ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումը. Նահապետյան 12/25/2021 16:18 | Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական, իսկ հետո քաղաքական գործունեության ընթացքում անթաքույց ցույց է տվել, որ Արցախը Հայաստանի համար գլխացավանք է։ Այդ գլխացավանքից ամբողջովին ազատվելու և Թուրքիայի գիրկը նետվելու ժամանակն է եկել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո հիմնավորել, որ ՀՀ-ում ռուսական զինուժի անհրաժեշտությունն այլևս չկա՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի Գյումրու և Երևանի հենակետերի։
«Այսինքն՝ բուն նպատակը Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումն է, իսկ դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտավարական խնդիրն է»,-նշեց փորձագետը։
Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ուղղված են Արցախի հետ կապերը կտրելուն, և իր քայլերն արդարացնելու համար հրապարակավ քայլեր է անում, որ ձեռնոց նետի Ադրբեջանի իշխանություններին։
«Ադրբեջանը խիստ և կոշտ կերպով միջազգային տարբեր ատյաններում հայտարարում է, թե Հայաստանը խախտում է պայմանավորվածությունները։ Երբ Հայաստանից պատգամավորներ կամ պատասխանատու անձինք են գնում Արցախ, դրա մասին Ադրբեջանի հատուկ ծառայություններն իմանում են և Ադրբեջանի նախագահը հայտարարություն է անում անմիջապես։ Ցանկացած հարց կարող են լուծել առանց այդ պատգամավորների, նախարարների Արցախ հայտնվելու։ Ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գործ անել, ապա դա պետք է անաղմուկ անի, առանց հրապարակային ցցուն կեցվածքի, օրնիբուն աշխատի, որ մեր հայրենակիցները մնան Արցախում»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Վերջինս նշում է, որ եթե հայերն Արցախից դուրս գան, ինքնաբերաբար այդ տարածքն ամբողջովին կանցնի Ադրբեջանին։ Փորձագետը հարց է բարձրացնում, թե հիմա որքանով են Հայաստանի օրվա իշխանությունները նպաստում, որ Արցախում կասեցվի արտագաղթը և դրան ի հակառակ լինի նաև ներգաղթ։ Մինչդեռ հատկապես ԱԺ ընդդիմադիր պատգամավորների խոսքերով բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում հոսանքի, էլեկտրակայանների, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, և դրանք փորձագետի խոսով մարդկանց ստիպելու են վաղ թե ուշ չկարողանալ ընտանիքի համար նվազագույն պայմաններն ապահովել ու Արցախից դուրս գալ։
«Այսինքն` դա այն է, ինչ ձեռք է տալիս Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունների քայլերը նույնականանում է Ադրբեջանի իշխանությունների քայլերի հետ։ Արցախյան հիմնախնդրի լուծումը Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանի վարչախումբն այդպես են տեսնում, որ հայերը դուրս գան այնտեղից։ Ինչո՞ւ է ՌԴ-ի կողմից հարյուրավոր տոննաներով շինանյութ տարվում Արցախ, ինչո՞ւ են սարքավորումներ, մարդկանց կենսաապահովման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ տարվում, որովհետև ՌԴ-ն պատկերացնում է, որ եթե այդ տարածքում հայ չապրի, ապա խաղաղապահների այդտեղ մնալն իմաստազրկվում է, դրա համար ՀՀ իշխանությունների գործառույթն իր վրա է վերցրել»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ չպատասխանեց հարցին, թե պատերազմից հետո բանակում ինչ վերազինումներ են իրականացվել, Հայկ Նահապետյանը նկատեց՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պայքար է մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում` փորձագետի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ չի պատասխանել հարցին, քանի որ ՀՀ զինված ուժերի, մասնավորապես բանակի կողմից զենք-զինամթերքի գնումները փակ տեղեկատվություն է, և իր մեջ գաղտնիության գործոն կա։
«Նա ճիշտ է անում, որ այդ մասին չի բարձրաձայնում, բայց նա մոռանում է, երբ ճղճղան ձայնով, փրփուրը բերանին վճարովի ընդդիմադիրի գործունեություն էր իրականացնում, նա բանակի վերաբերյալ ասում էր բաներ, որն իր մեջ գաղտնիության տարրեր էր պարունակում և դրա մասին չպետք է բարձրաձայներ»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը