Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:37 Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ)
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը 12/12/2020   15:17  |  Վերլուծություններ

Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։

Հեռացում կատարվածի համար

Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի

Ունենալով պատերազմը շուտ դադարեցնելու մի քանի հնարավորություն՝ մերժել է դա անել՝ պատճառ դառնալով հազարավոր զոհերի և տարածքային կորուստների։

ա/ Պատերազմի հետևանքով ունենք մոտ 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ, նաև մեծ թվով ծանր վիրավորներ, ունենք անհետ կորածներ և գերիներ։

բ/ Պատերազմի հետևանքով ունենք ահռելի տարածքային կորուստներ։

գ/ Պատերազմի հետևանքով ունենք Հայաստանի քանդված անվտանգային համակարգ և պետության լինել-չլինելու խնդիր։

Հեռացում կատարվելիքի համար

Հետպատերազմյան Հայաստանը  կանգնած է ծանրագույն հեռանկարի առաջ.

Անվտանգության համակարգի վերականգնում

Բանակցություններ Արցախի շուրջ

Բանակցություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ

Բանակցություններ Թուրքիայի հետ

Ռուսաստանի հետ խորքային նոր հարաբերությունների ձևավորում

Տնտեսության և ֆինանսական շուկաների փրկում. այստեղ փլուզումների վտանգը շաբաթների հարց է։

Վիրավորների հանդեպ հոգածություն։ Մենք ունենալ հազարավոր ծանր վիրավորներ՝ անդամալույծ, հաշմանդամ 18-20 տարեկաններ։ Եվ մենք պարտավոր ենք նրանցով լրջորեն զբաղվել։

Աշխարհում Հայաստանի պարտված պետության համբավի վերափոխում։

Հայկական աշխարհի նոր օրակարգի ձևավորում։

Այս խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը Ն. Փաշինյանի ունակություններից վեր է, իսկ չլուծելը բերելու է նոր պատերազմի։ Ընդ որում՝ շատ արագ, շատ սահուն։

Օբյեկտիվորեն պարտված ղեկավարը չի կարող պետության վերականգնումը ղեկավարել։ Բաքվի շքերթը ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հստակ որոշում՝ հոգեբանորեն և բարոյապես ճզմել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Սա առաջիկա տարվա նրանց քաղաքականությունն է։ Ամեն առիթով փորձ է արվելու նվաստացնել և ստորացնել մեր պետությունը։ Օրինակ՝ եթե մի անհավանական կերպով Փաշինյանը մինչև ապրիլ մնաց իշխանության, ապա Էրդողանը ապրիլի 24-ի նախօրյակին հայ ժողովրդին «արգելելու» է նշել ցեղասպանության օրը՝ սպառնալով նոր ռազմական հարվածով, իսկ հաջորդ օրերին մեծացնելու է սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը մի կարճ ժամանակ հետո հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար կազմակերպելու է պրովոկացիաներ՝ լոկալ ռազմական հարվածներ հասցնելու համար։ Նրանք խնդիր են դրել Հայաստանը վերջնականապես ջարդել՝ պատմական երկար ժամանակահատվածի համար։

Ձևակերպված հարցադրում

Արդյոք բանակցությունները փակուղու հասցնելը, երկիրը պատերազմի բերելը, պատերազմը ժամանակին չկանգնեցնելը Փաշինյանն արել է դավաճանությա՞ն արդյունքում, թե՞ չհասկանալով՝ փնթի, մեծամիտ, անգրագետ կառավարման հետևանքով. այս հարցն արդեն ցեցի պես մտել է յուրաքանչյուրի տուն։ Այդ հարցը պիտի պատասխան ստանա։ Օրակարգում նման հարց ունենալով՝ որևէ պետություն չի կարող չքանդվել։ Այդ հարցը նշանակում է, որ մենք ամեն օր կարող ենք ստանալ մի նոր դավադրություն, մի նոր պատերազմ կամ մի նոր այլ ողբերգություն։

Դավաճանության վարկածի հերքումը, որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինյանի ձեռքում է։ Նրա ինքնակամ հրաժարականը հակադավաճական թեզի ամենակարևոր ապացույցն է։ Նրա՝ ամեն կերպ մնալը, երկրի հաշվին պաշտոնից կառչելը՝ խոսելու է հօգուտ այդ վարկածի։

Հասկանալ  իմ քայլին

Վստահաբար՝ «Իմ քայլի»  զգալի մասը հասկանում է, որ Փաշինյանի օրոք պետության առաջ կանգնած սուր հարցերը չեն լուծվելու։ Հասկանում է ռիսկերի մեծ մասը։ Հասկանում է կատարվածի ողբերգականությունը։ Այսքանով հանդերձ՝ դեռ Փաշինյան է պաշտպանում։ Այս մարդկանց հետ պետք է հանգիստ և առարկայական խոսել՝ պայմանով, որ այդ խոսակցությունն ունի սահմանափակ ժամկետ, որովհետև նրանց համառությունը մի պահից վտանգում է պետության գոյությունը։ Հասկանանք՝ ի՞նչ են ուզում նրանք.

Իրենց մանդատնե՞րը. պետք է պայմանավորվել

Անվտանգության երաշխիքնե՞ր. պետք է տալ

Պաշտոննե՞ր. պետք է պայմանավորվել (իհարկե՝ ըստ մասնագիտական ունակությունների)

Փոխհատուցու՞մ, վարկի մարու՞մ, աջակցություն հիպոթեքի հարցու՞մ. պետք է  անել։

Առաջարկում եմ դադարեցնել բակերում դավաճան գոռալը։ Նրանք ունեն երեխաներ, ծնողներ։ Նրանք արել են, մենք չանենք։ Փոխարենը ֆիքսում ենք ժամկետները և հետները խոսում՝ խաղաղ  ու առարկայական։

Խաղի կանոնը միակն է՝ ֆիքսված ժամկետներում պայմանավորվածությունները սրբորեն պահպանվում են։ Խելամիտ ժամկետներում չպայմանավորվելու դեպքում որևէ երաշխիք, որևէ պայմանավորվածություն այլևս չի գործելու։

 Չհասկանալ Իմ քայլին

Ինքս ընդգծված կողմ եմ «Իմ քայլի» հետ հանդարտ երկխոսության՝ առանց սպառնալիքի և վիրավորանքի, ուղղակի տեսնել, որ դիմացը մարդ է ու այդպես կառուցել խոսակցությունը։ Մյուս կողմից՝ չպետք է վախենալ դիմացդ մարդու բացակայության փաստից.

«Իմ քայլի»  երեք պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը, երկար տարիներ աշխատել են իրենց գործընկեր Գեղամ Նազարյանի հետ, հարյուր անգամ սեղան նստել, նրանց երեխաները մեծացել են միասին։ Հիմա Գեղամի տղան պատերազմի անհետ կորածներից է՝ 18 տարեկան տաղանդավոր մի տղա։ Այս երեք պատգամավորները Գեղամի՝ իրենց ընկերոջ տուն չեն գնացել, չեն զանգել, ցավակցել, աջակցություն առաջարկել՝ որոնման հարցերում։ Որ հանկարծ Նիկոլը չջղայնանա, քանի որ Գեղամի կայքը Նիկոլի դեմ նյութեր է տպում։ Այս երեքը՝ որպես պատգամավոր ու ընկեր, պարտավոր էին Գեղամի թևը մտած՝ պտտվել դիահերձարաններով (ինչպես անում են ուրիշները), հիմնարկից հիմնարկ վազել՝ մի որևէ նորության հետևից , բայց նրանք նույնիսկ չեն զանգում ցավակցելու. Նիկոլը հանկարծ կիմանա, Նիկոլը հանկարծ կբարկանա։ Արժե՞ արդյոք Նիկոլից ստացած մանդատը նման կյանքի դիմաց։

Ինչո՞ւ եմ սա ասում. «Իմ քայլի» մի զգալի մասը նորմալ մարդիկ են, գուցե հիմա շոկի մեջ են, ունեն անհանգստություններ ու տատանվում են, բայց նրանց հետ կարելի է ու պետք է խոսել։ «Իմ քայլում» կան նաև այնպիսիք, որոնց հետ որևէ իմաստ չունի խոսելը. մանդատ՝ ես-ի դիմաց գործարքը վաղուց է կայացել։ Եվ առաջիկա ժամերին իմքայլականներից յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի՝ ո՞ր խմբում է ինքը։ Իսկ Նիկոլը, միևնույն է, շուտով գնալու է։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ չպետք է անի նոր վարչապետը. Վահե Հովհաննիսյան
12:09 30/11/2020  |  ՎերլուծություններՓրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր
12:03 20/11/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Ոչ պետականության ճգնաժամ
14:26 18/11/2020  |  ՎերլուծություններՎարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով
12:42 15/09/2020  |  ՎերլուծություններԼատենտ Հայաստան
12:19 08/09/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից
13:44 20/08/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով
13:37 11/08/2020  |  ՎերլուծություններՈր միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին
12:19 21/07/2020  |  ՎերլուծություններՀետևությունների ժամանակը. Վահե Հովհաննիսյան
12:31 10/07/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]