Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից 10/07/2013   12:53  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն  այս պահին արդեն Ազգային ժողովում է, սակայն չեն դադարում տարբեր կողմերից  հնչել քննադատություններ ու մտահոգություններ դրա որոշ նորահայտ դրույթների վերաբերյալ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նախագիծը մշակած ու լրամշակած աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը հայտնեց, որ նախագիծն «ըստ էության մշակված փաստաթուղթ   է,   կան լրամշակելու որոշակի փոքր աշխատանքներ՝ կապված  ներքին հակասությունների բացառման հետ, դրանց որոշ մասը տեխնիկական է»:

- Անգամ նախագծի ընդդիմախոսներն ընդունում են,  որ նախագիծը   միանգամայն նոր փաստաթուղթ է՝  նոր մոտեցումներով, բայց նաև հնչում են մտահոգություններ:

- Շատ ճիշտ նկատեցիք, մեծ թվով նորարարություններ կան օրենսգրքում, լիովին, սկզբունքորեն նոր օրենսգիրք է: Օրենսգիրքն ամբողջությամբ կազմված է հակակշիռների ու զսպումների մեխանիզմների վրա:   Նոր լինելը որոշակի հետևանքներ է առաջացնում:  Հետևանքներից մեկն էլ այն է, ընդհանրապես մարդկային էությունն  է այդպիսին,  մեր հասարակությունը՝  ոչ միայն քրեական դատավարության օրենսգիրքը, ցանկացած նոր բան ընդունում է մտավախությունով,  սվիններով՝  չեն պատկերացնում ինչ է  նորը,  որոշ դեպքերում՝  չեն էլ ուզում իմանալ: Շատ նոր գաղափարներ,  որ դրված են օրենսգրքի մեջ,  հանպատրաստից շատերի կողմից քննադատվել են,  բայց մինչև որոշակի ժամանակահատված, երբ հնարավորություն է եղել բաց երկխոսությունների, քննարկումների միջոցով պարզաբանել, մանրամասնել, մեկնաբանել այդ դրույթները, և նրանց մտավախությունների գերակշռող մեծամասնությունը փարատվել է, երբ որ մարդիկ հասկացել են ինչի մասին է խոսքը: 

Աշխատանքային խումբն անընդհատ բախվել է նաև քննադատությունների երկրորդ տեսակին՝  առաջին հերթին գերատեսչական շահագրգռվածությանը.  որոշակի կառույցներ իրենց գերատեսչական խնդիրներից ելնելով՝  որոշակի դրույթներ չէին ընդունում, որովհետև դրանով գերատեսչական շահեր ու լիազորություններ էին սահմանափակվում:  Քննադատությունների երրորդ պատճառը՝  անձնական հետաքրքրությունները,  իսկ  որոշ դեպքերում նաև նյութական հետաքրքրություններն են:

Մենք Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վրա   շուրջ երեք տարի աշխատելու ընթացքում ի սկզբանե  որդեգրել ենք բաց, թափանցիկ երկխոսության, բոլորի հետ ցանկացած հարց քննարկելու քաղաքականությունը: Մինչև անգամ անհատ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարարություն են  ուղարկել գրավոր առաջարկություններ, որոնք  քննարկվել են աշխատանքային խմբի կողմից՝ այդքան բաց ենք եղել:   Ցավոք, մեր գործընկերները, որոնց հետ մենք ակնկալում էինք աշխատել, բոլորը մեր նման աշխատաոճով չեն աշխատել:

 Օրենսգիրքը զարգացման որոշակի փուլեր անցավ, ամեն փուլից հետո լինում էին քննարկումներ: Մասնավորապես, ոստիկանությունը, դատախազությունը քննադատության ու առաջարկությունների բավականին   ծավալուն փաթեթներ էին ուղարկել, քննադատությունը  տարբեր էր՝  կառուցողական  էր  և  ոչ կառուցողական: Մինչդեռ ՀՀ  փաստաբանների պալատից երբեք գրավոր  որևիցե փաստաթուղթ, առաջարկություն, կարծիք չենք ստացել,  քննադատություն եղել է, բայց ոչ կոնստրուկտիվ: Մեր համար ցավալի է այն հանգամանքը, որ քննադատությունները հնչում են էպիզոդիկ, պատեհ կամ անպատեհ առիթներով,  և ամենավատը, որ այդ քննադատությունները հնչում են այն բանից հետո,  երբ որ երկար կոնսուլտացիաների ընթացքում բացատրվել, պարզաբանվել են որոշակի երևույթներ՝ այդ նորի հետ կապված, բայց  ստացվում է, որ կան կառույցներ կամ մարդիկ, որոնք  չեն ուզում դա հասկանալ,  առավել ևս վատ է, եթե չեն կարողանում:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ծագեց թերևս ամենախնդրահարույց դրույթներից մեկը՝ մեղադրյալների խոստովանական ցուցմունքների դեպոնացման գաղափարը:

- Դեպոնացման գաղափարը երկար նախապատմություն ունի,  այդ երևույթն ինքնին նոր է մեր դատավարության մեջ,  նախաձեռնությունը  եկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  փորձագիտական խմբից, որը 2008թ. մարտի 1-ի գործերով     իրականացրել էր  դատավարությունների մոտիթորինգ և դրա արդյունքում բավականին մեծ զեկույց էր ներկայացրել, որի մեջ նաև կոնսիլիդացված առաջարկություններ կային, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել արդարադատության որակը բարելավելու համար:  Դեպոնացման գաղափարն առնչվում էր  վկաներին՝ եթե  նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները չեն կարողանալու հարգելի պատճառներով ներկայանալ դատարան  և  առաջանալու է մեղադրյալի՝  նրանց հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու խնդիր, այդ վկաների ցուցմունքը պետք է դեպոնացնել:  Այսինքն՝ մինչդատական վարույթում վկաները պետք է դատավորի ներկայությամբ հարցաքննվեն,  և կողմը հնարավորություն ունենա իրեն հարցեր տալու,  որպեսզի վկայի ցուցմունքը հետո կարողանան օգտագործել: Սա ընդհանուր գաղափարն  էր՝ մենք այդ գաղափարը վերցրեցինք, մշակեցինք, այդ գաղափարի հիման վրա, որը   ենթադրում էր  անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող որոշակի  ընթացակարգ՝   ծագեց ևս մեկ գաղափար՝   մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման գաղափարը,  փորձել  ենք  զարգացնել այդ երևույթը:

Ինչի՞ց   ծագեց այդ գաղափարը՝ մենք ունեինք համատարած պատկերացում հանրության մեջ,  որ բոլոր գործերով բոլոր խոստովանական ցուցմունքները ձեռք են բերվում  բռնություններով, խոշտանգումներով, այդ պատկերացումներն ըստ էության կանխավարկածի մակարդակով էին,  որ բարեխիղճ քննիչ չկա,  բոլորը, ներողություն, սրիկաներ, հանցագործներ  են՝  ցուցմունք տալուն դրդելը  հանցագործություն է, և այդ պատկերացումն  ամրապնդվում էր, երբ մեղադրյալը դատարանում  հրապարակային հայտարարում էր, որ այն ցուցմունքը ձեռք է բերվել կտտանքների ազդեցության տակ: Շատ հաճախ այդպիսի քայլին  մեղադրյալներին դրդում են, և դա գաղտնիք չէ,  և ես դա ցավով եմ հիմա ասում, որովհետև ինքս էլ եմ փաստաբան,  իրենց պաշտպանները՝ որոշակի նկատառումներից ելնելով,  գործի ապացուցողական զանգվածը կասկածի տակ դնելու, գործի քննությունը ձգձգելու՝ ներառյալ որոշակի շահադիտական նպատակ հետապնդելու պատճառով՝   կան  փաստաբաններ, որոնք  գումար են վաստակում ժամանակահատվածի համար:   Մի խոսքով՝ մենք ունենում էինք օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ վիճակներ,  տարբեր իրադրություններ, որոնց առանցքը միշտ  բռնությամբ ձեռք բերված ցուցմունքներն էին:   Բացի այդ,  մենք  դատական իշխանության  հեղինակություն բարձրացնելու խնդիր էինք ունենում, որովհետև   հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ  բոլոր  ցուցմունքները ձեռք են բերվել բռնությամբ,  դատարանն ընդամենը հաստատում է այդ ցուցմունքները: Սովորաբար պաշտպանության  կողմը միջնորդում էր   քննիչին հարցաքննել որպես վկա, և բնականաբար ցանկացած քննիչ՝   նույնիսկ բռնություն գործադրած լինելու պարագայում ասում էր, որ  այդպիսի բան չի եղել.   անցել է բավականին երկար ժամանակ,   որևիցե   հետք չկա,  ոչ մի ապացույց չկա,  դատարանը հաստատում էր քննիչի վարկածը և հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ դատարանը  ընդամենը բռնություն գործադրողներին հովանավորում է: Խնդիր դրվեց այդ երևույթի դեմ պայքարելու, և պատկերացում փոխելու, բնականաբար ոչ ոք    հարյուր տոկոսով որևիցե երկրում չի կարող  ապահովագրել, որ որևիցե մեղադրյալ երբևիցե  բռնության կամ սպառնալիքի չի ենթարկվի: Դա անհասանելի նպատակ է:  Բայց հնարավոր է  մեխանիզմներ մշակել՝  նվազեցնելու դրանց հնարավորությունը, և   այդ մեխանիզմները պետք է սկսեն գործել մինչև մեղադրյալից ցուցմունք վերցնելը, այլ  ոչ թե  ցուցմունք վերցնելուց հետո, երբ  դատարանում են  փորձում  պայքարել   ցուցմունքի ձեռք  բերման օրինականության դեմ:  Դրա համար ներդրվեց դեպոնացման  գաղափարը:

Նախագիծն ասում է, որ բոլոր դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, այսինքն՝ անկախ նրանից անձը պաշտպան ուզում է, թե ոչ, պաշտպանը պետք է ներկա լինի, և նրա ներկայությամբ անձը կարող է  հրաժարվել նրանց ծառայություններից:  Սրանով մենք նվազագույնի ենք հասցրել  բոլոր հնարավոր դեպքերը, երբ  քննիչները, կամ հետաքննության մարմնի աշխատակիցները անձին  ասում էին՝ պաշտպան չես ուզում,  չէ՞,  ապա անձի   համաձայնությունը ստանալուց հետո պաշտոնյան  ասում էր՝    գրիր,  որ չես ուզում: Հիմա  ցանկացած հրաժարում պետք է լինի պաշտպանի ներկայությամբ, իսկ    երբ  պաշտպան կա՝   դեպոնացման մասին խոսք չի կարող լինել,  դեպոնացման կարիք չկա: 

 Եթե մեղադրյալը չունի պաշտպան և չի ցանկանում ունենալ, այսինքն՝  պաշտպանի ներկայությամբ հրաժարվել է և ուզում է տալ խոստովանական ցուցմունքներ, մենք այդ ցուցմունքի ստացման գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով  առաջարկում ենք,  որպեսզի  դրան ներկա լինի այդ ցուցմունքի ստացման կողմնակի անկողմնակալ դիտորդ, որը  կաշկանդված չէ այդ հարցով, կողմ չէ,  ոչ մեղադրյալ է ներկայացնում և ոչ էլ նախաքննության մարմին, և որն  իր հեղինակության ուժով  կարող է  ապահովել որոշակի օբյեկտիվ պայմաններ՝  իրավական համակարգում  որպես այդպիսի անձ մենք գտել ենք միայն դատավորին: Խնդիրը հետևյալն է՝ այն բոլոր դեպքերում, երբ որ  մեղադրյալը ցանկանում է խոստովանական ցուցմունք տալ, և եթե  քննիչը ցանկանում է այդ ցուցմունքը դեպոնացնել, որը պարտադիր չէ,   ինքը տանում  է  մեղադրյալին դատավորի մոտ և նրա  ներկայությամբ է հարցաքննում մեղադրյալին,  իսկ  դատավորն ընդամենը հաստատում է  ընթացակարգի իրավաչափությունը: Ընդ որում, այստեղ մենք դրել ենք մի քանի երաշխիք՝   առաջին,  մինչև դեպոնացման ընթացակարգ սկսելը  դատավորն առանձին  հանդիպում  է մեղադրյալի հետ, և նրան  պարզաբանվում է, որ մեղադրյալն ունի    լռելու, պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունք, եթե մեղադրյալը երկուսից մեկից ուզում է օգտվել՝ դեպոնացում չի լինում,  եթե մեղադրյալն ասում է, որ ես գիտեմ, որ այդ իրավունքներն ունեմ, բայց ես ուզում եմ ցուցմունք տալ,  դատավորը հավելյալ պարզաբանում  է՝  եթե դու ցուցմունք տաս, այդ ցուցմունքը հետագայում կօգտագործվի որպես ապացույց քո դեմ դատարանում,  և դու դրանից չես կարող հրաժարվել ըստ էության,  դա՞  էլ է քեզ պարզ: Եթե այս ընթացակարգն անցնելուց հետո դարձյալ մեղադրյալը  շարունակում է պնդել  իր որոշումը, ցուցմունքը դեպոնացվում է:  Մենք տվյալ դեպքում ելնում ենք այն կանխավարկածից, որ մարդն իրոք  հանցագործություն է կատարել, խոստովանում է առանց բռնությունների, առանց կտտանքների, առկա է բարեխիղճ քննիչ: Ես հասկանում եմ, որ մի քիչ բարդ է այդ երևույթն ընկալել որպես կանխավարկած,  որ քննիչն օրինապաշտ քաղաքացի է՝  այնքան ժամանակ,  քանի  դեռ հակառակը մենք չենք ապացուցել կամ հակառակի կասկածները չկան:  Այդ պայմաններում մեղադրյալին հարցաքննում են դատավորի ներկայությամբ,  դատավորը չի հաստատում այդ ցուցմունքի ճիշտ կամ սխալ լինելը, չի ասում, որ այդ ցուցմունքը դուք կարող եք անվերապահ օգտագործել,  դատավորն իր կնիքով ընդամենը հաստատում է, որ հարցաքննությունն անցավ օրինական պայմաններում:

 - Արդյոք սրանով այդ ապացույցին չի տրվում ավելի մեծ նշանակություն։

- Քննարկումներից մեկի ժամանակ տեսակետ հնչեց, որ դուք սրանով ըստ էության այդ ապացույցին տալիս եք առավել նշանակություն,  դուրս է գալիս, որ  խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհի է,  կտանեն դատարան, որը ստիպված կլինի սա ընդունել որպես ապացույց: Մենք համաձայնեցինք տեսակետի  հետ,  ասացինք, որ մտավախությունը տեղին է և լրացուցիչ երկու երաշխիք նախատեսեցինք՝  անձը չի կարող    հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվել, եթե նրա խոստովանական ցուցմունքն այլ ապացույցներով հիմնավորված չէ,  և  եթե, ենթադրենք, դատարանն,  այնուամնեայնիվ,   գնում է այդ քայլին,  նախագծում ավելացրեցինք երկրորդ երաշխիքը՝ Վերաքննիչ դատարանը անվերապահորեն բեկանում է  մեղադրական դատավճիռը, եթե այն կայացվել է միայն  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի հիման վրա:  Երաշխիքներն համարյա թե զրոյի են հասցնում ինչ-որ անօրինական միջոցներով  ցուցմունք կորզելու հնարավորությունը:

Կան տեսական  դատողություններ, որ մեղադրյալին կարող են այնպիսի վիճակի հասցնել, որ բերեն դատավորի մոտ, ու ինքը պատրաստ լինի ցանկացածի մոտ խոստովանել, պրակտիկորեն դրա հնարավորությունը    շատ-շատ փոքր է:  Այս մեխանիզմները շատ ավելի գործուն  են, քան  այսօր գոյություն ունեցողները:  Այնպես որ իրականում դեպոնացման մեջ սարսափելի ոչինչ  չկա: Սա մեր նախնական պատկերացմամբ, բացառիկ դեպքերում կկիրառվի, որովհետև մեղադրյալների մեծ մասն ունենալու են պաշտպաններ, այդ դեպքում դատավորի մոտ տանելու կարիք չկա: Երկրորդ,  քիչ կկիրառվի այն պատճառով, որ սա քննիչի համար պարտադիր չէ. եթե բարեխիղճ, նորմալ քննիչը մեղադրյալի խոստովանությունից բացի ունի 3-4-5 այլ ապացույց, որոնք նրա մեղքն ապացուցում են, կարիք էլ չունի նրա ցուցմունքը դեպոնացնելու:  Քննիչն ասում է ՝  եթե դու հետագայում հրաժարվես  ցուցմունքից,   ես ունեմ ականատես վկաների ցուցմունքներ, փորձագետի եզրակացություն,  իրեղեն ապացույց՝ դանակ՝ քո մատնահետքերով, կարիք չունեմ քո ցուցմունքին հավատալու կամ չհավատալու: Բացառիկ դեպքերում է լինելու,  երբ  որ  քննիչը մտածելով, որ այդ ապացույցը հնարավոր է, որ հետագայում կորստի վտանգի տակ լինի,   գնա դեպոնացման: Ընդ որում,   դեպոնացման ընթացակարգը հոգեբանորեն «հարմարավետ» չէ նաև  քննիչի համար՝    10 քննիչից 9-ը հաստատ կասեն, որ իրենց ավելի հարմար է  իրենց աշխատասենյակում նստել ու  անձին հարցաքննել,  և որ դատավորի մոտ՝ իրավական ու բարոյական  որոշակի սահմանափակումներով,   հարցաքննելն  իրենց համար անսովոր կլինի:  Եվ դա խթանելու է, որ քննիչն ասելու է՝ քեզ պաշտպան է պետք՝ ավելի լավ է դու ունենաս պաշտպան, քան ես գնամ դատավորի մոտ, որովհետև այնտեղ իմ գործելու հավանականությունը շատ ավելի փոքր է,  և ես երաշխիք չունեմ, որ դատավորի հետ զրուցելուց   հետո հանկարծ չես հրաժարվի ցուցմունք տալուց: Կան բազմաթիվ փափկեցնող պատնեշներ, որոնք այս ինստիտուտի  շատ փոքր կիրառության  հնարավորություն են տալիս:

Ես համոզված եմ,  որ այս աղմուկը բարձրացնելու գլխավոր  պատճառներից մեկն  ոչ թե այս պրոցեսն է, այլ այն, ինչ որ հետո է լինելու՝ նախագիծն ասում է, դեպոնացված ցուցմունքից հրաժարվելու դեպքում էլ այն  ապացույց է, իսկ եթե մեղադրյալի ցուցմունքը չի դեպոնացվել, նա պաշտպան չունի ու հրաժարվել է ցուցմունքից, դա մեղադրանքի կողմը չի կարողանալու օգտագործել:  Մտահոգությունները պաշտպանական կողմինն են՝    շատ դեպքերում  որոշ փաստաբաններ իրենց  պաշտպանական տակտիկան կառուցում են  միայն ցուցմունքների ժխտման վրա: Օբյեկտիվորեն ունենք դեպքեր, երբ որ ցուցմունքը հիմնաքարային ապացույց է, մեղադրյալը  խոստովանական ցուցմունք է տալիս, ցույց է տալիս հանցագործության, դիակը թաղելու, հանցագործության գործիքը թաքցնելու վայրը,  առկա է նրա մեղքն ապացուցող փորձաքննության եզրակացություն, պաշտպանն ասում է՝  հրաժարվիր ցուցմունքից, և այդ դեպքում մնացած բոլոր ապացույցները  կասկածի տակ են դրվում, որովհետև ձեռք են բերվել մեկ ապացույցի  հիման վրա:  Արդյունքում՝ ունենում ենք խնդիր արդադատության իրականացման հետ, մի անձի կամքից կախված չի կարող արդարադատության համակարգը մանիպուլյացիայի  ենթարկվել: Մենք ուզում ենք, որ քննիչները լինեն բարեխիղճ և որ բարեխիղճ քննիչը, ինչպես և արդադատությունը  պաշտպանված լինի  ստից և ինտրիգներից:

Շարունակելի

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]