ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահաբեկչական գործողությունները իշխանություններին լեգիտիմ հնարավորություն են տալու բռնաճնշումների թափանիվը ավելի արագ գործի դնել. Բաղդասարյան 03/25/2024 20:12 | Քաղաքական
Նման ահաբեկչական գործողությունները իշխանություններին լեգիտիմ հնարավորություն են տալու բռնաճնշումների թափանիվը ավելի արագ գործի գնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարայանը՝ անդրադաենալով հարցին, թե արդյոք օրեր առաջ ՔՊ-ականների տների կամ գրասենյակների մոտ ռումբերի տեղադրման ահազանգերն ու նախօրեին Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կարելի է դիտարկել միևնույն շղթայի տրամաբանության ներքո։
«Թե որքանով են այդ իրադարձությունները միևնույն շղթայի մաս՝ չեմ կարող ասել, գուցե այդպես է, բայց փաստեր նման բան պնդելու համար չկան։ Այլ հարց է, որ քաղաքական բազմաթիվ ուժեր ՀՀ ներսում և դրսում կցանկանային վիճակը ապակայունացնել։ Սա միայն ենթադրություն է, փաստեր ես չունեմ»,- նշեց Ա. Բաղդասարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է այս քայլերով փորձ է արվում հանրապետությունում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը, Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հնարավորություն ունենա արտակարգ դրություն հայտարարելու, արգելելու հանրային հավաքները, որպեսզի ճնշի հանրային ընդվզումը՝ վերլուծաբանը արձանագրեց, որ եթե իշխանությունը մտադրվել է միակողմանի զիջումներ անել Տավուշի ուղղությամբ, հետագայում նաև այլ ուղղություններով, ապա պետք է փորձի երկրում ռեպրեսիաների նոր ալիք բարձրացնել, վախեցնել, ահաբեկել, որպեսզի հանկարծ բողոքի մեծ ալիք չբարձրանա։ «Իհարկե, դա հասկանալի է, բայց եթե անգամ բողոքի ալիք բարձրանա, որևէ նման արգելք չի խանգարելու, այսինքն, դա իրականում ձևական բան է, և եթե 50 000 կամ 100 000 մարդ մտադրվի դուրս գալ փողոց՝ ոչ մի արգելք չի խոչընդոտի»։
Ինչ վերաբերում է ահաբեկչական գործողություններին, ապա նա փաստեց, որ չի կարծում, թե դա երկրում հարցեր լուծելու լավագույն ձևն է։ «Ավելին, կարծում եմ, որ դա անընդունելի, քանի որ ուժի կիրառմամբ իշխանության եկած ցանկացած ուժ երկիրը տանելու է նոր ցնցումների ու դրանից օգուտ չի լինելու։ Այսինքն, ցանկացած պարագայում պետք է բացառել նման մեթոդներով իշխանության գալը, որքան էլ արդարացի լինի իշխանությունների հեռացնելու պահանջը և իշխանությունների նկատմամբ եղած դժգոհություները։
Ավելին՝ հաշվի առնելով իշխանությունների գահավիժող վարկանիշը, ընդհանուր անվտանգային իրավիճակը, կարծում եմ, կա իշխանություններին լեգալ ճանապարհով հեռացնելու հնարավորությունը։ Կարծում եմ ՝ կա նաև հասարակությանը այդ գաղափարի շուրջ համախմբելու պոտենցիալը»,- նշեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ահաբեկչության հեղինակները ուղղորդվում էին հենց իշխանությունների կողմից՝ նա պատասխանեց, որ ծանոթ է նման կարծիքների, բայց չի կարող նման պնդում անել, քանի որ նախ փաստեր պետք է ունենա, դրանում գուցե կա տրամաբանություն, բայց այդ հարցերում ենթադրություններով չի կարող առաջնորդվել։
Անդրադառնալով 2018-ին իշխանության գալուց հետո՝ ՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամներին կալանքից ազատ արձակելուն, իսկ նախօրեի իրադարձությունները փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի կողմից ահաբեկչություն որակելուն, ապա Ա.Բաղդասարյանը նշեց, որ ԱԺԲ-ին լուրջ քաղաքական ուժի չի համարում։ «Սա այն ուժը չէ, որ կարող է սահմանադրական ճանապարհով հավակնել իշխանության։
Ինչ վերաբերում է իշխանությունների տարբեր ժամանակներում տարբեր գնահատականներին, ապա քաղաքական իշխանությունն առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ՝ թքած ունենալով օրենքի վրա էլ, օրենքի առաջ բոլորի հավասարության վրա էլ, ընդհանրապես, իրավական նորմերի վրա էլ։ Սա իշխանորթյունների գործելաոճն է՝ այս պահին հարմար լինի՝ այսպես կվարվեմ, հաջորդ պահին այլ կերպ հարմար կլինի՝ մեկ այլ կերպ կվարվեմ»,- եզրափակեց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/12/2024 10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը
- 05/11/2024 21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com
- 05/11/2024 17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում
- 05/11/2024 16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը