Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Ն.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը 09/28/2013   19:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի  ընդունումը հրատապ է, սակայն առաջարկվող նախագծում առկա են հոդվածներ, որոնք լուրջ խնդիր  կառաջացնեն՝ Հայոց  պետության համար:  Այս մասին «Փաստինֆո»-ի  թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը: 
 
Թերություններից առավել մտահոգիչը ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի «ներմուծումն» է նոր Քրեական դատավարության օրենսգիրք: Պարզ ասած՝ «դեպոնացում» նշանակում է ցուցմունքների սառեցում, դատաքննության ժամանակ՝ ապասառեցում և ներկայացում: Այդ ինստիտուտը վկայի կամ տուժողի ցուցմունքների դեպքում ընդունելի է: Մասնավորապես, եթե խոսքն, օրինակ, վերաբերվում է անձանց, ովքեր ծանր հիվանդության պատճառով կարող են չապրել մինչև դատաքննություն, իսկ նրանց ցուցմունքներն անհրաժեշտ են՝ որոշակի փաստական հանգամանքներ ապացուցելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն անընդունելի է, այն ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի Վիշինսկու ժամանակները,  երբ «ապացույցների թագուհին»  ինքնախոստովանական ցուցմունքներն էին:  
 
Այսպես, մեղադրյալը նախաքննության ընթացքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, որը «տանում են դեպոնացման»՝ հետագայում դատարանին ներկայացնելու համար՝ դատաքննության ժամանակ մեղադրյալը պնդում է իր կողմից տված ցուցմունքը, և դատարանը, որը մեղադրյալին հարց տալու որևէ իրավասություն չունի ու ունի անհասկանալի դերակատարություն,  հաստատում է դեպոնացված ցուցմունքը, այսինքն՝ դատարանը  սահուն կերպով վերածվում է նոտարի: Ըստ Ն.Բաղդասարյանի՝ նորամուծությունը մեղադրյալի պարագայում անթույլատրելի է. «Եթե մենք ունենանք ինքնախոստովանական ցուցմունքը, որևէ  ապացույցով այլևս մենք չենք կարող հերքել կամ հիմնավորել այն»:
 
Արդյունքում, եվրոպական չափանիշներին համապատասխան իրավունքը զարգացնելու փոխարեն հետզարգացում կլինի. քննիչները կձգտեն բոլոր մեղադրյալներին ծեծել-ջարդելով ձեռք բերել ինքնախոստովանական ցուցմունքներ, տանել դեպոնացնել, որպեսզի դատական ապագայում խնդիրներ չունենան: «Նման տեսքով օրենսգրքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մեր պետությունում կմահանա քրեական արդարադատությունը, և այն կվերածվի բռնի ուժով ապացույցներ կորզելու արդարադատության»,- ասաց Ն.Բաղդասարյանը: 
 
Փաստաբանական դպրոցի տնօրենի պարզաբանմամբ՝ ներկայումս առկա իրավիճակը, երբ որպես կանոն դատարանները հիմք են ընդունում  անձանց նախաքննական ցուցմունքները, անգամ եթե  դրանք կորզվել են ճնշումների հետևանքով, և դրվում մեղադրական դատավճռի հիմքում, նույնպես խորհրդային ժամանակների ժառանգություն է: Մինչդեռ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում այդ ինստիտուտը գոյություն չունի. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը որևէ կերպ չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, եթե  դատարանում, բաց դատաքննության ժամանակ անձը չի պնդում փաստերը, որը ներկայացրել է նախաքննության ժամանակ: Տվյալ պարագայում անիմաստ է դառնում  մինչդատական վարույթում մարդկանց վրա ճնշում գործադրել, ծեծել, ուժ, հոգեբանական ճնշում գործադրել՝ ցուցմունքներ կորզելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաև  օրենսգրքի նոր կարգավորումը, որով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում չի պահանջվում հիմնավորել կալանավորելու մասին միջնորդությունը:
 
«Պետք է նախագիծը կազմողները քաջ պատկերացնեին, որ կարելի է անմեղ մարդուն ծանր մեղադրանք առաջադրել, տանել դատարան՝ դատական վերահսկողությունը բացառելով կալանավորել: Այսինքն՝ ասում ենք, հարգելի քննիչներ, բոլոր դեպքերում ծանր հանցագործության մեղադրանք առաջադրեք, որ ստանաք կալանք, հետո կմտածենք, վերաորակե՞նք արարքը, թե՞ ոչ», -ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ «վերաորակումը» լուրջ կոռուպցիոն  ռիսկեր է պարունակում: 
 
Օրենսգրքի նախագծով, ըստ Ն.Բաղդասարյանի, ևս մեկ անգամ փորձ է կատարվում անձի պաշտպանությունը դարձնել ձևական. փաստաբանին  տրվում է ապացույց ձեռք բերելու իրավունք՝ առանց   լիազորությունների: Մասնավորապես, ըստ փաստաբանի, օրենսդրությունը պետք է հստակ սահմանի ապացույցներ ձեռք բերելու ընթացակարգերը, ինչպես արվում է հետաքննիչի,  քննիչի,  դատախազի, դատավորի դեպքում. «Պետք  է  այդ շարքում գրված լինի նաև փաստաբան»:    
         
Խնդրահարույց է նաև Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում հայցի հարուցման փուլի փոփոխման դրույթը. հայցը հարուցվում է դատաքննության ժամանակ, ոչ թե մինչդատական վարույթում: Ըստ այդմ, միայն դատաքննության ժամանակ կարելի է միջնորդել, որ արգելանք դրվի պատասխանողի գույքի վրա, պատասխանող, իմանալով հայց հարուցելու մասին, պարզապես կօտարի իր գույքը. «Հայց ներկայացնելու և գույքային  պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը գոյություն չի ունենա քրեական դատավարությունում»:  
 
Ն.Բաղդասարյանը նշեց, որ թերությունները վերացնելու առաջարկների մասին Փաստաբանական դպրոցը կազմել է փաստաթուղթ, քննարկման դրել այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ նախագահին, հանդիպումներ են եղել, մասնավորապես, ԵԱՀԿ փորձագետների հետ:
 
«Փոփոխություններ կատարելը որևէ դժվարություն չի ներկայացնում, առաջարկում ենք հիշատակվող լրացումներն ուղղակի հանել նախագծից: Դեռևս արձագանք չկա: Ակնկալում ենք, որ ՓՊ նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանն  էլ կշարունակի գործընթացը, որպեսզի նախագծից հանվեն  այն հոդվածները, որոնք առաջացնելու են կոռուպցիոն ռիսկեր և անձանց իրավունքների  ոտնահարում, որպեսզի ընդլայնվեն փաստաբանների լիազորությունները», - ասաց Ն.Բաղդասարյանը:
 
 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]