ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք պետական պահպանությունը ենթադրում է առանձին մեքենայի տրամադրում վարչապետի ընտանիքի անդամներին. Վարուժան Հոկտանյան 12/18/2019 20:19 | ԼՐԱՀՈՍ
Արդյո՞ք պետական պահպանության հասկացության ենթադրում է նաեւ առանձին մեքենա տրամադրելը վարչապետի ընտանիքի անդամներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հարցադրում է հնչեցնում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը:
«Պետական պահպանություն ես գիտեմ միայն թիկնապահ տրամադրելը»,-նշեց Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի կողմից շահագործող մեքենայի շուրջ բարձրացած աղմուկին:
Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներից 27 հազար դոլար արժողությամբ 2019 արտադրության Nissan X Trail մակնիշի ամենագնաց է ձեռք բերվել: Մարիամ Փաշինյանը Ինստագրամի իր էջում տեսանյութեր է հրապարակում, որտեղ երաժշտության ուղեկցությամբ , ընկերների հետ վարում է մեքենան: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով տեղեկությունը, հղում էր արել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածին, որի 3-րդ կետը: Ըստ Կարապետյանի, մեքենան տրամադրվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Դեռ պետք է հասկանալ, մեքենա ձեռք է բերվել, թե տրվել է, որովհետեւ հակառակը սկանդալ կլինի, բայց եթե տրամադրվել է, պետք է հասկանալ, թե ինչի հիման վրա է տրամադրվել»,-կարծիք է հայտնում Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով, հիշատակված օրենքը միայն մեկ բան է ասում, որ պետական պահպանություն կարող է լինել նաեւ վարչապետի ընտանիքի անդամների համար: Նկատենք, որ մեկ այլ ՝ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքի 7.6 հոդվածում , ի թիվս այլնի, նշվում է վարչապետին հատուկ նշանակության ավտոտրանսպորտի տրամադրման մասին, սակայն , այստեղ խոսք չկա վարչապետի ընտանիքի անդամների վերաբերյալ:
Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառմամբ անդրադարձել է խնդիրին ու նշել, որ մեքենան իրեն տրամադրվել է անվտանգությունից ելնելով եւ որ այն օգտագործվել է դեռեւս 2018 թվականին եւ չէր կարող լինել 2019 թվականի արտադրության։ Նա նաեւ մեղադրել է լրատվամիջոցներին՝ իր եւ իր ընտանիքի դեմ հրապարակումների համար:
«Դե միշտ էլ ով իշխել է, ամբողջ աշխարհում էլ, Հայաստանում էլ, ամեն ինչում վերջում լրատվամիջոցներն են մեղավոր դուրս գալիս»,-մեզ հետ զրույցում նկատում է Վարուժան Հոկտանյանը: Նա հիշեցրեց, որ արարողակարգային 3 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի համար կատարվող ծախսերը, Գնումների մասին օրենքով, գաղտնի են եւ բաց աղբյուրներից այդ մասին տեղեկություն հանրությունը ստանալ չի կարող եւ դժվար թե իմանա , թե մեքենան ինչ միջոցներով ու որտեղից է ձեռք բերվել:
«Տրամադրումը ավելի մեղմ տարբերակ է, քան ձեռքբերումը: Եթե պետական պահպանություն տրամադրվել է Փաշինյանի աղջկան, որը օրինական էր, դա նշանակում է, որ կամ իր մեքենայում, եթե նա վարում է եւ իր անձնական մեքենան է, պետք է լինեն թիկնապահներ կամ պետական մեքենա պետք է լինի, որը կունենա վարորդ»,-կարծում է Հոկտանյանը:
Հարցին, արդյոք վարչապետի դստերն առանձին մեքենա տրամադրելը, իսկ դրանից առաջ Փաշինյանների զբաղեցրած առանձնատան նորոգումը տեղավորվում է այն համեստ ապրելակերպի քարոզի մեջ, որով իշխանության եկավ վարչապետ Փաշինյանը, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց . «Ես ձեռնպահ կլինեմ այդ հարցերը մեկնաբանելուց, ինձ համար այլ բան է կարեւոր, որքանով են արդյունավետ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատում, որքանով է իրենց աշխատանքը բերում ժողովրդի կենսամակարդակի աճին, ժողովրդավարության զարգացմանը»:
Ըստ Հոկտանյանի, ներկա դրությամբ ակնկալիքները, որոնք անձամբ ինքն է ունեցել է, չեն արդարացվել: «Չէի ասի , որ իրավիճակը էականորեն փոխվել է, չէի էլ ասի, որ իրավիճակը վատացել է, ինձ դա է մտահոգում, որ ինչ-որ բան, եթե փոխվում է, չափազանց դանդաղ է փոխվում եւ փոփոխությունը ոչ թե շնորհիվ արմատական տնտեսական , սոցիալական բարեփոխումների է, այլ հին համակարգը ավելի էֆեկտիվ աշխատացնել փորձերի»,-կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ