ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ. «Հետք» 06/13/2024 16:14 | ԼՐԱՀՈՍ
«Հետքի» հաղորդմամբ՝ ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները:
«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):
Ըստ ռուսական արտադրողի եւ արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:
Վերոնշյալ ռուսական ձեռնարկությունների տվյալներով՝ «Զարյա 3» նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատության համար՝ ընդունված է, որ մեկ հատ մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):
«Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վրկ անց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/23/2024 08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:12 Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:09 Բանակում «բարդակ» է․ կադրային դեֆիցիտ կա․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:06 Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»
- 10/23/2024 07:58 Համատարած անգրագիտության մասին խոսող Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ է ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս դարձել` անարգելով կրթական համակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
- 10/23/2024 12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան
- 10/23/2024 11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան
- 10/22/2024 18:07 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/23/2024 11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com
- 10/23/2024 10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել
- 10/22/2024 23:26 Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում․ մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել. Shamshyan.com
- 10/22/2024 20:02 Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ