Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Նիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ․ Ղազարյան 02/15/2022   22:46  |  ԼՐԱՀՈՍ

Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«2021 թվականի սեպտեմբերի 27-ին (պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի օրը) Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։ Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս բերվել պատերազմի ընթացքում զոհված բոլոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։ Դրանով Ադրբեջանի իշխանություններն իրենց հարգանքն են արտահայտել իրենց երկրի համար զոհվածների հիշատակի առջև, մյուս կողմից անհատապես նշել բոլոր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում։

Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի և երեք ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները, այլև պարբերաբար ներկայացվում են զոհվածների մասին մշտապես տարբեր «պաշտոնական» համարվող տեղեկություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հրապարակել է տեղեկություններ պատերազմի զոհերի թվաքանակի վերաբերյալ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունի։ Սա այն դեպքում, երբ խոսվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրի, այլև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։

Պատերազմի ավարտից հետո իշխանությունները մշտապես փորձել են թաքցնել զոհվածների մասին տեղեկությունները։ Այդ թեմայով հանրային մեծ արձագանք է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակումը պատերազմի զոհերի թվի մասին։ Նրա տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին թվեր։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, հաստատված մահերի ընդհանուր թիվը կազմել է 4750։

Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։

Ավելին, լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի հունվարի 5-ին հայտնել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հայտնել է, որ ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ դրանց նախաքննական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։

Պատերազմի զոհերի մասին իրարամերժ պաշտոնական հրապարակումներն ունեն հետևյալ պատկերը։

2021 թվականի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսել է պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին։ «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշել է Ավինյանը։

2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»,-ասաց Փաշինյանը:

Մարդկային ցինիզմի ավելի մեծ դրսևորում, քան Հայրենիքի համար զոհվածների մասին խոսել մոտավոր թվերով և «պլյուս–մինուս 50» միջակայքով դժվար է պատկերացնել, հատկապես այն մարդու կողմից, ով 13 տարի շարունակ, Երևանի փողոցներում իր կողմից հրահրված անկարգությունների զոհված 10 մարդկանց մահվան փաստը վերածել էր իր հիմնական քաղաքական կապիտալի։

2021 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է։ Փետրվարի 10-ին հայտարարված թվից այս թվի շեղումը կազմում է 112 մարդ, այսինքն` ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի թիվը միասին վերցրած։ Նա միաժամանակ ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 4000-ի։ Զարմանալ կարելի է նմանատիպ ենթադրության տրամաբանության վրա, քանզի ինչպես է հնարավոր, որ զոհերի թիվն աճի՝ պատերազմի ավարտված լինելու պայմաններում։

2021 թվական օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։

2021 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրվա տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է․ «Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»։ Նա նաև հայտնել է, որ 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Երկու օրվա տարբերությամբ հրապարակած թվի տարբերությունը նա պատճառաբանել է դրանով, որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել: Սա առավել քան տարօրինակ է, քանզի նույնականացման արդյունքում պարզվում է ոչ թե զոհվածների թիվը, այլ նրանց ինքնությունը։

2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։ Այսինքն, եթե Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմն ունի տեղեկություններ, ինչպես կարող են 217 զինծառայողները ողջ մնացած լինել պատերազմից ավելի քան մեկ տարի անց։ Սա իշխանությունների կողմից անազնիվ մանիպուլյացիայի հերթական դրսևորում է զոհվածների թիվը 4000-ից պակաս ներկայացնելու համար, քանզի 3812 զոհվածի և 217 անհետ կորածի թվերի հանրագումարը կազմում է 4029 մարդ։

Այս թիվը նույնպես վստահություն չի ներշնչելու այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ամբողջական ցանկով հրապարակված չեն այդ 4029 մարդու անուն, ազգանուն, հայրանունները և նրանց ծննդյան թիվը։

Ավելին՝ մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես հրապարակվել է 2842 զոհված անուն, որը զոհվածների թվաքանակի մասին հայտարարված վերջին թվից տարբերվում է 1187 մարդով։

Կարելի է ենթադրել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները խուսափում զոհվածների անունները հրապարակելուց։ Այդ ցանկում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարազատի անունը կամ արձանագրել անվան բացակայությունը։ Այդ պարագայում կարող է շատ շուտ բացահայտվել զոհվածների իրական թիվը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կառչած մնալու ծրագրերին։

Ամփոփելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասին միայն պաշտոնական թվերը, ստացվում է հետևյալ շարքը․ 3439, 3621, 3700, 3773, 3777, 3809, 3812։

Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։

Պետական գաղտնիքն այն տեղեկատվություն է, որը չի հրապարակվում թշնամու համար բարենպաստ վիճակ չստեղծելու համար։ Ադրբեջանին ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններն անձամբ փոխանցող Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդից գաղտնիք է պահում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների տվյալները, քանզի նրա թշնամին հայ ժողովուրդն է։

Անհրաժեշտ է օր առաջ հրապարակել ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը։ Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը»,- գրել է Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլապետության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել. քննիչ հանձնաժողով շանտաժի գործիք է դառնալու գեներալիտետի հանդեպ. փորձագետ
16:20 11/02/2022  |  Քրեական խրոնիկոնԺամկետային երկու զինծառայող 2020թ. հոկտեմբերին կրակել են՝ միմյանց ուսի ու սրունքի հատվածում՝ հետագա պատերազմին չմասնակցելու համար. ՔԿ-ի հայտարարությունը
23:23 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան
19:44 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
13:21 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍտեղծվել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով
21:54 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրվում․ ՀՔԱՎ
21:12 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Համաճարակն ու պատերազմը գերտերությունների միաժամանակյա ապտակն էր՝ ուղղված մեզ ու մեր երկրին». Արման Երիցյան
21:59 04/02/2022  |  ՔաղաքականԸնդդիմությունն ուղիղ աջակցություն ցուցաբերեց իշխանություններին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16:32 04/02/2022  |  ՄեկնաբանությունԱբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղես. Գեղամ Նազարյան
20:40 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵս պատրաստ եմ. Էդգար Ղազարյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]