Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ 01/18/2021   12:57  |  ԼՐԱՀՈՍ

Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու  ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։

Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։

Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ու՞ր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ու՞ր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։

Չկրկնել պատմությունը

Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով, կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է  չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։

Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլի» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։

Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։

Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։

Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։

Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները

Կա հրատապ չորս խնդիր.

1.     Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։

2.     Ձևավորել նոր իշխանություն

3.     Փորձել վերականգնել Հայաստան-սփյուռք-Արցախ միասնական  համակարգը

4.     Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել

Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30  տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։

Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։   Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը

ա/ Չի պարտվել Ալիևին

բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել

գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ

դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել

ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել

Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։

Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.

1.     Ալիևը

2.     Էրդողանը

3.     «Իմ քայլը»

4.     Հասարակության նվազ կրթված շերտը

5.     Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը

Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ Իմ քայլից ինքնուրույն գան բանակցությունների։

Կծագի հարց՝ ինչպես մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։  Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակը այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:50 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխող խմբակցությունը վերածվել է պետության տակ դրված ականի, ու հայտնի որակներով լիդերը դա անպայման պայթեցնելու է. Վահե Հովհաննիսյան
13:33 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեք անխուսափելի քայլ ըստ՝ «Այլընտրանքային նախագծեր խումբի» անդամ Վահե Հովհաննիսյանի
12:43 30/12/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ
12:56 18/12/2020  |  ՎերլուծություններՊետությունը դուրս բերել շոկային վիճակից. Վահե Հովհաննիսյան
15:17 12/12/2020  |  ՎերլուծություններԻնչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը
11:22 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ չպետք է անի նոր վարչապետը. Վահե Հովհաննիսյան
12:09 30/11/2020  |  ՎերլուծություններՓրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր
12:03 20/11/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Ոչ պետականության ճգնաժամ
14:26 18/11/2020  |  ՎերլուծություններՎարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով
12:42 15/09/2020  |  ՎերլուծություններԼատենտ Հայաստան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]