Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

«Շուշիի հռչակագրի կնքումից հետո թուրք ադրբեջանական տանդեմը շատ ավելի ցինիկ ու լկտի դարձավ, պետք է սպասել նոր պատերազմի». Աշոտ Մելքոնյան 02/16/2022   21:38  |  Քաղաքական

«Ես բացարձակապես չեմ զարմանում Ալիևի ռազմական հռետորաբանության վրա, որի հերթական դրսևորմանն ականատես եղանք նախօրեին։ Սա հուշում է այն մասին, որ, հատկապես, թուրք - ադրբեջանական համատեղ Շուշիի հռչակագրից հետո, այս տանդեմը շատ ավելի ցինիկ ու լկտի դարձավ՝ համառորեն շարունակելով ջանքեր գործադրել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքը ձեռք բերելու համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ Բաքվի նմանօրինակ հռետորաբանությունն, իհարկե, հուշում է սպասվելիք մոտալուտ պատերազմի մասին, ինչը կարող է հանգեցնել Սյունիքի դե ֆակտո անջատումը Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում շրջանառության մեջ էր մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ակնա կատարած այցի ընթացքում հնչեցրած հերթական սպառնալիքները, որտեղ վերջինս հիշեցրել էր, թե 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանը չի դադարել ռազմական ուղղությամբ վերազինվելու իր քաղաքականությունը՝ հայկական զինված ուժերին պատասխան տալու համար. «Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել էր Ալիևը:

Վերջինս անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային՝ նշելով, թե այն անպայման պետք է տեղի ունենա։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել էր Ալիևը։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ինչքանո՞վ է հավանական, որ թուրք ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն իրականություն կդառնա հենց այն ձևաչափով, որին ձգտում է Ադրբեջանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ ոչինչ չի կարելի բացառել, հատկապես այն զարգացումների ֆոնին, որոնք կատարվում է այս պահին ողջ աշխարհում. «Նկատի ունեմ՝ առաջին հերթին, ռուս – ուկրաինական հարաբերությունների գերլարումը, ինչպես նաև՝ գերտերությունների տրամադրվածությունն այդ լարման նկատմամբ, այդ թվում նաև, Արևմուտքի որդեգրած կեցվածքը՝ հօգուտ Ուկրաինայի։ Այսպիսի պայմաններում, թուրք ադրբեջանական տանդեմի այսօրինակ վարքը, կարծում եմ, մեծապես կախված է հենց այս հանգամանքով։ Հատկապես Թուրքիան չի էլ թաքցնում իր ընդգծված կողմնապահ վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ, ասեմ ավելին՝ բացահայտ կերպով պաշտպանում է Ուկրաինայի շահերը, ընդհուպ մինչև՝ այդ պետության տարածքային ամբողջականությունը՝ Դոմբասով և Ղիմով հանդերձ, ինչպես նաև՝ ռազմամթերքով Ուկրաինային զինելու իր քաղաքականությունը»։

Հնարավո՞ր է արդյոք ռուս – ուկրաինական ռազմական բախումների պարագայում թուրք – ադրբեջանական տանդեմն անմիջապես գործի անցնի Հայաստանի սահմանների ուղղությամբ։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսեն, Ադրբեջանն, իր մեծ եղբայր Թուրքիայի հետ միասին, առիթը բաց չի թողնի.«Իրականում, սա ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի երկար սպասված երազանքը կլինի՝ ավարտին հասցնել մեկ դար առաջ սկսածը։ Այս իմաստով, մենք մտածելու բան ունենք։ Բացի այդ, Թուրքիան անպայմանորեն հաշվարկում է, որ ռուս – ուկրաինական ռազմական բախումները կարող են հանգեցնել Ռուսատանի Դաշնության դիրքերի թուլացմանը, որով պայմանավորված, Հարավային Կովկասում Ռուսաստանի նման մեծ դերակատարն այլևս չի կարողանա արգելք հանդիսանալ Սյունիքը Հայաստանից պոկելու, այլ կերպ ասած՝ Հայաստանը բզկտելու Թուրքիայի երազանքին»։

Պատմաբանը շարունակում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացումների պարագայում, մեր հարավային հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, պարզապես միայնակ կմնա տարածաշրջանում, ինչը շատ ավելի կբարդացնի մեր վիճակն ու ավելի դյուրին կդարձնի չարաբաստիկ Պանթուրքիզմի ծրագրի իրականացումը։

Խոսելով Հայաստանի արևմտյան սահմանների՝ մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ տեղակայված թուքական մեծաթիվ զորքի առկայության ու դրա հնարավոր գործարկման թեմայի մասին, Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ այն, ինչին մենք ականատես եղանք 2020 թվականին ու դրանից հետո՝ առ այսօր, մեզ հուշում է, որ մեր երկու՝ արևելյան և արևմտյան սահմաններին ռազմական գործողությունների բռնկումը կարող է լինել շատ անսպասելի և անակնկալ կերպով, սակայն, մեծ իմաստով՝ նոր պատերազմը սարերի հետևում չէ.« Այնուամենայնիվ, ուզում եմ ենթադրել՝ եթե թուրք – ադրբեջանական կողմում գեթ մի փոքր խոհեմության նշույլ կա, նրանք այդ քայլին չպետք է գնան, որովհետև աշխարհի վերաբերմունքը, պետք է որ, դատապարտելի լինի, նման արարքի պարագայում։ Սա, արդեն, բացահայտ ագրեսիա կնշանակի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչի պարագայում, կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունն, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այլևս որևէ արդարացում չեն ունենա լուռ և անգործ մնալու։ Իսկ եթե, դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում ՀԱՊԿ-ի միջամտությունը չլինի, ապա այդ կազմակերպությունը, որպես ռազմաքաղաքական կառույց, վերջնականապես կհեղինակազրկվի և կդադարի գոյություն ունենալուց»,- ասում է պատմաբանը։

Անդրադառնալով Հայաստանի հետ սահմաններին կատարվելիք դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմայի մասին Ալիեւի հայտարարություններին՝ Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ դեմարկացիա և դելիմիտացիա անելու պարագայում կարելի է զսպել Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը. «Սակայն չմոռանանք, որ նույն Ալիևն իր հերթին հայտարարում է, թե, նույնիսկ, Հայաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի իր երկրի կենսական շահերը թելադրող ծրագրերից։ Այստեղ խոսքն, իհարկե, մասնավորապես Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին է։ Այսինքն, բանը հասել է այնտեղ, որ Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ՝ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, միևնույն է, իրենք չեն հրաժարվելու Սյունիքը զավթելու իրենց ծրագրից։ Այլ կերպ ասած, մեզ ուզում են հասկացնեն, որ նույնիսկ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրից հետո, հայ- թուրքական սահմաններին խաղաղություն չի լինելու։ Սրանից մենք պետք է մեր հետևություններն անենք, իսկ հետևությունը սա է՝ որքան պատրաստ լինենք պատերազմին, այնքան պատերազմը մեզանից կհեռանա»,- ամփոփելով զրույցն ասել է պատմաբան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:46 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ․ Ղազարյան
19:49 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլապետության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել. քննիչ հանձնաժողով շանտաժի գործիք է դառնալու գեներալիտետի հանդեպ. փորձագետ
16:20 11/02/2022  |  Քրեական խրոնիկոնԺամկետային երկու զինծառայող 2020թ. հոկտեմբերին կրակել են՝ միմյանց ուսի ու սրունքի հատվածում՝ հետագա պատերազմին չմասնակցելու համար. ՔԿ-ի հայտարարությունը
19:44 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
13:21 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍտեղծվել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով
21:54 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրվում․ ՀՔԱՎ
21:12 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Համաճարակն ու պատերազմը գերտերությունների միաժամանակյա ապտակն էր՝ ուղղված մեզ ու մեր երկրին». Արման Երիցյան
16:32 04/02/2022  |  ՄեկնաբանությունԱբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղես. Գեղամ Նազարյան
19:55 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍոչիի քաղաքապետարանը 44 օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշել էր տոնացույցում, իսկ հիմա ներողություն է խնդրում
22:22 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]