Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան 04/22/2024   18:57 ՀՀ Առաջին նախագահն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության 04/22/2024   18:53 Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն» 04/22/2024   18:47 «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 04/22/2024   18:46 Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի շենքի դիմաց կարդացին Նիկոլ Փաշինյանի «հանցանքներն» ու պահանջեցին՝ «դա-տել Նիկոլին» (տեսանյութ) 04/22/2024   18:24 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ 04/22/2024   18:22 Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի 2 հանձնակատար է նշանակել 04/22/2024   18:16 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին 04/22/2024   18:14 Մեծական խոսք կա՝ երեխեն որ լաց չլինի, մերը ծիծ չի տա. պատերազմը հաղթում են էն ժամանակ, երբ որոշում են, որ պետքա հաղթեն. ցույցի մասնակից 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Վահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ 12/30/2020   12:43  |  Վերլուծություններ

Հայկական բանակը միաժամանակ կռվել է 4 հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների և Փաշինյանի իշխանության։ Բացառիկ հերոսական բանակ ունեինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդեպ դեռ պահպանվող հարգանքի նշույլները պայմանավորված են դրանով։

Կասեցնել ընթացքը

Ժամանակն է՝ բացատրել հայ ժողովրդին, որ կատարվածից հետո մենք, մեծ հաշվով, ունենք երկու ընտրություն.

1. Վերածվել թուրքական բիզնեսը, թուրքական կապիտալը և թուրք տուրիստին սպասարկող մի 2 միլիոնանոց միավորի. նախագծի հեղինակ՝ գործող իշխանությունն իր արբանյակներով։
2. Դնել ավելի բարձր նպատակներ ու մեծագույն ջանքերով, հետևություններ անելով, փորձել կառուցել պետություն և վերականգնել մեր արժանապատվությունը. նախագծի հեղինակ՝ նոր, առաջադիմական, ազգային հասարակական հոսանքի հիմքի վրա կառուցվելիք սոլիդ իշխանություն։

Ջաբրայիլից մինչև Որոտան ողբացինք, հանդուրժեցինք, մեղադրեցինք, բայց այդպես էլ չկարողացանք ճիշտ ձևակերպել կորստի էությունը։
Մենք Արցախում կորցրել ենք պետականություն, իսկ պետականություն կորցնելուց հետո լինում են շղթայական աղետներ՝ արտագաղթ, պատմամշակութային ժառանգության ոչնչացում, էֆեկտիվ գենոֆոնդի կորուստ։
Արցախի պետականության կորստից հետո Հայաստանը վերածվել է կիսաճանաչված պետության։ Մենք ունենք պետականության 50 տոկոսի կորուստ և դեռևս չենք կարողանում ընթացքը կասեցնել։


Մի´ վիճեք

Վիճել նրանց հետ, ովքեր կատարվածից հետո պաշտպանում են Փաշինյանին, ամենաանիմաստ գործն է, որ կարելի անել Հայաստանում։ Վիճեք Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի, Քոչարյանի, Մ. Մինասյանի, Վ. Մանուկյանի և այլոց ասածների շուրջ, նրանց կողմնակիցների հետ, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի։ Դա անպատվաբեր է թե´ անձնական մակարդակում, թե´ կորսված և կորսվող պետականության հանդեպ։ Հրապարակված փաստերից հետո ի՞նչ քննարկես, ի՞նչ խոսես։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի նամակից հետո ի՞նչ խոսես. եթե բանական մարդ ես, ապա հասկանում ես, որ սեպտեմբերին եղել է մեկ պարզ ընտրություն՝ գործընկերների միջոցով թույլ չտալ պատերազմ, կամ՝ ունենալ պատերազմ։ Ու 5 հազար զոհը, 10 հազարից ավել՝ հաշմանդամ, անդամալույծ դարձած տղերքը, անհետ կորածները, գերիները, կորսված քաղաքներն ու գյուղերը հենց ա´յդ ընտրության հետևանքն են։ Ընտրության հեղինակը հստակ է, և նույնքան հստակ է, որ նրան սատարողի հետ անիմաստ է խոսել՝ ի´նչ ֆորմալ մոտիվացիայով էլ նա կսատարի ընտրության հեղինակին։


Արագ ընտրությունների անիմաստությունը

Երբ ժողովուրդը և պետական համակարգը շոկի մեջ են, երբ քո սահմաններն ամեն օր փոփոխվում են, երբ զոհվածների ո´չ իրական թիվը գիտենք, ոչ՝ տեղը, երբ հիվանդանոցներում ունես մի քանի հազար ծանր վիրավոր սերունդ, խոսել ընտրության մասին՝ անիմաստ է։ Սա լինելու է Չընտրություն։ Սա չի բերի հանգուցալուծման, սա լրիվ այլ զարգացումների խթան կդառնա։ Արագ ընտրության գաղափարի հեղինակն իր արբանյակների համար թերևս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետության համախմբված գերեզմանափորի կարգավիճակը։

Մենք 26 տարի որևէ համապետական ընտրության ժամանակ Արցախի հակամարտությունը չենք ունեցել որպես թիվ 1 քննարկումային թեմա։ Սա այն դեպքում, երբ սահմանին ողջ երկայնքով երկու հակառակորդ զորք խրամատներում իրար դեմ էին կանգնած՝ ամբողջ 26 տարի։ Սա պետական աննորմալություն էր, որը մի պահի պետք է վերջանար. և վերջացավ Փաշինյանի հայտնվելով ու աղետով։
Հիմա մենք նոր ընտրության առաջ ենք՝ հեշտությամբ լինել թուրքական վիլայե՞թ, թե՞ դժվարությամբ՝ արժանապատիվ պետություն։
Հիմա, նույնիսկ այսքանից հետո, մենք դարձյալ չենք ուզում կամ չենք կարողանում խոսել սրա մասին։ Սա նույնպես պետական աննորմալություն է, որը դարձյալ ունենալու է կանխատեսելի վերջաբան։


Ն. Փաշինյանի ամենամեծ հանցանքը

Ամենամեծ հանցանքն այն է, որ նա ինքն իր մեջ չէր բացառել պատերազմը։ Նա իր գլխում ու որպես երկրի ղեկավար՝ պատերազմը համարել է հարցի հնարավոր լուծումներից մեկը։ Նախկին բոլոր նախագահները լայնմասշտաբ պատերազմը սկզբունքորեն բացառում էին։ Սա՝ չէ, այդ պատճառով էլ եղավ պատերազմը։ Արդյոք դա եղավ 5 միլիարդի արդյունքո՞ւմ, թե՞ անհատական տհասության, հետևանքների առումով քիչ նշանակություն ունի։

Նա մինչ այս պահն այդպես էլ չի գիտակցել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով դժվար լուծումների և նույն բանը արյունոտ պատերազմի, հազարավոր զոհերի ու ավերածությունների, կապիտուլյացիոն պայմաններով անելու տարբերությունը։ Նա պարզապես չի հասկանում։ Ցավոք, մեր պետական ինստիտուտները անգործունյա գտնվեցին ու չբռնեցին պատերազմ տանող նրան ձեռքը, հասարակության որակը թույլ չտվեց՝ բռնելու նրա ձեռքը, թիմակից բարձր պաշտոնյաները՝ պետական ինֆանտներ էին ու չբռնեցին նրա ձեռքը։ Իսկ նրան թվաց, որ միայնակ կարող է որոշել պետության ճակատագիրը ու մի ամբողջ սերունդ տանել պատերազմի։

Փաստը, որ սեպտեմբերի 27-ից (ոչ՝ նոյեմբերի 9-ից) Փաշինյանը դեռ համարվում է Հայաստանի ղեկավարը և հասարակությունը չի լուծել խնդիրը, ստիպում է մտածել հասարակության մի զգալի հատվածի լատենտ որոշման մասին՝ հարմարվել թուրքական վիլայեթի հեռանկարին։
Իսկ եթե հանկարծ լինեն ընտրություններ, և այս կամ այն կերպ Փաշինյանը մնա քաղաքականության մեջ, ապա հայ ժողովրդի վերջնական որոշումը կարձանագրվի ի լուր աշխարհի։
Հայաստանում մնացած 1.8-2 մլն-ը բարեխղճորեն կսպասարկեն թուրքական էքսպանսիան։ Այս սցենարը կյանքի է կոչվելու հաշվված տարիների ընթացքում։
Հայ ժողովուրդն իհարկե դեռ մի կես դար կշարունակի տաղանդավոր անհատներ տալ աշխարհին, բայց նրանք կձևավորվեն ռուսական, արևմտյան միջավայրերում և կներկայացնեն այդ պետությունները։


Ազգային վերելքի բանաձևը

Բոլոր դժվարություններով, բոլոր կորուստներով հանդերձ՝ դեռ կա ճանապարհ, որը թույլ կտա՝ վերականգնել պետականությունը, վերականգնել ազգային արժանապատվությունը։ Սա կլինի խաղաղության և հեռանկարի որոշումը։
Միայն այդ դեպքում մենք կկարողանանք համակեցության ճիշտ բանաձևեր գտնել մեր բոլոր հարևանների հետ և բաց սահմանների, ակտիվ շփման ու միգրացիոն հոսքերի պայմաններում մնալ արժանապատիվ ու սեփական պետության սահմաններում արժեք ստեղծող ժողովուրդ։
Եվ հենց այդ դեպքում ու միայն այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կդնի՝ մեզ հետ ապահովելու տարածաշրջանի ստրատեգիական բալանսը։

Ինչի՞ց սկսենք արժանապատվության մեծ ճանապարհը։ Ինչպես ցանկացած բարդ ուղի, այն սկսվում է պարզ քայլից. վանե´ք Փաշինյանին։ Ձե´ր մեջ վանեք նրան, Ձեր մեջ որոշեք, որ նա չի կարող լինել վարչապետ, չի կարող գնալ ընտրությունների, չի կարող լինել քաղաքականության մեջ... Դա կլինի առաջին քայլը, որից հետո մենք միասին, իրար օգնելով, կգնանք բարդ ճանապարհով՝ վերականգնելու մեր պետականությունը և մեր արժանապատվությունը։ Պատմականորեն ճիշտ կլիներ, որ առաջին քայլն արվեր մինչև 2021 թվականը, և այդ դեպքում մենք տարին կսկսեինք դժվար վերելքի փուլից։ Բայց, մի կողմ թողնելով օրացույցի պայմանական թվերը, մենք դա պետք է փորձենք անել հնարավորինս արագ։ Մենք միասին շատ դժվար մի խնդիր ունենք՝ ձևակերպել Հայաստանի վերելքի բանաձևը։ Այս խնդրի շուրջ եթե կարողանանք ձևավորել իսկական հարթակ, իսկական էլիտա և իսկական իշխանություն, ապա վերջապես կմտնենք 21-րդ դար։ Հայաստանը վերելքի տանող ազգային նախագիծը հայկական աշխարհի նոր խնդիրն է։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:56 18/12/2020  |  ՎերլուծություններՊետությունը դուրս բերել շոկային վիճակից. Վահե Հովհաննիսյան
15:17 12/12/2020  |  ՎերլուծություններԻնչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը
11:22 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ չպետք է անի նոր վարչապետը. Վահե Հովհաննիսյան
12:09 30/11/2020  |  ՎերլուծություններՓրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր
12:03 20/11/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Ոչ պետականության ճգնաժամ
14:26 18/11/2020  |  ՎերլուծություններՎարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով
12:42 15/09/2020  |  ՎերլուծություններԼատենտ Հայաստան
12:19 08/09/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից
13:44 20/08/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով
13:37 11/08/2020  |  ՎերլուծություններՈր միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]