Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Ինձ համար ակնհայտ է, որ սա մաքսանենգություն է. անձամբ ուզում եմ լսել իրավապահ մարմինների բացատրությունները. Հոկտանյան 05/20/2020   18:48  |  ԼՐԱՀՈՍ

«Վարչապետը իր ասուլիսին մոտավորապես ներկայացրեց, որ օրինական դուրս է եկել ՀՀ տարածքից, ըստ իր վարկածի, բայց ինչու չի հասել Աֆղանստան եւ գնացել է Կրասնոդար պետք է իրավապահ մարմինները պարզեն: Կարծես թե խոսքն այն մասին է, որ տեղ չի հասել այնտեղ ուր պետք է գնար, դա էլ, կարծում եմ ՝ մաքսանենգության մի ձեւ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան տեղափոխված ծխախոտի խոշոր մաքսանենգության դեպքերին:

«Որքան ես գիտեմ, արտակարգ դրության պայմաններում բեռնափոխադրումները արգելված չեն, մի դեպքում դա գնացել էր Աֆղանստան՝ որպես բեռնափոխադրում, մյուս դեպքում, որպես լայն սպառման ապրանք էին փոխադրել եւ խնդիրը նրանում չէ, որ բեռնափոխադրում չպետք է տեղի ունենար, այլ նրանում է, թե ինչու դա տեղի ունեցավ այդպես: Սպասենք իրավապահներին, ես անձամբ ուզում եմ լսել իրավապահ մարմինների բացատրությունները, որովհետեւ այստեղ առաջին հերթին մենք գործ ունենք մաքսանենգության դեպքի հետ, ինձ համար ակնհայտ է, որ սա մաքսանենգություն է»,-ասաց Հոկտանյանը՝ շեշտելով, որ օբյեկտիվ քննությամբ իրավապահները պետք է պարզեն, թե ովքեր են կանգնած այդ մաքսանենգության հետեւում:

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսալեզու EADaily-ը հաղորդել էր, որ ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի նոր խմբաքանակ: Ըստ աղբյուրի, բեռը հայտնաբերվել էր տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության: Այնուհետեւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մայիսի 9-ին Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտի առգրավման մասին։ Իսկ ավելի վաղ, ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել: Լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գործարքը համակարգվել է ՀՀ վարչապետի ընտանիքի անդամների կողմից: Մասնավորապես, շոշափվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը:

Նշենք, որ փաստերի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Մեր հարցին, արդյո՞ք այս հանգամանքը կասկածելի չէ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց, թե իր ունեցած տեղեկություններով, հետաքննությունն սկսվել է եւ հույս հայտնեց, որ քրեական գործ կհարուցվի: «Ես ինքս իրավաբան չեմ եւ չգիտեմ, թե սովորաբար ո՞ր փուլում է գործը հարուցվում: Ես սպասում եմ, որ այդ գործը հարուցվի, երբ ես ասում եմ, թե ով է կանգնած այդ ամենի մեջքին, դրանից կերեւա, դա ինչ-որ մեկի անհատական նախաձեռնությո՞ւնն է, թե խառնված են պաշտոնատար անձինք, սա բացահայտելը պետք է լինի հետաքննության իմաստը»:

Վարուժան Հոկտանյանը տարօրինակ չի համարում , որ քաղաքական իշխանությունն այս դեպքերի առիթով լուռ է . «Իսկ լռության փոխարեն ի՞նչ էիք ակնկալում, ի՞նչ պետք է իրենք ասեին: Քաղաքակիրթ մոտեցումը սա է՝ նախ հետաքննություն սկսել, իրավապահ մարմինները պետք է ասեն: Ես էլ իրենց տեղը լինեի, հղում կանեի իրավապահ մարմիններին: Խնդիրն այն չէ՝ աղմուկ են բարձրացրել, հերքում են, լռում են… հարցը նրանում է, թե որքա՞ն օբյեկտիվ կլինի հետաքննությունը եւ նախաքննությունը»:

Հարցին, արդյո՞ք օբյեկտիվության հետ կապված կասկածներ կան, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Այո, ունեմ կասկածներ, կապված այն բանի հետ, որ հեղափոխությունը դեռ չի նշանակում, որ մինչեւ վերջ արմատախիլ է արվում ամեն ինչ, ես նախորդիվ հրապարակային ելույթներում ասել եմ, որ եթե ասվում է, որ հիմա համակարգային կոռուպցիա չկա, դա դեռ չի նշանակում, որ դրա նախապայմանները եւ արմատները վերացած են»:

Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց իրենց կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման համաթվի մասին, որով Հայաստանը ամենամեծ առաջընթացն էր գրանցել 2019 թվականին, բայց Հոկտանյանը շեշտեց, զեկույցում հատուկ նշվել էր՝ Հայաստանն այն երկրների ցանկում էր, որոնք ուշադրության արժանի էին, իսկ արդյո՞ք առաջընթացը կշարունակվի: «Երբ մեթոդաբանությունը նայում ենք, տեսնում ենք ՝ հիմանկանում 2018-ի վերջ, 2019 սկիզբ, այսինքն, առաջին եռամսյակ: Փորձագետները այդ հարցը դնում էին, թե արդյո՞ք այդ ամենը անշրջելի է, թե՞ հետո կլինի լճացում»:

Բանախոսը չի կարծում, որ եթե հեղափոխություն է եղել, դրանից հետո ամեն ինչ կլինի օբյեկտիվ, հոյակապ եւ ամենաբարձր մակարդակով: «Սպասենք, տեսնենք : Սա կլինի ամենալուրջ լակմուսային թղթի տեստը, որը ցույց կտա, թե որքանով ենք մենք ձգտում նոր համակարգ կառուցել: Ես ուզում եմ օպտիմիստ լինել : Քիչ առաջ զրուցում էինք եւ ես բերեցի Սինգապուրի վարչապետի ՝ հայտնի Լի Կուանյուի օրինակը, ով չկանգնեց այն բանի առաջ, որ իր ամենամոտ բարեկամներն ու ընկերներն էին ներքաշված կոռուպցիայի մեջ, նա չկանգնեց նրանց պատժելու առաջ, եթե բացահայտվի այդպիսի բան , ուրեմն անկախ զբաղեցրած դիրքից եւ վարչապետի հետ ազգակցական կամ ընկերական կապից, պետք է պատժվեն: Ես անձամբ հակված չեմ այդ բացահայտումները այն ձեւով պատկերացնել, որ նրանք անպայման կապված լինեն, հնարավոր է կա այդ կապը, հնարավոր է՝ չկա, դրա համար պետք է օբյեկտիվ հետաքննություն լինի եւ անկախ դեմքերից, լինեն պատիժներ: Դա ինչքանո՞վ կարվի, կլինի նոր իշխանությունների գլխավոր տեստը, թե որքանով են նրանք պատրաստ լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ»,-եզրափակեց Վարուժան Հոկտանյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:11 18/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊարգևավճարների միջոցով լավ կադրերին համակարգում պահելու փորձը հանգեցնում է արտագաղթի ուժեղացմանը. Վարուժան Հոկտանյան
17:04 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՈվ է վճարելու մասնավոր նպատակով օգտագործվող պետական ուղղաթիռի ծախսերի համար. մեկնաբանում է Վարուժան Հոկտանյանը
18:59 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան
18:14 16/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային կոռուպցիա չկա. Կարծում է Վարուժան Հոկտանյանը
17:11 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Թրանսփարենսի ինտերնեշնլ»-ը՝ օգտագործված գրիչը Թովմասյանի կողմից Փաշինյանին փոխանցելու մասին
16:04 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊարգեւավճարն իրականում պետք է լիներ լավ աշխատանքի, այլ ոչ թե կոռուպցիայով չզբաղվելու համար. «Թրանսփերենսի ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին
22:30 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԻնձ թվում է «ես քեզ՝ դու՝ ինձ» պրակտիկան շարունակվում է
20:19 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդյո՞ք պետական պահպանությունը ենթադրում է առանձին մեքենայի տրամադրում վարչապետի ընտանիքի անդամներին. Վարուժան Հոկտանյան
23:49 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀետո կտեսնենք` այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է, թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել .Վարուժան Հոկտանյան
15:56 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ենթակաները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վերեւի ցուցումներով. Վարուժան Հոկտանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]