Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին 07/10/2020   12:31  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։

Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Օրինակ՝ Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Սերբիա և այլն։  Բոլոր թվարկված երկրներում, ներառյալ՝ Հայաստանը, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը, անց են կացվում հետաքննություններ, մարդիկ պատասխաններ են պահանջում՝ ով է մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։ Բոլոր վերը թվարկված երկրներում արձանագրվում է իշխանության վարկանիշի նկատելի անկում։  

Պարզ ասած՝ այդ երկրներում իշխանությունները կորցնում են փողոցը։ Զարգացած ժողովրդավարությամբ երկրներում դա վարկանիշի կորուստն է, որը բերելու կա՛մ պարտության առաջիկա ընտրություններում (եթե դրանք մոտ ժամկետներում են), կա՛մ հրաժարականների, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ Հայաստանում տրամաբանությունը նույնն է՝ հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Իշխանությունն իրեն ձևակերպել է որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Շատ կարճ ժամանակ հետո ձևակերպվելու է զանգվածային դժգոհությունների մյուս ուղղությունը՝ գործազրկություն, փակվող, սնանկացող բիզնեսներ, ապրելու տարրական խնդիր։

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա»

Հայաստանում իշխանությունը նկատելիորեն կորցնում է իր վարկանիշը։ Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թափ է հավաքում։ Դրա ամենավառ ապացույցը «Գելափի» կողմից օրեր առաջ հրապարակված՝ Փաշինյանի 85 տոկոսանոց վարկանիշն էր։ Միայն վարկանիշային խուճապը կարող է իշխանությանը ստիպել՝ օգտվել չեռնենկոյական հարցման ժանրից՝ մի ժանր, որ իրեն մինչև վերջին բջիջը սպառել էր նախորդ տասը տարիների ընթացքում։

Ինչ է ստացվում. առջևում համապետական ընտրություններ չկան (իսկ մեր պետության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հրաժարական տալիս են միայն վերջին վայրկյանին), և իշխանությունները, նույնիսկ ամենացածր վարկանիշի դեպքում, կարող են իներցիայով երկար պահել դեռ ղեկը։ Առաջին հայացքից փակուղի թվացող իրավիճակն էլ հենց հուշում է հետագա ընթացքը՝ փողոցային խաղաղ զանգվածային ակցիաներ։ Սա հասկանում են բոլորը. ավելին, սրան սպասում են բոլորը։ Այս պահին փողոցային բալանսն այսպիսին է. իշխանությունը չունի այլևս այն փողոցը, որով կկարողանար պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը չունի այն փողոցը, որով կկարողանա այս պահին վերցնել իշխանություն։

Արտակարգ դրություն՝ օրենքով և հոգեբանորեն

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է. այն բոլորին տալիս է կարևոր որոշումների համար անհրաժեշտ հարաբերական անդորր։ Աճող սոցիալական լարվածությունն անխուսափելի է դարձնելու քաղաքական լարվածությունը։ Դրա դեմն  առնելն իրատեսական չէ, բայց այն տրամաբանական և քաղաքակրթական սահմաններում պահելը և պետության կայունությունը չվտանգելը իրական խնդիր է, որը պետք է հուզի բոլոր գիտակից շրջանակներին։

Զավեշտ է, բայց ամենավտանգավոր, ամենաանցանկալի սցենարի՝ ռադիկալ փողոցի «հրահրողը» այսօր գործող իշխանությունն է՝ իր անգործությամբ և իր վտանգավոր քայլերով։ Զավեշտ է նրանով, որ ռադիկալ փողոցը իշխանության ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարն է, որից բոլոր իշխանությունները բոլոր երկրներում ձգտում են խուսափել, իսկ Հայաստանում իշխանության քայլերը տանում են դրան.

• Պետական համակարգը չի աշխատում։ Այն ինքնահոսի մեջ է՝ անծրագիր, աննպատակ։ Հետևաբար՝ խնդիրների ծավալները և տեսակները միայն ավելանում են։

• Իշխանությունը բոլորին, ում հնարավոր էր, լարել է իր դեմ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը, նախկին համախոհներին, հանրության գիտակից շերտին, հիվանդներին, առողջներին, գործարարներին, գործազուրկներին...

• Աջուձախ քրեական գործերի հարուցում, ագրեսիվ - մեղադրական հռետորաբանություն մրցակիցների հանդեպ, ռեպրեսիվ մեքենայի անխնա օգտագործում, որն արդեն վերջին ճիգերով է աշխատում։

• Իշխանությունը խուճապի մեջ նոր անթույլատրելի սահման է անցնում՝ ընդդիմախոսներին գաղտնալսելու, անձնական կյանքին վերաբերող ձայնագրությունների և այլ փաստերի հրապարակում։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ ահռելի հակառակ ռեակցիա է ստանալու։ Ի դեպ, եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են սրա անթույլատրելիությունը, բայց քաղաքական թրաֆիկինգի շրջանակներում լռելու են, ուրեմն հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։

• Սեփական թիմերի և խորհրդարանական խմբակցության գռեհիկ շահագործում, ինքնուրույնության աստիճանի զրոյացում, միասնական խունտայի հոգեբանության ստեղծում։
Այս քայլերը իշխանության «լավ օրից» չեն։ Բայց սրանք բնորոշ են ֆինիշային իշխանություններին և վերջնահաշվարկում արագացնում են փոփոխությունները։ Այլ հարց է, որ կարող են հանգեցնել վտանգավոր տարբերակների։

Արտակարգ դրությունը իշխանության համար իսկապես շատ կարևոր ժամանակահատված է։ Այն հավերժ չէ, կարճ փուլ է, բայց՝ շատ կարևոր։ Այդ փուլն իշխանությունը պետք է օգտագործի՝ որոշակի վերանայումների, հարաբերությունների հարթեցման, կիսայրված կամուրջների վերականգնման, որոշակի հումանիտար միջանցքների ձևավորման համար։

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է նաև ոչ իշխանական ուժերի և գործիչների համար, որովհետև նույն մեծ խնդիրը դրված է նաև նրանց առջև՝ առաջիկայում թույլ չտալ փողոցի ռադիկալիզացիա։ Սա բոլորի, առաջին հերթին՝ պետության համար լինելու է կործանարար։ Հակաիշխանական փողոցը պետք է լինի խաղաղ, ծրագրային և առանց վրեժի։
Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից։

Ոչ իշխանական շրջանակներն այս փուլում պետք է շատ համակարգված աշխատեն՝ իշխանությանն իրական մրցակից ձևավորելու համար։ Ցանկալի է, որ իշխանությունը պարտվի ռացիոնալ ու կառուցվածքային ձև ունեցող մրցակցի, և ոչ՝ անկազմակերպ ու սոցիալական հախուռն խնդիրներով դուրս ելած փողոցին։ Իշխանության մրցակցի ինստիտուտը ենթադրում է հստակ համակարգ՝ անհատներով, թիմերով, ծրագրային ասելիքով, ճանապարհային քարտեզով, պետության մասին պատկերացումներով։ Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:13 02/07/2020  |  ՎերլուծություններՀայկական էքսպերիմենտի «պլատոն»
13:36 04/06/2020  |  ՎերլուծություններԲոլոր ջանքերի եւ ռեսուրսների համախմբման պահը. Վահե Հովհաննիսյան
11:55 22/05/2020  |  ՎերլուծություններՀայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ
14:22 15/05/2020  |  ՎերլուծություններԻնչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»
15:38 12/05/2020  |  ՎերլուծություններԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել
17:36 09/05/2020  |  ՎերլուծություններՆրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը
13:15 11/02/2020  |  ՎերլուծություններՀանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան
12:39 04/02/2020  |  ՎերլուծություններՀայաստանյան ժամանակ
12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]