Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը 08/19/2022   17:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը  և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:

Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:

Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։

Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև անհրաժեշտ է զարգացնել միջսահմանային համագործակցությունը, որը կանխարգելիչ գործողությունների իրականացման առումով նկատելիորեն նպաստավոր էր հատկապես համավարակային շրջանում։

Մեր երկու երկրների համար կարևոր է մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետք է շարունակենք ջանքեր գործադրել զբոսաշրջության ոլորտում՝ միաժամանակ Հայաստան և Վրաստան այցելուների համար համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու միջոցով։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջմարզային և ապակենտրոնացված համագործակցությանը՝ պետք է նշեմ, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ: Պետք է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում:

Ոչ պակաս կարևոր է շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և զբաղվածության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության զարգացումը: Անհրաժեշտ է առավել ակտիվացնել համատեղ միջոցառումների կազմակերպումը, իրականացնել փորձի փոխանակումներ։

Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Վերոնշյալ բոլոր ուղղությունների կենսագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, ակտիվ փոխայցելություններ և միջանձնային սերտ կապեր: Իսկ այդ պայմանների ապահովման հարցում կարևոր է անխոչընդոտ և հեշտացված կարգով շփումների իրականացումը, ինչին էլ այսուհետ կնպաստի այս կառույցը, այս կամուրջը:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, ֆինանսա¬վորող, նախագծող և շինարարական կազմակերպություններին՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող այս ենթակառուցվածքը իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ գործադրված ջանքերը համապատասխան դրական լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը և մեր երկկողմ եղբայրական կապերին։

Մեզ բոլորիս մաղթում եմ հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների առաջընթացի և մեր երկու ժողովուրդների բարօրության։

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ»:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Հարգելի՛ հյուրեր,

Մենք լավ գիտենք, որ մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է բազմաթիվ դարերով: Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլ նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար:

Բարեկամության կամուջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում: Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160մ երկարության քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը:

Պարո՛ն վարչապետ,
Թանկանգի՛ն հյուրեր,

Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում: Արդեն կառուցել ենք արևելք-արևմուտք մայրուղու կեսը, ընդամենը երկու տարում դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի: Նման զանգվածային նախագծերի համատեքստում էլ ավելի հրատապ է դառնում անցման կետերի ժամանակակից չափորոշիչներով կամուրջի գործարկումը: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ երկու բարեկամ երկրների համատեղ և հաջող համագոծակցության համար շատ կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը, շնորհակալություն բանկի ներկայացուցչին: Այս նախագծի համար տրամադրվել է ավելի քան 7 մլն եվո: Շնորհակալություն նաև անձամբ բանկի ղեկավարությանը, շնորհակալություն եմ հայտնում նաև շինարարական և վերահսկողական ընկերություններին, արհեստավարժ թիմերին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլորին, ովքեր այս կարևոր նախագծի իրականացմանը մասնակցել են:

Ուզում եմ ասել, պարոն վարապետ, որ մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել, և դա պաշտոնապես տոնում ենք: Այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը:

Մեկ անգամ ևս շնորհակալություն, մեր երկրներին՝ խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ բարեկեցություն և առաջընթաց»:

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրին իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին: 2014 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6X10մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։ Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:16 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
16:08 19/08/2022  |  ՔաղաքականԱԱԾ-ն թակելու է ՔՊ-ականների դռները. Նրանք անցել են ըշնամու կողմը. Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)
14:05 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն սկանդալ է հասունանում. Ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները . շուրջ 40 տոկոսը փոխադրում են գերծանրաբեռնված
12:49 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել բավական ներկայացուցչական կազմով
11:38 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍ2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
11:22 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԷդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը
11:17 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»
10:36 19/08/2022  |  Մամուլ«Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
10:19 19/08/2022  |  ՄամուլՀայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
10:15 19/08/2022  |  ՄամուլՔարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]