ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավրով-Միրզոյան հանդիպումը չի կարող վերացնել երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում ստեղծված անջրպետը. Սուրենյանց 03/03/2023 21:45 | Քաղաքական

Արտաքին տպավորությամբ Սերգեյ Լավրով-Արարատ Միրզոյան հանդիպումը եղել է ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռնությամբ, որից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նյու Դելիում Հայաստանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Սա ըստ ամենայնի ոչ թե երկկողմ հանդիպում է, այլ, ըստ էության, արարողակարգային շփում՝ մի միջոցառման շրջանակում։ Ռուսաստանի պես ազդեցիկ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը միջազգային հարթակներն օգտագործում է նման երկկողմ շփումների համար, դա նորմալ պրակտիկա է, բայց նման կարճ և չնախատեսված հանդիպումներից պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ»,- նշեց նա։
Սուրենյանցի կարծիքով՝ Լավրով-Միրզոյան հանդիպումը չի կարող վերացնել երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում ստեղծված անջրպետը։ Քաղաքագետն ասում է ՝ հայ-ռուսական հարաբերություններում ինստիտուցիոնալ ճգնաժամն այնքան է խորացել, որ մեկ կարճատև հանդիպումն ի վիճակի չէ նույնիսկ դրական ֆոն ապահովել։
Սուրենյանը դժվարանում է պատասխանել՝ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Բաքվում ՌԴ արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչեցրած թեզերը։ Նրա խոսքով՝ եթե անգամ նման քննարկում եղել է, ապա կարելի է ենթադրել, որ հայկական դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, եթե լիներ՝ պաշտոնական հաղորդագրության մեջ դրան անդրադարձ կլիներ։
Նշենք, որ Նյու Դելիում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն չի պնդի այդ հարցում։ Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմը ևս չի առարկել, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)