Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   19:59  |  Հարցազրույց

Մայիսի 26-ին ժամը 16-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել, որից մարդկանց ակնկալիքները բավական մեծ են։ Հնչելու են շարժման տրամաբանության հետ կապված, ինչպես նաև հետագա անելիքների և օրակարգային հարցերի պատասխաններ։

Շարժման տրամաբանության, ակնկալիքների ու հետագա անելիքների մասին «Փաստինֆոն» զրույցել է կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր համակարգող Հարություն Մեսրոբյանի հետ։

-  Պարոն Մեսրոբյան, ՖԲ-ի Ձեր էջում նոր գրել էիք, որ երբ կյանքից ոչ մի լավ բան արդեն չես սպասում, հայտնվում է հրաշքը: Հիմա հրաշքի՞ եք սպասում:

-  Նկատի ունեմ, որ հրաշքը տեղի է ունենում, երբ արդեն հույսը կորցրել եք։ Իսկ շատերը Երկրի ապագայի մասով արդեն հույսը կորցրել են:

-  Շարժումից ի՞նչ սպասելիք ունեք։

-  Ես ասեմ, որ այս շարժումն ունի մեկ որոշիչ առանձնահատկություն: Ինքը միտված է դեպի ինքնամաքրում և ինչու չէ՝ ապաշխարում: Այն, ինչի մասին ես 2018-ից գոռում-գոչում եմ, բայց քաղաքական և հասարակական դաշտն այդ հարցում բերանները ջուր է լցրել։ Ինձ առանձնակի զայրացնում են այն հրապարակային անձերը, որոնք 2018-ին Նիկոլի համար «դոշ» էին տալիս ու քարոզում, իսկ հիմա կատաղի քլնգում են հենց նրան, ում բերեցին իշխանության։ Սա անբարոյականության գագաթնակետ է, քանզի նրանք դա անում են առանց նախապես ապաշխարելու։

-  Ձեր կարծիքով՝ այս շարժումը շանս, հնարավորություն ունի՞ հաջողելու։

-  Այո՛, այ հենց այդ բաղադրիչի առկայության պատճառով: Վերջապես նշմարվում է մեր մոտ շարժում, որն արժեքային իմաստ է կրում իր մեջ։ Ես գտնում եմ, որ ստեղծված ողբերգական վիճակի, Արցախի անփառունակ կորստի համար անձ առ անձ մեղավոր են 2018-ի բոլոր ոգևորվածները: Իսկ հիմա նրանք այնպես են իրենց պահում, կարծես մենք Երկիր չենք կորցնում։ Սա նունպես անբարոյականության գագաթնակետն է։ Աստված դրա համար էլ մեզ պատժում է: Եվ թող ուրիշներին չմեղադրեն, քանզի դրա բարոյական իրավունքը չունեն՝ անգամ թուրքին։ Մենք մեր անբարո պահվածքից ելնելով, հերթական անգամ կորցնում ենք թե տարածքներ, թե կյանքեր։ Ուրիշ ոչ մեկ մեղավոր չէ։ Դրա համար էլ այս շարժումն այդ իմաստով և՛ օգտակար է, և՛ բուժիչ: Եվ եթե հասնի նպատակին, ապա ազգը մի քանի հիմնարար օգուտներ է ստանալու զուգահեռ։

-  Ի՞նչ օգուտների մասին եք խոսում։

-  Նախ՝ ինքնամաքրումը, որի ջատագովն է նույն Բագրատ Սրբազանը, իր մեջ մեծ պոտենցիալ է պարունակում, որովհետև, երբ մարդը կամ ազգը մաքրվում է՝ ազատվում է բեռից, ճնշող բեռից: Իսկ երբ ցանկացած համակարգ ազատվում է բեռից՝ իր պոտենցիալն արագ անցնում է կինետիկ էներգիայի և այդ կինետիկ էներգիան կբերի գետնի վրա արդյունքների և հաղթանակների։

-  Պարոն Մեսրոբյան, կան փորձագետներ և վերլուծաբաններ, որոնք պնդում են, թե Հայաստանում ձևավորված որևէ շարժում, եթե աջակցություն չունենա դրսից, դատապարտված է ու չի հաջողելու։

-  Մենք ապրում ենք ոչ անօդ տարածությունում կամ այլ մոլորակում։ Ցանկացած սուբյեկտայնություն դրսևորող շարժում կունենա և՛ թշնամիներ, և՛ աջակիցներ դրսից։ Այսինքն, ուզենանք, թե ոչ՝ այդ երևույթը լինելու է։ Ո՞ր դեպքում այս շարժման կողքը կլինեն իրական աջակիցներ: Երբ շարժումը սուբյեկտային լինի, արժեքավոր լինի և լուրջ լինի։ Այս նշաձողը, որ Բագրատ Սրբազանն ուզում է տալ այս շարժմանը, իր մեջ որակներ է պահանջում, ինչը կվերաճի նոր հնարավորությունների։ Այսինքն, այս շարժումը կարող է հզոր լինել, իսկ հզոր սուբյեկտի կողքը միշտ կլինեն լուրջ դաշնակիցներ։ Սա կյանքի օրենք է։

-  Այսօր Սրբազանն ասաց, որ վարչապետի անունը հնչեցնելն ամենակարևորը չէ: Դուք ինչ կարծիքի եք, որքանո՞վ կարևոր է վարչապետի անուն հնչեցնելը։

-  Դժբախտաբար, մենք՝ հայերս կյանքին նայում ենք անձնավորված: Օրինակ, քիչ առաջ խոսում էի այն մասին, որ 2018-ին հրապարակային դեմքերը, որ հանիրավի հուզվել էին ու այսպես կոչված՝ նոր ուժերի համար քարոզում էին ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հիմա ո՞ւմ են անձնավորված քլնգում ԶԼՄ-ներով՝ հենց նույն Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն, մենք հայերս պարտադիր պետք է անձ տեսնենք, բայց այնուամենայնիվ, թեև ես համաձայն եմ Սրբազանի հետ, կարծում եմ Սրբազանը պետք է հաշվի առնի, որ մեր ազգի համար ավանդապես անձերը կարևոր են։ Այսինքն, ես իր հետ համաձայն լինելով, խորհուրդ եմ տալիս իրեն հաշվի առնել մեր ազգի այդ առանձնահատկությունը։

-  Բայց արդյո՞ք միայն վարչապետի անունն հնչեցնելը կամ միայն վարչապետ փոխելը բավարար է։

-  Ո՛չ, կարևոր է ամբողջ կառավարչական վերնախավում պատկառելի դեմքեր ներգրավվեն, ինչը լրացուցիչ աջակցություն կստանա ժողովրդի կողմից։

-  Նաև օրակարգ ձևավորելու մասին է խոսվում: Ի՞նչ խնդիրներ ենք ունենալու, որոնք, առաջին հերթին, պետք է լուծենք, հաշվի առնելով նաև այն, որ մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել զորք մտցնել Հայաստան՝ ի աջակցություն Փաշինյանի ռեժիմի։

-  Թիվ մեկ խնդիրը՝ կառավարչական խնդիրն է: Հանրահավաքները՝ հանրահավաքներով, կոչերը՝ կոչերով, բայց շատ կարևոր է այն թիմը, որ հրապարակվելու է։ Ընդ որում՝ այդ թիմը պետք է բաղկացած լինի 2 խմբերից՝ երևացող մաս, որի կազմը հրապարակվում է, և չերևացող մաս: Դա համաշխարհային դասական մոտեցում է։ Ինչո՞ւ է թիվ մեկ խնդիրը կառավարչական: Որովհետև, պետք է ներգրավվեն այն մարդիկ, որոնք կառավարչական կրթություն և/կամ դրական փորձ ունեն: Եթե կառավարչական դրական փորձ և/կամ կրթություն չեն ունենա, կլինի, անպես ինչպես տեսանք 1991-ից։ Այսինքն, կառավարման իմաստով հմուտ մասնագետներ են հարկավոր։ Եվ այստեղ պարտադիր է թեկնածուի բարոյահոգեբանական նկարագիրը:

-  «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիրը, որի մշակման ուղղությամբ արդեն տևական ժամանակ է աշխատում եք, որքանո՞վ կարող է այս իրավիճակի համար օգտակար լինել։

-  Եթե շարժումը հաջողի՝ պետք է երկրում շատ բաներ ոչ թե զրոյից, այլ մինուսից կառուցել, քանի որ շատ կառույցներ քարուքանդ վիճակում են։ Պարտադիր պետք է ցուցաբերել ծրագրային մոտեցում։ Այսինքն, կառավարչական ու ծրագրային մոտեցումներն՝ իրար փոխլրացնող մոտեցումներ են: Եվ եթե շանս առաջանա երկիրը ոտքի կանգնեցնել, մեր դարավոր սխալը՝ փնթի պետություն ստեղծելու սխալից պետք է հրաժարվենք, որովհետև վերջին հողակտորն է այս տարածաշրջանում հայկական մնացել։ Այս անգամ մենք ամենայն լրջությամբ ծրագրային և կառավարման հմտություններով պետք է ոտքի կանգնենք ու երկիրը շատ արագ հզորացնենք։ Դրա համար 2020-ի հուլիսից սկսեցինք մշակել «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագիրը, որի նախնական տարբերակն արդեն պատրաստ է, իսկ հիմա ընթանում է Ծրագրի 10 բաժինների համակցման աշխատանքներ՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Ավելին, մշակվել է Ծրագրի մի հատված, որը կոչվում է «Անցումային դրույթներ», մասնավորապես, ինչ անել, երբ իշխանության են գալիս ադեկվատ ուժեր և անհրաժեշտ է սկսել Երկրի ծրագրային կառավարումը։ Դրա համար անցումային փուլ է պետք՝ Երկիրը ներկա իրավիճակից հանելուն և նախապատրաստելուն Ռազմավարական Ծրագիրն ի կատար ածելու համար։

-  Սրբազանը հաճախ է խոսում այն մասին, որ մենք չունենք մեր նպատակակետը, պատկերացում չունենք, թե ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ 10 կամ 20 տարի անց: Դուք հենդիպե՞լ եք Սրբազանի հետ, Ծրագիրը նրան ներկայացրե՞լ եք։

-  Նախ՝ այս հարցերը բացված են «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագրում: Ապրիլի երկրորդ կեսին մեր տղաները դեռ Տավուշում հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ, իսկ մինչ այդ՝ հանդիպել ենք Միքայել Սրբազանի հետ։ Բագրատ Սրբազանին տրվել է 2 փաստաթուղթ՝ Ռազմավարական Ծրագրի մասին։ Այսինքն, Սրբազանը ոչ միայն տեղյակ է, որ«Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագիր է մշակվում ու ավարտին է մոտենում, ավելին՝ նա մանրամասն փորձել է հասկանալ այդ Ծրագրի էությունը և տրամաբանությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:24 24/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ . ՔԿ (ձայնագրություն)
17:34 24/05/2024  |  Քրեական խրոնիկոնԽաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների վերաբերյալ 10 քրեական վարույթ է նախաձեռնվել
15:58 24/05/2024  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիաների ընթացքում դրսևորված առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է․ ամփոփում
14:03 24/05/2024  |  ՔաղաքականՌուսաստանի տարբեր քաղաքներից արձագանքել են. գալիս են միանալու Սրբազան շարժմանը
23:00 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք միասին որոշում ունենք կայացնելու. Բագրատ Սրբազանը բոլորին հրավիրում է հանրահավաքի
22:49 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկում է Մոսկվա-Երևան ավտոերթը՝ ի աջակցություն Սրբազան պայքարի
22:11 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կհանդիպեն ավագանիներ նաև Երևանից, այլ մարզերից
17:10 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղ
20:49 22/05/2024  |  ԼՐԱՀՈՍՇիրակի թեմի առաջնորդարանում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կհանդիպի Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների հետ
16:56 22/05/2024  |  Սոցիալական ցանցերՍիրելի անտարբերնե՜ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարըմ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]