ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024 11:49 | Մեկնաբանություն

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«100 դրամանոց անգրագիտություն!
Հարգելի հայրենակիցներ ,արդեն բոլորդ գիտեք,որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է 2024 թվականի նոյեմբերի մեկից դադարեցնել վերգետնյա ուղևորատար տրանսպորտում 100 դրամից բացի այլ նոմինալների դրամներով վճարման ընդունումը։Նոյեմբերի մեկից քաղաքացիները պարտավոր են տրանսպորտի համար վճարել միայն,բացառապես 100 դրամանոց մետաղադրամով։Սույն պարտադրված որոշումը առաջացրել է մի շարք հարցեր,որոնք Երևանի քաղաքապետարանի , ավագանու բոլոր անդամներին ենք ուղղում' հույս ունենալով,որ որոշումներ ընդունելիս նրանք պետք է հաշվի առնեն արդեն իսկ գործող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական ակտեր։
Մասնավորապես«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է,որ Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։
Իսկ այս օրենքի իմաստով, որո՞նք են ընթացիկ արժութային գործարքները:Նույն օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Փաստացի մենք ունենք մի իրավիճակ,երբ լիազորություն չունեցող մարմինը,այս դեպքում քաղաքապետարանը ռեզիդենտ քաղաքացիներին մատուցվող ծառայությունը իրականացնելու նպատակով որոշել է սահմանափակել ՀՀ դրամի առանձին նոմինալներով մետաղադրամների և թղթադրամների ընդունումը։Ամենայն վստահությամբ Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները չեն ըմբռնել ,որ արժութային կարգավորման մասին օրենքում կա 4-րդ գլխի 9-րդ հոդվածի 2-րդ կետ,որը սահմանում է, որ Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ։
Այսպիսով կարելի է հստակ պնդել,որ Երևանի քաղաքապետարանում չկա օրենքներին տեղյակ և մեկ մարդ,ով 100 դրամների որոշման հեղինակներին կհուշեր,որ իրենց ընդունած տխմարությունը առոչինչ է,քանզի Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի,լիազորված չէ որեւէ կերպ սահմանափակելու այլ նոմինալներով վճարումը վերգետնյա տրանսպորտի ծառայության մատուցման դիմաց։
Հիմա անցնենք հարցի տեխնիկական հատվածին։
1.Ով է հետեւելու, վերահսկելու 100 դրամանոց մետաղադրամ չունեցող քաղաքացիների մուտքը վերգետնյա տրանսպորտ?:
2.Կա արդյոք որևէ նորմատիվ հիմնավորում վարորդի կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ?
3.Ով է Երևանի քաղաքապետարանում որոշել,որ ամբողջ տրանսպորտի համար պետք է կիրառել միայն մեկ տիպի մետաղադրամով աշխատող դրամարկղներ և ով է այդ դրամարկղների ներկրողը?
4.Ով է ինտերնետային նկարահանում ունեցող մեքենաներում մինչև այսօր վարորդի կողմից փող հավաքելու պրոցեսը տեսնելու և չնկատելու մեղավորը?
5.Եթե քաղաքապետարանը հորդորում է միայն ,բացառապես 100 դրամանոց մետաղադրամների վճարել փոխադրման դիմաց,ապա տրամաբանական կլինի հարցնել 2025 թվականի հունվարի մեկից սպասվող բարձրացումը ի վերջո 300 դրամ Է դառնալու և նորից խաբեբայության մեջ եք բռնվելու։Հիշենք էն թլվատ պաշտոնյա փոխքաղաքապետ ջահելին,որ ուղևարձի գնի մասին հեքիաթներ էր պատմում իր մանկական ուղեղով ։
6.վերջիվերջո Երևանի տրանսպորտը շահութաբեր է ,թէ ոչ; և եթե այո,ապա ինչու եք պատրաստվում ուղևարձը բարձրացնել երեք անգամ և եթե ոչ,ապա ինչու չեք այն հանձնում մասնավոր տնտեսվարողների ֆիքսված սոցիալական գնով։
Հարգելի հայրենակիցներ, նոյեմբերի մեկից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր։ Այդ օրերի և հետագայի ձախողումների խայտառակության մեղավորներին հանրային տրանսպորտում չեք գտնի,նրանք երթեեկելու են բացառապես ծառայողական տրանսպորտով 'ձեր հաշվին և ձեր հարկերի հաշվին։ Բոլոր ընթերցողներին խնդրում ենք,տարածել այս նյութը ի շահ մայրաքաղաքի բնակիչների»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/09/2025 10:34 «Առանց հարցնելու չի ստացվում». Փաշինյանն ինքնուրույն չի կարողացել հավելված ներբեռնել ու ավտոբուսի տոմս գնել
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/08/2025 15:00 Փաշինյանի երջանկության մեխանիկան
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/09/2025 20:46 Մարվել է անասնագոմում բռնկված հրդեհը․ փրկարարները տարհանել են կենդանիներին
- 02/09/2025 19:19 Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր
- 02/09/2025 18:34 Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում
- 02/09/2025 18:00 Սյունիքի մարզում 81-ամյա բնակիչը հայտնել է, որ թnւնшվnրել են իրեն պատկանող 53 մեղվաընտանիքները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում