Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024   17:10 Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը 05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ) 05/10/2024   15:44 Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան 05/10/2024   15:35 Բորելը հաստատել է, որ ԵՄ մի շարք երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը 05/10/2024   15:33 Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել 05/10/2024   15:31 ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 05/10/2024   15:27 Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը որը բեռնված է եղել գազի բալոններով 05/10/2024   15:26 Ալմաթիում արտգործնախարարների բանակցությունները կտևեն 2 օր 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   14:52 Սանկտ Պետերբուրգում ուղևորատար ավտոբուսն ընկել է Մեյկա գետն ու խորտակվել (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   14:46 Բեռնատարները մնացել են ճանապարհին. Հայաստան-Իրան միջպետական ճանապարի Սիսիանի հատվածը դեռ փակ է (տեսանյութ) 05/10/2024   14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը 05/10/2024   14:31 Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին 05/10/2024   14:21 Մեկնարկել է Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ալմաթի քաղաքում 05/10/2024   14:16 Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը 05/10/2024   14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան 05/10/2024   14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան 05/10/2024   14:04 Եթե ժողովուրդը որոշի ու կաթողիկոսն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը չհերքեց, որ կարող է վարչապետ դառնալ 05/10/2024   13:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ 05/10/2024   13:49 Բագրատ Սրբազանը կոչ արեց փողոցներ փակել ամենուր՝ նույնիսկ դռան դիմացի փողոցը. (տեսանյութ) 05/10/2024   13:27 Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից. Իրավապաշտպան 05/10/2024   13:25 Բագրատ սրբազանը Բրյուսովի ռեկտորին հորդորեց բացել բուհի դռներն ու բաց թողնել «բանտարկված» ուսանողներին 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման․ Աշոտյան 08/19/2022   14:15  |  ԼՐԱՀՈՍ

Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։

«ԻՆՉ ԿԼԻՆԵՐ,ԵԹԵ...

ՄԱՍ 2. Արցախյան բանակցություններ

Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։

Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։

Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։

Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։

• Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։

• Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։

• Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

• Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։

Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։

Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։

Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։

Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։

Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։

Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։

Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին:

ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։

Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։

Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։

Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։

Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։

Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր:
Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։

Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։
Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։

Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։

Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։

Շարունակելի...»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:20 17/08/2022  |  ՄեկնաբանությունԻ՞նչ եղավ և ի՞նչ կլիներ, եթե...Աշոտյան
14:40 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների գոյությունը կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար. Աշոտյան
20:54 23/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի պատճառով ԵՄ-ի համար այլեւս չկա ռազմագերիների, Արցախի խնդիր. Աշոտյանը կարեւոր փաստաթուղթ է հրապարակել (տեսանյութ)
17:57 23/07/2022  |  ՄեկնաբանությունՀանդիպել եմ ուսանողների հետ․ քննարկել ենք կրթության ոլորտի հարցեր․Աշոտյան
19:01 19/07/2022  |  ՔաղաքականԱԽՔ կոչվող էակը հազար երկրի շպիոնի համբավ ունի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
19:19 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն էր. նման սպանությունները ոչ ոք չի մարսում, այդ սպանությունների մեղավորներն անպայման պատժվում են. Աշոտյան
17:28 15/07/2022  |  ՄեկնաբանությունԱրմենը դարձավ Նիկոլի հերթական զոհը, ում փրկել չկարողացանք.Աշոտյան
17:31 13/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական ճգնաժամը շարունակվում է. Հայաստանին խորը մտցրել են շշի մեջ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
17:30 13/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄարուքյանն իր բուն գործունեությունը թողած՝ զբաղվում է ընդդիմության դեմ վայրահաչոցներ տարածելով. Աշոտյան (տեսանյութ)
16:07 04/07/2022  |  ՄեկնաբանությունՔննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]