Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»

Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը չվերարտադրվեր 2021-ի ընտրություններին. Մաս 3․ Արմեն Աշոտյան 08/21/2022   15:39  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը հրապարակել է «Ի՞նչ կլիներ, եթե…» խորագիրը կրող հոդվածաշարի երրորդ մասը, որում անդրադարձել է թեմային, թե ինչ կլիներ, եթե «Նիկոլը չվերարտադրվեր 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։ Հոդվածում մասնավորապես նշվում է.

«Իշխող քաղաքական ուժի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու հաղթանակը Հայաստանում 2021թ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ նյութականացրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունների շղթան։
 
Եթե նախքան ընտրությունները տեղի ունեցած ձախողումները և նորանոր կորուստները հնարավոր էր բացատրել հետպատերազմական շոկի և պարտության իներցիայուվ ու կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը, ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքը ոչ միայն փակեց այդ հնարավորությունը, այլ ավելի մեծ զիջումների հիմքեր ստեղծեց։ Դա առաջին հերթին զգացվեց բանակցային գործընթացի վրա։

Եթե Փաշինյանը չվերարտադրվեր 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հնարավոր կլիներ՝

Հրաժարվել պատերազմից հետո և ընտրություններից առաջ Փաշինյանի տված բոլոր բանավոր խոստումներից և պայմանավորվածություններից։

Կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի նախկինում կայացրած որոշումների կամ առնվազն դրանց մի մասի լեգիտիմությունը, փորձել դրանց վերանայման համար իրավա-քաղաքական հիմքեր ստեղծել։

Ադրբեջանի հետ հետագա բոլոր բանակցությունների համար որպես նախապայման բարձրացնել բոլոր ռազմագերիների վերադարձի և մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիների դուրսբերման հարցերը։

Հրաժարվել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հապճեպ գործընթացից, այն թողնել հետագային, երբ ՀՀ կարողություններն ու միջազգային իրադրությունը մեզ համար ավելի նպաստավոր կլինեին։

Արցախի հետագա ճակատագրի, ՀՀ և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության շուրջ բոլոր բանակցությունները վարել բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով։

Հստակեցնել բոլոր միջնորդների և առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները Մադրիդյան սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ, պաշտոնական հարցումներ ուղարկել համանախագահներին։

Վերահաստատել ՀՀ հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նախկին 30 տարիների բանակցային ժառանգությանը, այդ թվում Մադրիդյան սկզբունքներին։

Կրկին միջազգային հարաբերությունների օրակարգ բերել Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի խախտումը, պատերազմական հանցագործությունները, վարձկանների ներգրավումը և այլն։

Կասեցնել Թուրքիայի հետ բոլոր բանակցությունները և հրաժարվել վերջինիս բոլոր նախապայմաններից՝ պնդելով, որ սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիան ինքը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի, ինչպես նաև հաշվետու լինի 44-օրյա պատերազմի ժամանակ իր ապակառուցողական վարքագծի համար։

Օգտվելով 44-օրյա պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության և ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ ցեղասպանության ճանաչման և դատապարտման նոր միջազգային ալիք նախաձեռնել՝ առնվազն ԱՄՆ-ից մեծ կախվածություն ունեցող երկրների շրջանում, ինչը հնարավորություն կտար Թուրքիայի հետ հետագա բանակցություններում լրացուցիչ ճնշման լծակներ ստանալ։

Պատշաճ եղանակով և համապատասխան հոդվածի հիման վրա դիմել ՀԱՊԿ-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներին դուրս բերելու խնդրանքով, կամ երկկողմ պայմանագրերի շրջանակներում այդ հարցով դիմել ՌԴ-ին՝ միաժամանակ ցուցաբերելով սեփական տարածքը ընդհուպ ուժային մեթոդներով պաշտպանելու վճռականություն։

Ճանապարհների ապաշրջափակման և տրանսպորտային միջանցքների շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում հրաժարվել վերջիններիս պանթուրքական ծրագրերին համապատասխանող՝ հարավային կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծերից, առաջարկել ՀՀ համար ավելի ձեռնտու՝ հյուսիսային նախագծերը, կամ առնվազն աշխատանքների իրականացումը միաժամանակ հարավային և հյուսիսային ուղղություններով։

Հրաժարվել «անկլավների» և Ադրբեջանին նոր տարածքներ զիջելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա թիմակիցների բոլոր նախկին հայտարարություններից։

Ամբողջ պետական ռեսուրսն ուղղել Սահմանների արագ վերականգնմանը, ԶՈՒ սպառազինության, թվակազմի և բարոյա-հոգեբանական վիճակի վերականգնմանը։

Հրաժարվել ԶՈՒ թվակազմի կրճատման, Արցախի ՊԲ փաստացի լուծարման նախկինում կայացված աղետալի որոշումներից։

Հաշվի առնելով Շուշիի հռչակագիրը և թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր մակարդակի հաստատումը, փորձել դրան հակակշռել՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելով, այլ ոչ թե ՌԴ հետ երկակի խաղի արդյունքում նպաստել Ադրբեջանի և ՌԴ միջև հարաբերությունների բարձրացմանը դաշնակցային մակարդակի։
Հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ցանկացած ձևաչափից, որը միաժամանակ չի ենթադրելու Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորում։

Խուսափել կամ արժանի հակահարված տալ նոյեմբերին տեղի ունեցած նոր ադրբեջանական ագրեսիային, թույլ չտալ, որ Ադրբեջանը նոր դիրքեր ու գերինսր վերցնի ՀՀ ինքնիշխան տարածքից։

Առհասարակ չխոսել Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին, չշեղվել 30-ամյա բանակցային օրակարգից և Արցախի ժողովրդի ինքնորոշման հստակ իրավունքը չփոխարինել անհասկանալի «իրավունքներ և կարգավիճակ» ձևակերպումներով։

Բանակցային օրակարգում վերականգնել Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցը, առնվազն դրա մասին բարձրաձայնել բոլոր միջազգային հանդիպումներում և Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ

Կանխել Արցախում նոր հումանիտար ճգնաժամերը, այդ թվում հստակեցնելով Լաչինի միջանցքով անցնող այլ կոմունիկացիաների՝ գազի խողովակ, ինտերնետի, էլեկտարականության ենթակառուցվածքներ և այլն, ուղեգծերն ու դրանց անվտանգության հարցերը։

Կանխել Լաչինի միջանցքի նոր ճանապարհի կառուցումը այնպիսի կոորդինատներով, որոնք շրջանցելու էին Բերձոր քաղաքն ու այլ կարևոր բնակավայրեր։

Վերականգնել ներհայաստանյան և համահայկական համերաշխությունը, թուրք-ադրբեջանական սպառնալիքին կրկին դիմակայել համազգային ճակատով։

Փորձել հստակեցնել ռուս խաղաղապահների մանդատը և մշակել ճանապարհային քարտեզ մի քանի տարի հետո բոլոր հնարավոր սցենարների համար։

Ինչպես տեսնում ենք վերը թվարկվածներից, նույնիսկ 2021թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե տեղի ունենար իշխանափոխություն, դեռ կարող էր ստեղծվել հնարավորություն՝ որոշակիորեն վերականգնելու հայկական կողմի դիրքերը, թեև մեկնարկային պայմանները շատ ավելի վատն էին, քան 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո․

Հայկական կողմն արդեն իրականացրել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները

Արցախում հանձնվել էին լրացուցիչ տարածքներ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված

Ադրբեջանի վերահսկողության տակ էր գտնվում Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը

Ադրբեջանական զորքերն արդեն գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում

ՀՀ Իշխանություններն արդեն համաձայնություն էին տվել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացներին

Ադրբեջանին էին հանձնվել Արցախի ականապատման քարտեզների մեծ մասը

Ադրբեջանին էին հանձնվել առաջին արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիների դիեր

ՀՀ-ը պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով կասկածի տակ էր դրել Շուշիի և Արցախի այլ օկուպացված տարածքների հայկականությունը

Վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օրակարգ էր մտցվել «անկլավների» հարցը

Ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցերով

Այսինքն, պարտված իշխանության պաշտոնավարման երկարաձգումը՝ յուրաքանչյուր ակտիվ ներքաղաքական շրջափուլից հետո, ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև հանգեցում է նոր խնդիրների առաջացմանը։

2020թ-ի նոյեմբերի 9-ին հնարավոր նոր իշխանությունների համար մեկնարկային պայմանները բոլորովին այլ էին, իսկ 2021թ-ի հունիսի 21-ին՝ դրանք շատ ավելի վատն էին։

Վերոհիշյալ փաստերի արձանագրումը թույլ է տալիս քիչ թե շատ ռացիոնալ պատկերացում կազմել «Ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցի հավանական պատասխանի վերաբերյալ, նաև պնդել, որ առնվազն հնարավոր կլիներ կանգնեցնել փլուզումների շղթան, բարեկամներին, թշնամիներին ու միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ պարտության հետ չասոցացվող դեմքով»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:08 20/08/2022  |  ՄամուլՎարչապետն ու իր եղբայրը. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
09:55 20/08/2022  |  ՄամուլԻնչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին. «Ժողովուրդ»
17:19 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը
16:08 19/08/2022  |  ՔաղաքականԱԱԾ-ն թակելու է ՔՊ-ականների դռները. Նրանք անցել են ըշնամու կողմը. Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)
14:15 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման․ Աշոտյան
14:05 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն սկանդալ է հասունանում. Ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները . շուրջ 40 տոկոսը փոխադրում են գերծանրաբեռնված
12:49 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել բավական ներկայացուցչական կազմով
11:38 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍ2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
11:22 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԷդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը
11:17 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]