ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձմռան նախաշեմին 6 գյուղ շրջափակման մեջ է գտնվելու. Ադրբեջանի նպատակը Սյունիքի հայաթափումն է. փորձագետ 11/15/2021 21:10 | Քաղաքական
Ադրբեջանի քաղաքականությունը միտված չէ միջանցք ստանալուն։ Նրանց քաղաքականությունը միտված է Սյունիքն ամբողջովին հայաթափելուն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրմանը։
Փորձագետի կարծիքով՝ այն գործողությունները, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, դրանք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ ունեն։ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների գնահատմամբ՝ բռնության, վախի մթնոլորտի, կյանքի, սեփականություն ունենալու իրավունքների ոտնահարումից հետո այդ գյուղերն աստիճանաբար կհայաթափվեն։
Հայկ Նահապետյանը նշում է, որ սովորաբար ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է լինում այն մասին, որ երբ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է լինում, Ադրբեջանը նոր փակում է ճանապարհը, սակայն այս դեպքում այլընտրանքային ճանապարհը դեռ պատրաստ չէ։
«Դա, օրինակ, եղավ Գորիս-Կապան ճանապարհին անցակետեր տեղադրելու ժամանակ, երբ հայկական կողմը հայտարարեց, որ շրջանցող ճանապարհն արդեն պատրաստ է։ Այսինքն` Ադրբեջանին պետք չէ, որ Հայաստանում տարածքների հանձնման հետ կապված հուզումներ լինեն, որովհետև իրենց ձեռք է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը լինի ՀՀ վարչապետի աթոռին նստած անձը»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ այժմ ստեղծվել է իրավիճակ, որ Ճակատենը և ևս 5 գյուղ ձմռան նախաշեմին գտնվելու են շրջափակման մեջ։ Այդ գյուղերը պետք է անցնեն ադրբեջանական մաքսակետով, ընդ որում ինչպես փորձագետն է նշում, դրանք այսօր են մաքսակետ, իսկ վաղը թշնամին կարող է դիրքեր դնել, հետևաբար հարց է առաջանում, թե գյուղացին այժմ ինչպե՞ս է այնտեղ ապրելու։
«Նպատակը Սյունիքը նվազագույնը հայաթափելն է, որովհետև հայկական կողմը փաստարկել է, որ միջանցքի հետ կապված խոսակցություն չկա։ Ադրբեջանական կողմը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը միջանցքը քարոզչական առումով են օգտագործում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը միջանցք էր ուզում, ես ստիպված ճանապարհ եմ տալիս։ Ադրբեջանը շատ բան է ուզում։ Այդ ուզելը որևիցե փաստաթղթի վրա հիմնավոր չկա գրված։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ այդ ստիպել բառը չկա, կա փոխադարձ պարտավորություն»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի բանավոր պայմանավորվածության տիրույթում հիմա տրվում են տարածքներ, բարձունքներ, հենակետեր։ Հայկ Նահապետյանի խոսքով այդ տարածքներն իրենց կոորդինատներով ամենայն հավանականությամբ նշված կլինեն այն փաստաթղթում, որը կստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
«Երեկ տեսանյութ տարածվեց, որ Ջերմուկի մոտ հայկական կողմը լքում է իր հենակետերը։ ՀՀ ՊՆ-ն այդ մասին ոչինչ չի ասել։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը նախապես հանձնում է տարածքներ, որովհետև այդ մարտական հենակետերում զինծառայողներն ամենայն հավանականությամբ չկրակելու հրաման ունեին։ Եթե հայկական կողմը, որն իր հենակետում չի կրակում ադրբեջանցիների վրա, ինչը պարտավոր էր անել, ուրեմն կա չկրակելու հրաման, ինչն ապօրինի է»,-հավելեց Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ