ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024 14:37 | Քաղաքական
![](https://www.pastinfo.am/news_images/586/1757394_1/icjp9zwfoyjax8ulyfqk.thumb.jpeg)
Տավուշում ու հանրապետության մյուս տարածքներում իրականացվող ակցիաները ցույց են տալիս, որ իշխանություններն այլ ռեսուրս չունեն հասարակության հետ առնչվելու, իշխանությունների մանիպուլյացիներին հասարակությունն արդեն չի հավատում, դրա համար էլ հասարակությունը ստիպված է նման ակցիաների գնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Կիրանցում իրականացվող ակցիաներին և գիշերը ոստիկանության կողմից գործադրված բռնությանը։
Նա ընդգծեց, որ եթե ընդդիմությունը հստակ քաղաքական այլընտրանք ներկայացներ, ապա բողոքի ակցիաները շատ ավելի ծավալուն կլինեին, զանգվածային կլինեին և կլինեին Երևանում, ոչ թե Կիրանցում։ «Այսինքն, այստեղ նաև այդ խնդիրը կա, բայց փաստ է նաև, որ իշխանությունները պարզապես այլ ռեսուրս չունեն, որովհետև բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այն գործողությունները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ որևէ կապ չունեն ոչ խաղաղության գործընթացի հետ, ոչ սահմանազատման գործընթացի հետ, դրանք միակողմանի զիջումներ են, որոնց արդյունքում չնայած իշխանությունների կիսահավաստիացումներին՝ հայկական մի քանի բնակավայրեր տարհանվելու են, տեղահանվելու են, որովհետև այնտեղ կյանքը անտանելի և անհնար է դառնալու»։
Նրա դիտարկմամբ՝ եթե ընդդիմությունը ցանկանում է հզոր շարժում ձևավորել, ապա պետք է այլընտրանքային ծրագիր ներկայացնի, պիտի ներկայացնի, թե ինչ է անելու իշխանափոխությունից հետո։ «Բայց քանի որ կոնկրետ լուծումներ առաջարկելու դեպքում ստիպված է լինելու ասել ցավալի ճշմարտություն, որ այսպես, թե այնպես Հայաստանը լավ լուծում չունի, ունի վատ կամ վատթար լուծումներ, բայց ընդդիմության համար շահեկան չի նման ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում և հասարակության էմոցիաների ու հույզերի վրա փորձում է հասցնել լարումը մի կետի, որից հետո արդեն իրենք դուրս կգան և ավարտին կհասցնեն իշխանափոխության գործընթացը։
Սա է պատճառը, որ այս փուլում ընդդիմությունը չի ցանկանում առերեսվել հասարակության հետ և ասել ճշմարտությունը։ Այսինքն, ընդդիմությունն ուզում է իշխանություն, պարզապես ուզում է այնպես վերցրել այդ իշխանությունը, որ հետագայի համար որևէ պատասխանատվություն չկրի և հետագայում անխուսափելի ցավոտ լուծումների պատասխանատվությունը այսպես թե այնպես բարդի այսօրվա իշխանությունների վրա»,-ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/13/2024 08:20 Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ «Հրապարակ»
- 06/13/2024 08:17 Իշխանությունը հասավ իր նպատակին․ «Հրապարակ»
- 06/13/2024 08:14 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար․«Հրապարակ»
- 06/13/2024 08:10 Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. «Ժողովուրդ»
- 06/13/2024 08:06 Փաշինյանը սթրես էր հաղթահարում․ «Հրապարակ»
- 06/13/2024 07:58 Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից. «Ժողովուրդ»
- 06/13/2024 07:52 Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/13/2024 18:08 Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան
- 06/13/2024 14:18 Անընդունելի է ձեռքի էական վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար. Իոաննիսյան
- 06/13/2024 13:28 Ոստիկանության ծառայողը պարտավոր է հատուկ միջոցներ կիրառել միայն բացառիկ դեպքերում․ փաստաբան
- 06/13/2024 12:14 Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)
- 06/09/2024 14:45 Տղամարդը որոշել է սպանել սարդին ու հրդեհել է իր տունը
- 06/07/2024 00:00 Անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար ձերբակալված տղամարդն իրեն իմպոտենտ է հայտարարել