գործունեության) և դատավարական գործունեության նման տարանջատում առկա է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
 
Եթե օպերատիվ-հետախուզական մարմինները վտանգի հիմքով, քրեական վարույթից դուրս, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի ընթացքում պարզ է դառնում առերևույթ հանցագործության հատկանիշներ, և նրանք չեն դիմում քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար, այլ սկսում են իրականացնել նոր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա դա կդիտվի ոչ բարեխիղճ գործունեություն, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տվյալները չեն կարող օգտագործվել որպես ապացույց:
 
Հանցագործության հատկանիշներ չպարունակող վտանգի կապակցությամբ բարեխղճորեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պետք է ներկայացվեն վարույթն իրականացնող մարմնին, որոնք օրենքով սահմանված կարգով կճանաչվեն ապացույց: Այս մոտեցումը որոշակի առումով արտացոլված է Նախագծի 96-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով:
 
2.2 Ոչ քրեաիրավական նպատակներով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման թույլատրելիություն: ՕՀԳ մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում թվարկված են օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի` քրեաիրավական բնույթի նպատակներ (հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը, քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը և այլն) և ոչ քրեաիրավական (օպերատիվ-ստուգողական աշխատանքի նպատակներ): Ոչ քրեաիրավական նպատակներից են` 
 
1. պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը, 
 
2. ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.
 
3. օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.
 
4. ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
 
5. սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
 
6. օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.
 
7. ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.
 
8. օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը:
 
Ինչպես նկատում ենք, նշված նպատակներով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքում բացակայում են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տեղեկությունները, չկա ապացույց հավաքելու նպատակ, ուստի բացակայում է նաև քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն: Ակնհայտ է, որ օրինակ` ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձին ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն քրեական վարույթից դուրս: 
 
Միևնույն ժամանակ, ՕՀԳ մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեության ոչ քրեաիրավական բնույթի նպատակների և առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պայմանների միջև առկա են որոշակի անհամապատասխանություն: Այսպես, ՕՀԳ մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ներքին դիտումը, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում,  հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ:
 
Նման կարգավորումից բխում է, որ եթե օպերատիվ-հետախուզական միջոցառման նպատակն ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելն է, ապա այս դեպքում չեն կարող իրականացվել այնպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց իրականացման համար պահանջվում է հանցագործության մեջ կասկածի առկայություն: Բանն այն է, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի դիմում ներկայացրած անձը ոչ մի հանցագործության մեջ չի կասկածվում, ուստի նրա նկատմամբ չի կարող իրականացվել օրինակ` հեռախոսային խոսակցության վերահսկում: Կարծում ենք, որ նման անհամապատասխանությունը պետք է վերացնել՝ թույլատրելով ոչ քրեաիրավական նպատակներով իրականացնել անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ:
 
3. Օպերատիվ-հետախուզական մարմինների գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց բացահայտման անթույլատրելիություն:
Ապացույց հավաքելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումները քրեական դատավարության դաշտ բերելը (գաղտնի քննչական գործողությունները)  բնավ չի նշանակում, որ քննիչը կամ դատախազը  տեղեկանալու են գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց տվյալներին: Հետաքննության մարմինները, առանց գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց տվյալները բացահայտելու, հնարավորություն ունեն քննիչի հանձնարարությամբ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները (գաղտնի քննչական գործողությունները):
 
 
Հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումների իրականացման նվազագույն միջոցառումները
 
Վերը նշված սկզբունքների հիման վրա հետաքննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փոխհարաբերակցության առկա խնդիրները լուծելու նպատակով, առաջարկում ենք ձեռնարկել հետևյալ նվազագույն միջոցառումները.
 
1. Առերևույթ հանցագործության (այդ թվում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստման և փորձի) հատկանիշներով ապացույց հավաքել բացառապես քրեական վարույթի շրջանակներում` քննչական և գաղտնի քննչական գործողությունների միջոցով: Այս գործունեության իրավական հիմքը պետք է լինի ՀՀ քր. դատ. օր-ը: Այս նպատակով անհրաժեշտ է նպաստել ապացույց հավաքելու ոլորտում օպերատիվ-հետախուզական միջոցառումները դատավարականացնելու և հետաքննության հասկացության մեջ ընդգրկելու գաղափարի կենսագործմանը: 
 
2. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե ՀՀ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, առանց քրեական վարույթ նախաձեռնելու, պետք է իրականացվեն երկու դեպքում, 1. հանցագործության չվերաճած վտանգի առկայության դեպքում, 2. ոչ քրեաիրավական նպատակներով (օրինակ` օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տալու նպատակով): 
Այս նպատակով անհրաժեշտ է.
Ա.«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե ՀՀ օրենքից վերացնել բոլոր այն դրույթները, որոնք օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը կապվում է հանցագործության հիմքով ապացույց հավաքելու հետ, 
Բ. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե ՀՀ օրենքում ներմուծել «վտանգե հասկացությունը, տալ դրա բնորոշումը և հստակ սահմանել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացվում է հանցագործության չվերաճած վտանգի հիման վրա և ոչ քրեաիրավական նպատակներով: 
 
3. Մինչև վերը նշված միջոցառումների իրականացումը, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին հնարավորություն տալ իրականացնելու հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ այնպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք անմիջապես չեն առնչվում սահմանադրական արժեքներին: Դրանք են` տեխնիկական միջոցառումների կիրառմամբ արտաքին դիտում, բնակարան չհանդիսացող շինությունում ներքին դիտում, բնակարան չհամարվող տարածքում կաշառք տալու և ստանալու նմանակում: 
Այս նպատակով անհրաժեշտ է. 
 
Ա. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ աշխատակիցներին տրամադրել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (գաղտնի քննչական գործողություններ) իրականացնելու համար անհրաժեշտ հատուկ տեխնիկական միջոցներ, 
Բ. նման բնույթի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (գաղտնի քննչական գործողություններ) իրականացնելու իրավական հիմքերի, կարգի և տակտիկական հնարքների վերաբերյալ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: 
 
 
Ղամբարյան Արթուր
Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ
 
 

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]