Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2024   16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան 10/23/2024   16:22 Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ 10/23/2024   16:17 Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135.000.000 ՀՀ դրամ 10/23/2024   16:02 Դատախազությունը պահանջում է բռնագանձել դատավոր Արտուշ Գաբրիելյանից 5 անշարժ գույք, 4 տրասնպորտային միջոց, դրամական միջոցներ 10/23/2024   15:58 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու». «Վաղը առանց թիկնազորի մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը 10/23/2024   15:52 Գագիկ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն 10/23/2024   15:47 Փոթորկին հաջորդած ջրհեղեղների պատճառով մահացու վարակ է տարածվում Ֆլորիդայում 10/23/2024   15:28 Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը 10/23/2024   15:23 Պուտինն ասել է՝ ում է անցնում ԲՐԻԿՍ-ի նախագահությունը հաջորդ տարի 10/23/2024   15:16 ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին 10/23/2024   15:16 «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» 10/23/2024   14:45 Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 10/23/2024   14:42 Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն 10/23/2024   14:28 Երևան ՀԷԿ-ի տարածքում եռաֆազ հոսանքի 2 մալուխ է այրվել . ՆԳՆ 10/23/2024   14:15 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է 10/23/2024   14:11 Արտահերթ ընտրության գնալու երեք տարբերակ կա. իշխանությունը կարող է տհաճ անակնկալ անել ընդդիմությանը 10/23/2024   14:00 Զգուշացնում եմ, իմ հետ սպառնալիքներով մի խոսեք. Ալեն Սիմոնյանը՝ Մինասյանին 10/23/2024   13:53 Հոխորտում եք այս ամբիոնից, բայց վաղը դուրս եք գալու հասարակության մեջ. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/23/2024   13:35 Արդարադատության նախարարի թեկնածուների 80 տոկոսը մերժում են առաջարկը. Պետք է վերանայենք որոշումն ըստ որի՝ թեկնածու կարող են լինել միայն ՔՊ անդամները. Ալեն Սիմոնյան 10/23/2024   13:23 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի 10/23/2024   13:19 Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 10/23/2024   13:16 Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ 10/23/2024   12:55 Վստահ եմ, որ երբ խաղաղության պայմանագրի կնքվի՝ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/23/2024   12:48 Տավուշում 2 եռանկյունի կա, մի տեղ իրենց եռանկյունին մեր տիրապետության տակ է, մյուս տեղում՝ մերը՝ իրենց. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:32 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին 10/23/2024   12:30 Հայկ Կոնջորյանը՝ արդարադատության նախարար չընտրելու պատճառների մասին մասին 10/23/2024   12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան 10/23/2024   12:20 Հայտնի է Բելառուսում նախագահական ընտրությունների օրը 10/23/2024   12:16 2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար 10/23/2024   12:14 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահին 10/23/2024   12:10 Մոպեդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին 10/23/2024   12:09 Ադրբեջանցի զինծառայող է մահացել 10/23/2024   11:53 Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024   11:43 Բերքաբեր գյուղի վերևի հատվածում իրականացվում են պայթեցման աշխատանքներ. ՊՆ 10/23/2024   11:40 Ադրբեջանում սպանվել են դերասանն ու իր կինը 10/23/2024   11:35 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ 10/23/2024   11:29 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը 10/23/2024   11:24 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք 10/23/2024   11:19 Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում․ Գասպար Կարապետյան 10/23/2024   11:14 Երեխաները հաճախ ոչ թե շոր ու կոշիկ չունենալու պատճառով չեն հաճախ դպրոց, այլ ուղղորդվում են մուրացկանության. Լիլիթ Ստեփանյան 10/23/2024   11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com 10/23/2024   10:44 Միայն «ՔՊ» 67 ձայնով սահմանազատման կանոնակարգը վավերացվեց 10/23/2024   10:32 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 10/23/2024   10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել 10/23/2024   10:19 Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին առկա է մերկասառույց 10/23/2024   10:17 Բայդենը հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու. Սարգսյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/22/2024   20:58 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   21:28 «Նիկոլի ծառա» գրությամբ նկարներ՝ մայրաքաղաքի սյուների ու աղբամանների վրա 10/22/2024   17:27 Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն. իշխանություն դարձաք, 3 օր տևեց, պետություն եք ծախել. Ալեն Սիմոնյան 10/22/2024   16:49 Խնդիրը Արգիշտի Քյարամյանը չէ. հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալուց իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   23:47 «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի ռազմաբազային․ խողվել են բոլոր թիրախները 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   19:50 Արգիշտի Քյարամյանը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները․ ՔԿ-ն՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի մասին 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/22/2024   14:44 Ադրբեջանցին կարող է գլխավորել «Գազպրոմը» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/22/2024   20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․

Դատական ակտերն ուշացրած դատավորների լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած դատավոր Նաիրա Հովսեփյանը ժամկետների խախտման համար պատասխանատվության չենթարկվեց 06/13/2024   17:52  |  ԼՐԱՀՈՍ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ ԲԴԽ-ն մերժեց Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են մայիսի 2-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ տարաձայնությունների պատճառը եղել է Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքները։ Մասնավորապես, փաստաբանական համայնքը բազմիցս ահազանգել է, որ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործերով որոշումներն ամիսներ շարունակ, երբեմն՝ տարիներով չեն տրվում կողմերին, թեև նման խախտման համար մի շարք դատավորների լիազորություններ են դադարեցվել, այդ թվում՝ Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ։

Հենց այս բողոքների հիմքով էլ հարուցվել է կարգապահական վարույթը, ինչն էլ դարձել է Կարեն Անդրեասյանի, ԲԴԽ անդամների և Նաիրա Հովսեփյանի միջև տարաձայնությունների առարկա։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև դատավորի պաշտոնից, սակայն ԲԴԽ անդամները համոզել են նրան հրաժարվել այդ դիմումից և բավարարվել են միայն ԲԴԽ-ում նրա պաշտոնից ազատվելով։

Հատկանշական է, որ թեև Հովսեփյանի վերաբերյալ աննախադեպ թվի բողոքներ են եղել, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ հարուցել է միայն մեկ գործով դատական ակտը ուշացնելու վերաբերյալ բողոքի հիման վրա։
Միջնորդության քննությունն օրերս ԲԴԽ-ում ավարտվել է։ Քննության ընթացքում Նաիրա Հովսեփյանը նախ բարձրաձայնել էր վարույթի գաղտնիության խախտման մասին՝ նշելով, որ թեև վարույթի հարուցման ընթացքը պետք է լինի գաղտնիության պայմաններում, սակայն այդ մասին ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել, ինչին արձագանքելով ՀՀ ԱՆ ներկայացուցիչը վստահեցրել էր, որ իրենց կողմից արտահոսք չի եղել։ Միջնորդության վերաբերյալ իր պատասխանում դատավոր Նաիրա Հովսեփյանը հիշեցրել է որդու՝ պատերազմում զոհվելու հանգամանքների մասին։

ԲԴԽ-ն այսօր հրապարակել է որոշումը՝ մերժելով ԱՆ միջնորդությունը՝ պարզաբանելով, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական-տեղեկատվական համակարգում հրապարակել և վճռի օրինակը կողմերին է տրամադրել սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ ԲԴԽ-ն հաշվի է առել Նաիրա Հովսեփյանի կյանքում անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես, դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում զոհվելու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը։

«ԲԴԽ-ն արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է ծանր հոգեբանական վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը »,- հայտարարել է Կարեն Անդրեասյանը՝ հրապարակելով որոշման եզրափակիչ մասը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]